Իմ ամենալավ օրը

Իմ ամենալավ օրը

Այսօր ես ունեցել եմ շատ հետաքրքիր օր։

Առավոտյան մենք դասարանով գնացել էինք թատրոն։ Այդ թատրոնում մենք դիտեցինք Սառցե սիրտը ներկայացումը։ Ինձ այդ թատրոնը շատ դուր եկավ։ Մեզ համար այնքան հետաքրքիր էր այդ ներկայացումը, որ անընդհատ ուզում էինք ծափ տալ։ Իսկ ամենա վերջում եկավ Ձմեռ Պապիկը։ Մենք Ձմեռ Պապու հետ նկարվեցին և նա բոլորիս գրկեց։ Այդ թատրոնում լիքը գույն կար, լիքը փայլուն ձյուն կար և այլն։

Հենց որ մենք եկանք դպրոց միանգամից սկսվեց մեր հանդեսը։ Այնտեղ մեր դպրոցի սովորողները նվագում էին։ Նաև մեր դասաարանի Արփինեն և Արևիկը նվագեցին մեզ համար։ Մեզ շատ դուր եկան այդ երգերը, իսկ ամենաշատը ինձ դուր եկավ Արփինեի երգը։

Այս օրը ամենալավն էր ինձ համար։

 

Մաթեմատիկա

  1. Աստղանիշների փոխարեն անհրաժեշտ թվերը գրի՛ր.

ա) 99 + 1 = 100

բ ) 97 + 6 = 103

գ ) 994 + 7 = 1001

  1. Համեմատի՛ր և դի՛ր համապատասխան նշանը:

175 > 157                305 < 350

752 > 725               551 >  515

  • < 487  826 < 862

 

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

50 : 10 + 91 x 5 =460

50:10=5

91×5=455

455+5=460

60 : 10 + 2 x 81 =168

60:10=6

2×81=162

162+6=168

490 : 7 + 3 x 73 =289

490:7=70

3×73=219

70+219=289

450 + (9 x 54 ) =936

9×54=486

486+450=936

540 – (270 : 3 ) = 450

270:3=90

540-90=450

180 + (45 x 8 ) = 540

45×8=360

360+180=540

  • Լուծի՛ր խնդիրները:

Ա) Երկու սենյակներում կար տարբեր քանակի աթոռներ: Երբ մի սենյակից 7 աթոռ վերցրին և մյուս սենյակ տարան, յուրաքանչյուր սենյակում 28 աթոռ եղավ: Սկզբում յուրաքանչյուր սենյակում քանի՞ աթոռ կար:

Լուծում՝

28-7=21

28+7=35

 

Պատասխան՝21 ,35աթոռ

 

Բ) Երկու արկղերում կար տարբեր քանակի խնձորներ: Երբ առաջին արկղից 9 խնձոր տեղափոխեցին երկրորդ արկղի մեջ, յուրաքանչյուր արկղում 40 խնձոր եղավ: Սկզբում քանի՞ խնձոր  կար յուրաքանչյուր արկղի մեջ:

Լուծում՝

40-9=31

40+9=49

Պատասխան՝31, 49

 

 

Մաթեմատիկա

  1. Բառերով գրի՛ր:

456 – չորս հարյուր հիսունվեց

789 – յոթ հարյուր ութսունինը

227 – երկու հարյուր քսանյոթ

508 – հինգ   հարյուր ութ

 

  1. Լրացրո՛ւ աղյուսակը:

 

Բաժանելի

 

480 350 540 320 320 540 350 480
Բաժանարար

 

8 7 9 4 40 90 70 80
Քանորդ

 

60 50 60 80 8 6 5 6

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Գրադարանի երկու դարակում միասին կար 475 գիրք: Առաջին դարակում 35-ով շատ գիրք կար, քան երկրորդ դարակում: Քանի՞ գիրք կար յուրաքանչյուր դարակում:

 

Լուծում

475-35=440

440+475=915

Պատասխան՝ 915 գիրք

 

Բ. Երեք հավասար տարողությամբ արկղերում միասին կար 240 կգ խնձոր: Քանի՞ կիլոգրամ խնձոր կար յուրաքանչյուր արկղում:

Լուծում

240:3=80

Պատասխան՝ 80 կգ

 

 

Գ. Դեկտեմբեր ամսում կա 5-ական երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի: Շաբաթվա ո՞ր օրերն են դեկտեմբերի 10-ը, 16-ը, 6-ը, եթե դեկտեմբեր ամիսը սկսվում է երեքշաբթի օրվանից:

Պատասխան՝6-ը կիրակի ,10-հինգշաբթի, 16-չորեքշաբթի

 

  1. Դեղինով ներկի՛ր այն թվերը, որոնք բաժանվում են 8-ի:

