Իմ ամենալավ օրը

Իմ ամենալավ օրը

Այսօր ես ունեցել եմ շատ հետաքրքիր օր։

Առավոտյան մենք դասարանով գնացել էինք թատրոն։ Այդ թատրոնում մենք դիտեցինք Սառցե սիրտը ներկայացումը։ Ինձ այդ թատրոնը շատ դուր եկավ։ Մեզ համար այնքան հետաքրքիր էր այդ ներկայացումը, որ անընդհատ ուզում էինք ծափ տալ։ Իսկ ամենա վերջում եկավ Ձմեռ Պապիկը։ Մենք Ձմեռ Պապու հետ նկարվեցին և նա բոլորիս գրկեց։ Այդ թատրոնում լիքը գույն կար, լիքը փայլուն ձյուն կար և այլն։

Հենց որ մենք եկանք դպրոց միանգամից սկսվեց մեր հանդեսը։ Այնտեղ մեր դպրոցի սովորողները նվագում էին։ Նաև մեր դասաարանի Արփինեն և Արևիկը նվագեցին մեզ համար։ Մեզ շատ դուր եկան այդ երգերը, իսկ ամենաշատը ինձ դուր եկավ Արփինեի երգը։

Այս օրը ամենալավն էր ինձ համար։