Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Լինում է չի լինում մի ընտանիք։ Այդ ընտանիքում կար կույր մարդ։ Նրա ծնողները նրա համար առնում էին ամենաընտիր ուտելիքները և շորերը։ Բայց նա ամենինչից ջժգոհ էր և ծնողները ջղայնացան և իրենց միակ գառը մորթեցին։ Եվ հետո խաշեցին և ամբողջը տվեցին կույր մարդուն։ Նա սկսեց շոշափել  և ասաց․

-Ինչու՞  դուք ինձ տվեցիք փոքր գառ, իսկ դուք ուտում եք մեծ ոչխար։

Այդպիսի անշնորհակալ մարդ կար այդ ընտանիքում։

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

Այդ կույր մարդը շատ անշնորհակալ, դժկամ, անսիրտ, անգոհ, փնթփնթան էր։

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Առյուծի պատիվ էին տալիս, էշ դուրս եկավ։

Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա։

Քաչալ գլխին ոսկե սանր։

Մեզ շրջապատող իրերը

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Բնական մարմիններն են՝ Արև, աստղ, խոտ, ճյուղ, ամպ, կենդանի , ձուկ, թռչուն, ձու, մրջյուն։

Արհեստական մարմիններն են՝ եկեղեցի, ցայտաղբյուր, տուն, ավտոմեքենա, տետր, թուղթ, գործիքներ, մատիտ, գրիչ, խաղալիք։

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:  Բաժակը կարելի է պատրաստել հետևալ նյութերով՝ ապակիներից, կավից, փայտերից, քարից, պլաստմասից, մետաղից։
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:

Մարմիններ՝ աթոռ, սեղան, մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ, բաժակ։

Նյութեր՝փայտ, ոսկի, պղինձ։

3.Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Պինդ՝ ալյումին,երկաթ,ոսկի,արծաթ,փայտ,ապակի։

Հեղուկ՝ ջուր, նավթ։

Գազային՝ գոլորշի ,թթվածին։

 

Մաթեմատիկա 14.09.2021

Վարժ 48

Արտահայտի՛ր․

ա) միլիմետրերով

5 սմ = 50 մմ

7 մ = 7000 մմ

5 սմ 6 մմ = 56 մմ

5 մ 55 սմ 6 մմ = 5000+550+6=5556

Վարժ 51

ա)

Աննան մեկ շաբաթում ավարտեց “Փոքրիք իշխանը” գրքի ընթերցումը։ Նա շաբաթվա առաջին օրը կարդաց 10 էջ, իսկ մյուս օրեին՝ 9-ական էջ։ Քանի՞ էջից է կազմված “Փոքրիք իշխանը” գիրքը։

Լուծում՝

6×9=54

54+10=64

Պատ․՝ 64 էջ

բ)

Սոնան շաբաթվա առաջին երեք օրում կարդաց օրական 12 էջ, կիրակի օրը՝ 14 էջ, իսկ մնացած օրերին՝ 10-ական էջ, և մեկ շաբաթում ավարտեց ընթերցել “Հեքիաթների ընտրանի” գիրքը։ Քանի՞ էջից է կազմված այդ գիրքը։

Լուծում

3×12=36

3×10=30

30+36+14=80

Պատ՝ 80 էջ

Վարժ 52

ա)

Մրգային աղցանի համար Սոնան օգտագործեց  խնձոր, տանձ և դեղձ։ Խնձորը 320 գ-ով ավելի էր դեղձից։ Տաձը 120 գ-ով քիչ էր դեղձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ գիտենալով, որ դեղձը 600 գ է։

Լուծում՝

600+320=920

600-120=480

920+480+600=2000

Պատ 2000 գ

բ)

Արան ունի 780 դրամ, իսկ Հայկը՝ Արաից 140 դրամով պակաս: Կարենն ունի այնքան որքան Հայկն ու Արան միասին։ Կարո՞ղ են նրանք միասին գնել “Հայաստանի հրաշալիքներ” գիրքը, որն արժե 2400 դրամ։

Լուծում

780-140=640

640+780=1420

640+780+1420=2840

2840 > 2400

Պատ․՝ այո կարող են

 

Ընտրությամբ գործունեություն

1.Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվել առավել հարմար եղանակով.

296+179+4+21=

296+4=300

179+21=200

300+200=500

2.Ո՞րն է անհայտ արտադրիչը, եթե հայտնի արտադրիչը 8 է, իսկ արտադրյալը՝ 56:

56:8=7

3.Կատարիր բաժանում.

2505:15=167

4.Հաշվել թվային արտահայտության արժեքը.

(971-317):6+574:14

917-317=654

654:9=109

574:14=41

109+41=150

5.Նշվածներից ո՞րն է սխալ.

1 դմ=10սմ

1ց=100 կգ

1ր=60վ

1մ=100մմ

6.Նշվածներից ո՞րն է ճիշտ.

1ժ=100ր

1կգ=100տ

1սմ=10մմ

1տ=100ց

7.Արտահայտել կիլոգրամներով.

14 տ 12 ց=15200

12 ց 15000 գ=1215

8.Հեծանվորդի արագությունը 300մ/ր է: Քանի՞ կիլոմետր կանցնի հեծանվորդը 1 ժամում:

300×60=18000 մ

9.Արան, Հայկը և Կարենը գնեցին միատեսակ փուչիկներ: Արան 12 փուչիկի համար վճարեց 150 դրամով ավելի, քան Հայկը՝ 7 փուչիկի համար: Կարենը որքա՞ն վճարեց 10 փուչիկի համար:

12-7=5

150:5=30

10×30=300

10.Դերձակը 105 մ երեք տեսակ կտոր գնեց: Ըստ որում, առաջին տեսակից գնեց 12 մ-ով ավելի, քան երկրորդից, երկրորդից՝ 9 մ-ով ավելի, քան երրորդից: Ամեն տեսակից քանի՞ մետր գնեց:

12+9=21

105-21=84

84:3=28

 

11.Նարեկը 2 տարով մեծ է իր 9 տարեկան քրոջից և 3 տարով փոքր եղբորից:Եղբոր տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից:Քանի՞ տարեկան է Նարեկի հայրը:

Լուծում ՝

9+2=11

11+3=14

14×3=42

Պատ․՝

12. Գտեք ուղղանկյան և եռանկյան պարագծերի տարբերությունները, եթե ուղղանկյան երկարություն 7 դմ է, լայնությունը՝ 5 դմ, իսկ եռանկյան բոլոր կողմերը հավասար են 6 դմ-ի:

Լուծում՝

7×2=14

5×2=10

10+14=24

3×6=18

24-18=6

13.Արտահայտել կիլոգրամներով.

5 տ=5000 կգ

3 տ 14 ց=4400 կգ

7 ց 14 կգ 74000գ= 700+14+74=788

14. Երկու գյուղերից,որոնց միջև հեռավորությունը 18 կմ է, 2 մարդ , միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին և 2 ժամ հետո հանդիպեցին: Եթե նրանցից մեկը 1 ժամում 4 կմ էր անցնում, մյուսն ինչքա՞ն էր անցնում:

Լուծում ՝

2×4=8

18-8=10

10:2=5

Պատ․՝ 5 կմ 1 ժամում