Կարմիրով ներկի՛ր այն թվերը, որոնք բաժանվում են 3-ի:

56, 160, 320, 450, 40, 64, 88, 66, 21, 39

 

Իսկ այստեղ գրի՛ր 3 թիվ, որոնք բաժանվում են և՛ 3-ի, և՛ 8-ի:

…, …, …

24, 48, 72

Մաթեմատիկա

  1. Թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով:

Օրինակ 458 = 400+50+8

 

555 = 500+50+5

698 = 600+90+8

326 = 300+20+6

123 = 100+20+3

497 = 400+90+7

 

  1. Հաշվի՛ր արտահայտությունները թվերին համապատասխան տառերը լրացրո՛ւ աղյուսակում և կարդա՛ թաքնված բառը:

 

240 90 300 30
Ձ Մ Ե Ռ

 

28 270 28 450 490
Պ Ա Պ Ի Կ

 

20×6:4 Ռ
30×30:10 Մ
80:20×7 Պ
250:5×9 Ի
160:4×6 Ձ
560:8×7 Կ
90:10×30 Ա
480:8×5 Ե
210:30×4 Պ

 

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Ամանորյա ծեսին մասնակցեց 180 սովորող: Նրանցից 45-ը սովորում էին երրորդ դասարանում, երկրորդ դասարանցիները 30-ով շատ էին երրորդներից, իսկ առաջին դասարանցիները 15-ով քիչ էին երկրորդներից: Քանի՞ առաջին և երկրորդ դասարանցի մասնակցեց ծեսին:

Լուծում

45+30=75

75-15=60

75+60=135

Պատասխան՝ 135

 

 

Բ. Մեր դասարանում կա 11 սեղան: Եթե յուրաքանչյուր սեղանի շուրջ դնենք 2 աթոռ, ապա 3 աթոռ կավելանա: Քանի՞ աթոռ կա դասարանում:

Լուծում

11.2=22

22+3=25

Պատասխան՝ 25 աթոռ

 

Գ. Դպրոցի խոհանոցում կա 8 սեղան և 100 աթոռ: Քանի աթոռ կավելանա, եթե յուրաքանչյուր սեղանի շուրջ դնենք 12 աթոռ:

Լուծում

8.12=96

100-96=4

Պատասխան՝ 4 աթոռ

 

 

 

 

Ինչպես են նշում Նոր Տարին Բրազիլիայում

Ամանորը Բրազիլիայում «ամառային» տոն է, քանի որ Բրազիլիայում այդ տոնի ժամանակ տաք եղանակ է:Եթե շատ երկրներ հակված են մտածել, որ Ամանորն ընտանեկան տոն է, ապա Բրազիլիայում ամեն ինչ հակառակն է: Ամանորն այստեղ ընդունված է նշել ակումբներում, սրճարաններում, լողափին: Ամանորի նախօրեին բրազիլական քաղաքները պատվում են սպիտակով: Եվ սա ոչ թե այն պատճառով, որ այդ օրը պրակտիկորեն ձյուն չտեսած այս երկրում ձյուն է իջնում: Ավանդույթի համաձայն՝ աշխատավորները պատուհաններից նետում են գրասենյակային հին թղթերը, ինչը նշանակում է, որ աշխատանքային հին տարին մոտենում է ավարտին: Ամանորը նշելու բրազիլական մշակույթում հանդիպում են նաև հեթանոսական ավանդույթներ, օրինակ՝ ընդունված է ջրի մեջ ծաղիկներ և մոմեր իջեցնել և ցանկություն պահել:

Papai Noel նշանակում է “Ձմեռ Պապիկ”։

Feliz Ano Novօ նշանակում է “Շնորհավոր “Ամանոր”։

Իսկ Ամանորյա երգը այսպիսին է՝

 

 

Սովորողի Գնահատում

Բարև ձեզ, ես Վահանն եմ։ Իմ բլոգը ստեղծվել է մայիսին ու այս պահին ես ունեմ իննսունհինգ հրապարակում։ Բլոգումս կա ութ բաժին, ես ունեմ շատ նյութեր։ Իմ բլոգում  կան նաև ռուսերեն և անգլերեն տեսանյութեր։ Ես աշխատում եմ word-ում և այնտեղից ամեն ինչ դնում եմ իմ բլոգ։  Ես կարդում եմ շատ հետաքրքիր նյութեր և  իմ կարդացածը ևս հրապարակում  եմ իմ բլոգում։ Ես հետազոտում եմ իմ երկիրը, ճամփորդում եմ և բոլոր վայրերի մասին պատմում եմ իմ բլոգում։ Բլոգում հրապարակում եմ նկարներ, որ լինի ավելի սիրուն։ Բլոգում հրապարակում եմ նաև իմ նկարած նկարները և հորինուկները։ Իմ բլոգը կարող են մտնել մյուսները՝ օրինակ իմ ընկերները և այլն։

Ես մասնակցում եմ բոլոր ֆլեշմոբերին, մեր դասարանի նախագծերին և կրթահամալիրի միջոցառումներին։

Dear Santa Claus

I am Vahan from Armenia. I am eight. I always get presents from you. Thank you very much, dear Santa. You are very kind. I have got many toys in  my room։ legos, puzzles, spinners, toy cars, a skate and a nerf. I always play with my toys.  They live in my room. But  they are just toys, dear Santa. I want to have a 3D Pen, phone case and shirt with Brawl stars Leon. Thank you dear Santa Claus. I love you very much.

Մաթեմատիկա

 

  1. Քանի՞ թվանշան ես տեսնում: 1, 2,9,4,6,8,0

 

  1. Թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների տեսքով:

 

  Եռանիշ թիվ Հարյուրյակ      Տասնյակ     Միավոր
            784 7 8 4
            245 2 4 5
           610 6 1 0
            309 3 0 9
           897 8 9 7
          999 9 9 9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Կատարի՛ր գործողությունները:

 

8  x  60 + 20 =640                      600 : 6 = 100                 400 :  10 =40

7 x 30  +  70 =280                      700 : 7 =100                  200 :  10 =20

4 x  60 +  30 = 360                     500 : 5 =100                  100 :  10 =10

5 x  80 + 40  =280                      800 : 8 =100                  6000 :  10 =600

9 x  50 + 50  =900                      300 : 3 =100                  9000 :  10 =900

 

 

 

 

 

  1. Գտի՛ր նախորդ և հաջորդ թվերը:

 

 

Նախորդ         400 499 412 99        99 209
Թիվ 501        500 413      100 100 210
Հաջորդ 502 501       614 101 101       211

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները:

 

Ա.Երկու թվերի գումարը 210 է: Առաջին թիվը երկրորդից 10-ով մեծ է:

Որո՞նք են այդ թվերը:

Լուծում՝

210-10=200

200:2=100

100+10=110

Պատասխան՝110, 100

 

 

Բ. Երկու թվերի գումարը 290 է: Երկրորդ թիվը առաջինից 50-ով մեծ է: Որո՞նք են այդ թվերը:

 

Լուծում՝

290-50=240

240:2=120

120+50=170

Պատասխան՝120, 170

 

Կանաչ եղևնի

Կանաչ եղևին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

 

Առաջադրանքներ՝

  1. հեքիաթից դուրս գրեք տասը ինչ հարցին պատասխանող բառ,

Գարուն , թռչուններ, արև, բնություն,  զարթունք, եղևնի, հանդերձ ,շող, բարդի ճյուղ։

  1. Տասը՝ ինչպիսի հարցին։

Կանաչ, քաղցրահնչուն, զմրուխտ, ջերմ, փոքրիկ, մեծ, հզոր,բարձրահասակ,հպարտ,գեղեցիկ։

 

  1. Դուրս գրեք հինգ բարդ, հինգ ածանցավոր բառեր։

Բարդ-քաղցրահնչուն, նորաբաց, բարձրահասակ,բարձրաձայն,ինքնափոփ։

Ածանցավոր-բնություն,անօգնական, լացկան,փոքրիկ, մեծանալ։

Ֆինլանդիա

Ֆինլանդացիների համար Սուրբ Ծնունդը համարվում է ամենակարևոր տոներից մեկը։ Ամանորի գիշերը Ձմեռ պապի հայրենիքում կատարվում են գուշակություններ մեղրամոմի միջոցով։ Սկզբում տալիս են հարցը, այնուհետև հալված մոմը լցնում են ջրի մեջ ու վերլուծում ստացված պատկերը։ Դրան հաջորդում է հյուրասիրությունը, որտեղ կարևոր է հատկապես սալորի կիսելն ու բրնձով քաղցր շիլան։ Եվ, իհարկե, ինչ Նոր տարի առանց Ձմեռ պապի։

Ֆինների Ձմեռ պապը կոչվում է Յոուլուպուկի, որը թարգմանաբար նշանակում է «ծննդյան այծ»։

Անվանումը բացատրվում է նրանով, որ Ձմեռ պապը նվերներով լի պարկով ճամփա է ընկնում այծին լծված սայլով։ Յոուլուպուկին բարի է, կատարում է բոլորի ցանկությունները, ունի լավ լսողություն և լսում է նույնիսկ թեթև շշնջյունը, իսկ գոռալու դեպքում ցանկությունները կարող են լսել չար ոգիներն ու դրանց իրականացումն այլև երաշխավորված չի լինի։