IN/ON/AT/UNDER

1.Սա սպիտակ կատու է: Այն սեղանի տակ է:

This is a white cat. It is  under the table.

2.Սա սև գրիչ է: Այն գրքի վրա է:

This is a black pen. It is on the table.

3.Սրանք կարմիր կոշիկներ են(shoes). Նրանք մահճակալի կողքն են:

These are red  shoes.  They are  at the bed.

4.Սրանք կանաչ և դեղին մատիտներ են: Նրանք պայուսակի մեջ են:

These are green and yellow pencils.They are in the bag.

5.Սրանք կապույտ վերնաշապիկներ են: Նրանք աթոռի(chair) վրա են:

These are blue shirts. They are on the chair.

 

-Are they in the bag?

-Yes, they are.

 

-Is it  on the table?

-Yes, it is.

 

-Are they under the bed?

-Yes, they are.

 

-Is she at the desk?

-Yes, she is.

Ձմեռ

Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,`

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

 

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1.Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

 

2.Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:

Ծաղիկների  անկողինը հողն էր։

3.Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

4.Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Այն ի՞նչն է, ի՞նչը․

Սպիտակ, սիրուն և փափուկ է,

Ընկնես ցավ չի լինի,

Կարելի է նրանով ձնագնդիկ խաղալ։

5.Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

 

Ձյունը շատ փափուկ բան է։ Նա շատ սառն է  և կարելի է նրանով խաղալ ձնագնդիկ։ Ձյունը շատ գեղեցիկ է և ծածկում է ամեն ինչ։

 

6.Պատմի՛ր ծաղիկների մասին:

Ծաղիկները  ցրտահար էին և մտել էին քուն։

7.Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

Սիրուն ձմեռ

 

Նամակ աշնանը

Նամակ աշնանը

Բարև, աշու՛ն։

Ես շատ տխուր եմ , որ դու գնում ես։ Ես շատ կուզեի քեզ հետ լինեի։ Դու ինձ կասե՞ս, թե երբ ես գալու։ Քո տերևները շատ գեղեցիկ են՝ դեղին, կարմիր և ոսկեգույն։ Ես քո տերևների հետ խաղալ շատ եմ սիրում, որովհետև քո տերևները շատ գեղեցիկ են։ Ես անպայման կսպասեմ մյուս տարվա քո գալուն։ Ցտեսություն, աշու՛ն։

Սիրով՝ Վահան

“Չ” տառով սկսվող նոր բառեր

Չգրչատուփ – նա կարող է քեզ տալ ամեն ինչ, նույնիսկ եթե մեջը ոչինչ չդնել, նա անպայման քեզ կտա ինչ ուզես։ Օրինակ ուզում ես մատիտ, ձեռքդ մտցնում ես գրչատուփի մեջ և այնտեղ կհայտնվի մատիտը։

Չտանկ – նա այդքան էլ վատ բան չէ։ Երբ սկվում է պատերազմը և մենք սկսում ենք պարտվել, կրակում ես այդ չտանկով և նա մահացած զինվորներին առողջացնում է։

Չթխվածք – եթե դու ուզում ես թխվածք, բայց ոչինչ չունես, պետք չէ գնալ խանութ և առնել։ Այդ չթխվածքը կարող է քեզ տալ լիքը տեսակների թխվածքներ։ Կարող է քեզ տալ շոկոլադով, ելակով, մորիով, մեղրով, կաթով և մոշով թխվածքներ։ Չթխվածքը երբ ուտում ես չես չաղանում։

Կաքավ

Կաքավ

(տեղեկատվական)

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 – 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:

Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:

Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում:

Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 – 25  ձու է ածում, թուխս նստում: 23 – 25  օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը  ինքնուրույն են ապրում:

Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:

Հարցեր և առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը գիտեիր:

Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Կաքավի քաշը 350 – 800 գրամ է: Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում:

2.Լրացրու բաց թողնված տառերը:

Եկել էր հասուն մրգերով ծանրաբեռնված աշունը: Այգիներում սկսվել էր բերքահավաքը: Երեխաները որոշել էին օգնել մեծերին: Շուտով աշխատանքը եռաց: Լսվում էր երեխաների ու մեծահասակների զվարթ ծիծաղը: Մայրամուտին բոլորը խինդ ու ծիծաղով վերադարձան գյուղ:

 

մաթեմատիկա

1․ 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:
761

2․ 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:

167
3.9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:
940
4․9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:
409

5.Օգտվելով գնացուցակի տվյալներից՝ պատասխանի՛ր հարցերին:

ապրանք 1 հատի արժեքը
մատիտ 80 : 8 x 5 50
գրիչ Մատիտից 10 դրամով էժան է 40
թուղթ Մատիտից 5 անգամ էժան է 10
կավիճ Թղթից 2 անգամ թանկ է 20
ռետին Գրիչից 20 դրամով թանկ է 60
սրիչ Գրիչից 2 անգամ թանկ է 80
Continue reading

Ճնճղուկը

Հայ ժողովրդական հեքիաթ «Ճնճղուկը»

I

Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝

-Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝

— Է՜է՜հ, չէ մի չէ …

Ես ծտի գլխի որդերը շարժվում են.

