Get me outta here!

Յ-ի ուղղագրությունը

Յ-ի ուղղագրությունը

Հայերենում յ-ն հանդես է գալիս ձայնավորների հետ և այդ կերպ կազմում երկհնչյուններ, ինչպես օրինակ – յա, յու, ույ – Հայաստան, ծայր, արյուն, անկյուն,  քույր, ընկույզ

Յ տառն երբեմն կոչում ենք ձայնակապ, որովհետև կապում է երկու ձայնավոր հնչյուններ: Հայերենում շատ հաճախ երկու ձայնավորների միջև լսվում է “Յ”տառը, օրինակ տեսնեի գրում ենք, բայց լսում ենք տեսնեյի, ուղիով գրում ենք, բայց լսում ենք ուղիյով: Լսվող Յ-ն գրվում է միայն “Ա” և “Ո” ձայնավորներից հետո, օրինակ` երեխա- երեխայի, խաղա-խաղայի, սարո-Սարոյին, երեկո-երեկոյան:

Բառավերջում գրվում է “Յ” մի քանի օտար բառերում, օրինակ` Սերգեյ, Ալեքսեյ, հոքեյ, լիցեյ:

Կան մի շարք հատուկ անուններ, որոնցում լսում ենք “Յ” հնչյունը, օրինակ Վիկտորիա, Ասիա…: Այս կապակցությամբ պետք է հիշել. եթե տվյալ բառը աշխարհագրական անուն է, ապա գրվում է “Իա-ով, օրինակ` Իտալիա, Ասիա, Վիկտորիա, Ֆրանսիա, Սոֆիա, Անտալիա իսկ, եթե մարդու անուն է, ապա գրվում է “Յա”-ով, օրինակ` Ասյա, Վիկտորյա, Սոֆյա….:

Պետք է հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը

Ունենք միմիայն- միայն և ունենք միմյանց-իրար, մեկմեկու

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Յ”- Մատյան, ատյան, լռելյայն, վայրկյան, իշայծյամ, եղյամ, հայելի, խարտյաշ, դղյակ…

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Ի”-հեքիաթ, միլիոն, ակադեմիա, օվկիանոս, կրիա, քամելիոն, խավիար, ռադիո, ամբիոն, օրիորդ, միլիարդ…

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Ե”-քվեարկել,հրեա, իդեալական, պատանեական…

Լրացրեք բաց թողած տառերը։
Հեքիաթ, ակացիա, Սոֆյա (աղջկա անուն),բամիա, այծյամ, եղյամ, էքսկուրսիա, Ասյա (աղջկա անուն), խավիար, կղզյակ, կրա, միլիարդ, Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումիա, քիմիա, օվկիանոս, անցյալ,միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (երկիր),քամելեոն, հայելի, նայել:

Մարիամ, Ասիա(աշխարհագրական անուն), հայելի, երեխայի, Սերգեյից, դղյակ, գնայի, բամիա, կրիա, վերարկուով, կարկաչուն (պատասխանում է ինչպիսի՞ հարցին), դոփյուն (ի՞նչ հարցին է պատասխանում), Վիկտորյա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլիա, անասնաբույժ, ափսեից, արքային:

Տնային առաջադրանք 30․11․2021

Վարժ 423

Կատարիր բաժանումը և արդյունը ստուգիր  բազմապատկումով։

ա)

3384։8=423

423×8=3384

5440:17=320

320×17=5440

Վարժ 424

Բազմապատկումով ստուգիր ճի՞շտ է արդյուք կատարվել բաժանումը։

ա)

10212:23=444 (ճիշտ է)

444×23=10212

28490:70=407 (ճիշտ է)

70×407=28490

Վարժ425

Գտիր անհայտ բաղադրիչը։

ա)

9688:7=1384

1384×7=9688

3700=14800:4

3700×4=14800

գ) 22×77=1694

2640=66×40

2640:40=66

Դասարանական առաջադրանք

Վարժ 423

Կատարիր բաշանումը և արդյունը ստուգիր  բազմապատկումով։

բ)

1205:5=241

241×5=1205

4826:19=254

254×19=4826

Վարժ 424

Բազմապատկումով ստուգիր ճիշտ է արդյուք կատարվել բաշանումը

բ)

91800։90=1020 (ճիշտ է)

90×1020=91800

72240:42=1720 (ճիշտ է)

42×1720=72240

Վարժ425

գտիր անհայտ բաղադրիչը։

բ)

4494:14=321

4494:321=14

3264:32=102

32=3264:102

«Գունավոր» ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Ծովերն օվկիանոսների առանձին մասերն են, որոնք մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են: Օվկիանոսնե­րում կան նաև խոր անդունդներ:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

Գիտե՞ս, որ օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունն այնքան մեծ է (11 հազար մետր), որ եթե Ջոմոլունգմա լեռն ընկղմեինք մեջը, գագաթը շատ խոր ջրի տակ կմնար:

Օվկիանոսների աղի ջուրն անթիվ-անհամար կենդանիների ու բույ­սերի տունն է: Ամենահին ժամանակներից ծովերն ու օվկիանոսները սննդի կարևոր աղբյուր են եղել: Ծովի ջրից կերակրի աղ են ստանում: Օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացած ջուրը վերադառնում է անձրևների ու ձյան տեսքով:

Երկրագնդի գրեթե ողջ ցամաքն ուսումնասիրված է, բայց օվ­կիանոսի խորքերն ուսումնասիրելն ավելի դժվար է, քանի որ ջրի շեր­տի ծանրությունը թույլ չի տալիս, որ սուզորդները շատ խոր սուզվեն: Եթե 1 լ ծովի ջուր գոլորշիացնենք, ապա ամանի հատակին մոտ 35գ աղ կմնա: Աղը դժվարացնում է մարմինների սուզվելը: Հայտնի Մեռ­յալ ծովում ջուրն այնքան աղի է, որ մարդն առանց ջանք գործադրելու կարող է մնալ ջրի երեսին:

English

I am washing my hands now.

You are playing computer games at the moment.

Grigor is working in the office now.

Arpine is eating soup at home at the moment.

My dog is running in my room now.

We are listening to music at the moment.

They are drinking milk in the school now.

Erik is playing outdoor games at the moment.

My friends are dancing now.

Angelina is playing with her toys at the moment.

 

Ավետիք Իսահակյան Եղնիկը

big_1426329879_6707452

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր`  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

1.Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

հանդ-Դաշտ, արտերի ամբողջությունը

մակաղել-Տարածվել, փռվել

խորունկ- Խոր

գուրգուրել-Փայփայել, փաղաքշել, շոյել

հողմածեծ-Արհավիրքների ենթարկված, արհավիրքներով լի, արհավրալից

2. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

փախչում, երգ, պատշգամբ, ակնթարթ

3. Գրիր տրված բառերի հոմանիշները (այս բառերի հոմանիշները կան նաև տեքստում).

ա/զուլալ —վճիտ, պարզ, հստակ, պայծառ, մաքուր, ականակիտ, զուտ
բ/լուռ —Անձայն, անխոս, անմռունչ, անաղմուկ, անշշուկ
գ/ակնդետ —Անհամբեր
դ/ընտանի —Ընտանեկան

4. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ —դ/ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին  —գ/դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ —բ/համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել  —ա/մեկին պատժել, լավ ծեծել

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

6.Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ-պատվեր
բ/մալինա —ազնվամորի
գ/կենգուրու —Ագեվազ
դ/ստարտ-Մեկնարկ

 

 

Skip to toolbar