Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Կարդա՛ առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրիր նրանց։

Առյուծը մեծ էր, հզոր էր և շատ բարձր էր մռնչում։

Նապաստակը հիմար էր և մեծամիտ։

Աղվեսը խորամանկ էր և սոված։

2.Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Առակը սովորեցնում է, որ չի կարելի լինել մեծամիտ

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

4. Paint ծրագրով նկարի ՛ ր առակի քեզ ամենից շատ դուր եկած հատվածը:

5. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Ես խորհուրդ կտամ առյուծին, որ նա փոքրերին չնեղացնի։

Ես խորհուրդ որուրդ կտամ նապատակին, որ նա փախչի աղվեսից և չնմանվի որիշներին։

Ես խորհուրդ կտամ աղվեցին, որ նա բարի լինի։

Արևը և լապտերը

Մի օր արևը և լապտերը զրուցում են և արևը ջղայնանում է։

-Մարդիկ ինձ սիրում են, բայց երբեք ինձ վրա չէն նայում։ Կամ ակնոցեն հագնում, կամ փակում են աչքերը։

-Դու մի նեղացիր, Արև, լապտերի լույսին էլ մարդիկ չեն նայում։ Մենք մարդկանց անհրաժեշտ ենք միայն ճանապարհ գտնելու համար։

Մաթեմատիկա 07․09․2021

07․09․2021

Վարժ 17

Գրի՛ր այն վեցանիշ թիվը, որի՝

ա) Միավորը 2 է, տասհազարավորը՝ 0, իսկ մյուս բոլոր թվանշանները ՝6,

Պատ․՝ 606662

Վարժ 19

Հաշվի՛ր։

ա) 218×7=200×7+10×7+8×7=1400+70+56=1526

532×50=500×50+30×50+2×50=25000+1500+100=26600

4205×4=4000×4+200×4+5×4=16000+800+20=16820

562×700=500×700+60×700+2×700=350000+42000+1400=393400

բ) 888×3= 800×3+80×3+8×3=2400+240+24=  2664

3670×5=3000×5+600×5+70×5=15000+3000+350=18350

555×40=500×40+50×40+5×40=20000+2000+200=22200

305×400=300×400+5×400=120000+2000=122000

Վարժ 21

ա) “Պարտեզ” գիրքը  (հեղ․ Ս․ Կապուտիկյան) արժե 1200 դրամ։

Այն 950 դրամով թանկ է “Կապույտ հեքիաթ” գրքից  (հեղ․ Ե․ Պետրոսյան)։

Հաշվի՛ր, թե որքան պետք է վճարել այդ գրքերը գնելու համար։

Լուծում

1200-950=250

250+1200=1450

Պատ    1450 դրամ

բ) “Հազար ու մի եթե” գիրքը (հեղ․՝ Ե․ Պետրոսյան ) արժե 900 դրամ։

Այն 3 անգամ եժան է” Մանկական գանձարան” գրքից։ Հաշվի՛ր, թե որքան պետք է վճարել այդ գրքերը գնելու համար։

Լուծում

900.3=2700

2700+900=3600

Պատ 3600 դրամ

Վարժ 23

Արտագրի՛ր և, ըստ օրինաչափության, տրված թվերից առաջ և հետո ավելացրու՛ ևս մեկական թիվ։

ա) 7637, 7630 ,7623, 7616, 7609

բ)  7616,7624,7632,7640,7648

Վարժ 24

Փորձի՛ր կռահել պատասխանները։

1) Թվերից մեկը մյուսից մեծ է 275-ով։ Որքան է այդ թվերի տարբերությունը։

Պատ․՝ 275

2) Երկու թվերի տարբերությունը 420։ Որքանով է մեկը մյուսից մեծ։

Պատ․՝ 420

3) Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 518-ով։ Որքանով է մեկը մյուսից մեծ։

Պատ․՝518

4)Երկու թվերի քանորդը 5 է։ Քանի անգամ է մեկը մյուսից մեծ։

Պատ․՝ 5

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

— Ի՞նչդ է ցավում:

— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առաջադրանքներ

1․Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները․ներողամիտ եղիր, մոտալուտ մահը, օր ու արև չտեսնել, ցավ պատճառել, ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա, վերք հասցնել, շունչը փչել

ներողամիտ եղիր-զիջողամիտ

մոտալուտ մահը-Մոտ ժամանակներում սպասվող, վերահաս, մոտակա

օր ու արև չտեսնել-լավ օր չտեսնել

ցավ պատճառել-վիրավորել

ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա-ծեծել

վերք հասցնել-ցավեցնել

շունչը փչել-մահանալ

2․Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին։

Կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին, որովհետև կրիան իրեն առյուծի հետ էր համեմատում։

3․Մեկ բառով բնութագրի՛ր կրիային, առյուծին

Առյուծը հզոր էր և մեծ, իսկ կրիան իրեն ուժեղ էր զգում։

4․Ո՞րն է առակի իմաստը։

Առակը ինձ սովորեցրեց, որ պետք չէ քեզ համեմատել հզորների հետ։

5․Փորձի՛ր ինքդ այդպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել։

 

Ընտրությամբ գործունեություն 07.09.2021թ.

1. Ո՞ր թիվն է համապատասխանում 6 հազարյակ+7հարյուրյակ+9 տասնյակ+1միավոր կարգային գումարելիների գումարին:

1) 6701        2) 691   3) 916     4) 6791

2.Ինչպե՞ս կփոփոխվի 476 եռանիշ թիվը,եթե նրան ձախից կցագրենք 2:

1) 2 անգամ կմեծանա  2) 2000-ով կմեծանա   3) 2000-ով կփոքրանա    4) կմնա նույնը

3.Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը,եթե և’ նվազելին, և’ հանելին մեծացնենք 6-ով:

1) կփոքրանա 6 անգամ   2) կմեծանա 6-ով    3) կմնա նույնը   4) կփոքրանա 6-ով

4.Վանդակի փոխարեն դի’ր այն թիվը,որի դեպքում կստանաս ճիշտ հավասարություն:

                                                (4613+187):3-467=1133

1) 178                 2) 987               3) 187               4) 718

4613+187=4800

4800:3=1600

1600-467=1133

5.Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով:

1) 12; 153;  87;   826;  124

2) 987 ;  100003;  851;  9613;  43

 3) 826;  12;  87;  452;  648

 4) 826;  153;  87;  12;  11

6.Արտահայտի’ր ցենտներով`30տ 6ց:

1) 30006ց         2) 36ց             3) 306ց            4) 363ց

7.Արտահայտի’ր  րոպեներով` 3ժ 5ր:

1) 168ր         2) 158ր          3) 185ր          4) 158ր

 

8.Քառակուսու պարագիծը  164 սմ է,գտի’ր նրա կողմը:

1) 46սմ        2) 41սմ          3) 14սմ        4) 40սմ