-Լավ, տես ես քո գլխին ի՛նչ օյին խաղամ,- ասում է ու թռչում գնում:

Կողքի արտում մի չալպուտուրիկ այծ է լինում:

Էս այծին թե՝

-Ա՛յծ ախպերր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս այծը թե՝

-Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:

II

Էս ծտի ճուտը թռչում գնում է, գնում է տեսնում սարում մի հովիվ, մոտենում է թե՝

-Ա՛յ հովիվ, եկ գնանք, էն արտի այծին կեր, որ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Հովիվը թե՝

-Պահ, ա՛յ ծտի ճուտ, ես իմ դմակավոր գառները թողնեմ, գամ քո պուճուր ա՞յծը ուտեմ:

Էս ճուտն էլ թե՝

-Դե լա՜վ, կտեսնես:

Ու թռչում գնում է:

Գնում է, գնում, մի գյուղում մի հարսանիքի է հանդիպում: Հարսանիք, ի՜նչ հարսանիք, էլ դու սուս: Զուռնաչին ու դհոլչին հո չեն ածում, հո չեն ածում, սարերը դմբդմբում են: Մի կերպ գնում է դհոլչու ականջին ասում.

-Ա՛յ դհոլչի, ի՞նչ կլինի գաս, էն սարում մի հովիվ կա, դհոլիդ ձայնով գժվացնես նրան, որ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս մարդը թե՝

-Ա՛յ, ծիտ. ես իմ հարսանիքը թողնողը չեմ, սարի հովվի հետ էլ գլուխ դնողը չեմ:

Ծիտը ճարը կտրած թռչում գնում է: Գնում է, տան պատի տակ մի մուկ է տեսնում.

-Մո՛ւկ, ա՛յ մուկ, գնանք դհոլչու դհոլը ծակի, որ չի գնում հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս մուկն էլ ոչ մեկ, ոչ երկուս, ետ է դառնում, թե՝

-Ա՛յ, ծտի ճուտ, կորի գնա, է՜, ես էս գաթեն ու աղանձը չեմ թողնի գամ քո չոր դհոլը ծակեմ:

III

Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում: Էս ծիտը կատվի ականջի տակ փսփսում է.

-Փիսի՛կ, փիսի՛կ:

-Մյաո՜ւ, ի՞նչ…

-Արի գնանք էն մկանը կեր, որ չի գալիս դհոլը ծակի, դհոլչին չի գալիս հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս կատուն թե՝

-Ա՛յ ծիտ, ծտի ճուտ, ես էս կաթ ու մածունը թողնողը չեմ, գամ քո հարամ մուկն ուտեմ:

-Դե լա՜վ,- ասում է ծիտն ու գնում է պառավին գանգատվում,- նանի՛, ա՛յ նանի, էս կատվին մի լավ դնգստի, քո կաթն ու մածունը նա է ուտում, գո՛ղ է, գո՛ղ:

Պառավը գավազանը տանում է բերում տուր թե կտաս կատվին: Կատուն տեղից պոկվում է, վազ տալիս՝ մկանն ուտի, մուկն էլ վազում է՝ դհոլը ծակի, դհոլչին վազում է՝ հովվին գժվացնի, հովիվը վազում է՝ այծին ուտի, այծը վազում է՝ տերևին ուտի, տերևն էլ դողդողալով ծտին սրբում է, մի լավ մաքրում:

Ծիտն ուրախացած թռչում է իր բույնը, կանգնում ճյուղին ու երգում.

Ծիտն եմ, ծիտն եմ,

Ծտի ճուտն եմ:

Մոր բերած եմ:

Հոր պահած եմ:

Անուշ քրոջ թռցրած եմ,

Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ:

Հարցեր և առաջադրանքներ

1.Կարո՞ղ ես ճիշտ դասավորել բառերը:

մի տանը օր էլ էս չի լինում, մեծ Օրերից ծիտը ճուտը փոքրին ասում է. «Արի թռչել քեզ սովորեցնեմ»:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»:

2.Կարո՞ղ ես հիշել նմանատիպ հեքիաթներ, գրի՛ր դրանց վերնագրերը:

Պոչատ աղվես

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում: