WAMAS 2021 մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա

Սեպտեմբերի 3-4-ը Դուբայում անցկացվեց WAMAS-2021 մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան: Այս տարի մասնակցում էին 300 դպրոցական աշխարհի 12 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Իրանից, Իրաքից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից:

Օլիմպիադային մասնակցում էր նաեւ Հայաստանի հավաքականը, որը բաղկացած էր տարբեր տարիքի 21 դպրոցականից հանրապետության բոլոր մարզերից: Բոլոր մասնակիցներն «Աբակ» դպրոցի սաներ էին:

Այս օլիմպիադային թեժ պայքարի արդյունքում ես՝ իմ տարիքային խմբում և աստիճանում, զբաղեցրեցի 1-ին պատվավոր տեղը։

Առասպել հայոց լեռների մասին

Ասում են` Հայոց լեռները վաղ  ժամանակներում հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել: Հսկա եղբայրներն ունեցել են մի անխախտ սովորություն: Ամեն առավոտ, հենց որ զարթնում էին քնից, նախ կապում էին իրենց գոտիները, հետո դրանք ձգում էին: Դրանից հետո միայն նրանք ողջագուրվում էին, բարևում ու ողջունում իրար և բարի օր մաղթում իրար:

Եվ այսպես, նրանք ապրում էին իրենց սովորույթով. գոհ էին իրարից, երջանիկ էին ու համերաշխ:

Բայց անցնում են դարեր: Նրանք ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ: Օրերից մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել իրենց գոտիները և հակառակ իրենց սովորության` իրար բարևում են` առանց գոտիները կապելու:

Աստված մտածում է, որ ավելի լավ կլինի, որ նրանք քարանան և անշարժ լեռներ դառնան… չէ՞ որ եղբայրներն արդեն ծուլանում էին և չէին ուզում ավելորդ շարժումներ անել: Ծերացած եղբայրներին Աստված քարացնում, լեռներ է դարձնում` նրանց հանձնարարելով փակել և դժվարացնել դեպի Հայոց երկիր եկող ոսոխների ճանապարհը:

Եղբայրները լեռներ են դառնում, նրանց զմրուխտե գոտիները` կանաչ դաշտեր, իսկ արցունքներն էլ` սառնորակ ու անմահական ջրերով աղբյուրներ: Դա պատիժ չէր, այլ պատիվ էր եղբայրների համար:

Մաթեմատիկա

Վաշժ 18

Աստղանիշերը  փոխարինի՛ր համապատասխան թվանշաններով։

ա)

5*24*

x       3

*50**3

Պաը․՝50241 x 3= 150723

բ)

8*03*

x        8

6*0**8

Պատ․՝ 80036 x 8= 640288 կամ 80031 x8=640248

գ)

2**2

x       300

*20***

Պատ․՝2402 x 300 = 720600

վարժ 27

Ժամը քանիսը պետք է ցույց տան երկրորդ և երրորդ ժամացույցները։

Լուծում

երկրորդ ժամացույց 10։05

երրորդ ժամացույց 10։40

 

Վարժ 28

Կատարիր առաջադրանքները՝ հետևելով Այգի օրինակին։

Գծիր որևէ ուղիղ և այն անվանիր A: Նշիր A ուղիղին պատկանող 5 կետ և անվանիր A, B, C, D, E տառերով։ Գրիր այդ ծայրակետերով 10 հատվածների անվանումներ։

Լուծում՝ AB, AC, AD, AE, BC, BD, BE, CD, CE, DE

Նշված կետերից որն է գտնվում մյուս կետերի միջև։

Լուծում՝ B գտնվում է A և C կետերի միջև, C` B և D, D` C և E

Այդ հատվածներից որն է կազմում մյուսի մաս։

Լուծում՝ AE հատվածի մաս են կազմում՝ AB, AC, AD, BC, BD, BE, CD, CE, DE

BE` BC, BD,CD, CE, DE

CE` CD, DE

AD` AB, AC, BC, BD, CD

AC` AB, BC

BD` BC, CD

 

Առաջադրանք՝ գծիր ուղիղ, հատված և ճառագայթ

 

 

Մաթեմատիկա

Հատված կոչվում է այն գիծը (ուղիղը), որն  ունի սկիզբ և վերջ։

Ուղիղ կոչվում է այն գիծը, որը չունի սկիզբ չունի վերջ։

Ճառագայթ կոչվում է այն գիծը, որը ունի սկիզբ, չունի վերջ։

 

Վարժ 29

բ)

24-2 տասնյակ 4 միավոր

267-2 հարյուրյակ 6 տասնյակ 7 միավոր

3254-3հազարյակ 2 հարյուրյակ 5 տասնյակ 4 միավոր

10201- 1 տասհազարյակ 0 հազարյակ 2 հարյուրյակ 0 տասնյակ 1 միավոր