Շիրակի մարզ

Տարածքը՝ 2681 կմ²

Մարզկենտրոն՝ Գյումրի

Սահմանակից պետություններ՝ արևմուտքից՝ Թուրքիա, հյուսիսից՝ Վրաստանին

Սահմանակից մարզեր՝ հարավից՝ Արագածոտնի մարզ, արևելքից ՝ Լոռու մարզ

Քաղաքներ՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ

Գետեր՝ Ախուրյան

Ջրամբարներ՝ Ախուրյան, Սառնաղբյուր, Կառնուտ

Լիճ՝  Արփի

Տեսարժան վայրեր՝ Արթիկ, Լմբատավանք, Հառիճավանք, Մարմաշեն, Յոթ Վերք,Պեմզաշեն

դիրքը Հայաստանում
Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:Մարզի միակ խոշոր գետը Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից:Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է:Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը:

աղբյուր՝ http://www.findarmenia.com/, http://hy.wikipedia.org/

Լոռու մարզ

1_14_1302953145

Բնակչությունը՝ 3789 կմ²

Մարզկենտրոնը՝ Վանաձոր

Հարևան մարզեր՝ Շիրակ, Տավուշ, Կոտայք Արգածոտն

Բնակչությունը՝ 392․300 մարդ

Քաղաքներ՝ Սպիտակ, Ալավերդի, Ախթալա,Շամլուղ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան

Լեռներ՝ Թեժ/3101 մ/, Լալվար/2543մ/

Լեռնաշղթաներ՝  Վիրահայոց, Գուգարաց, Բազումի, Փամբակի

Տեսարժան վայրեր՝ Ախթալա, Բարձրաքաշ, Կուրթան, Հաղպատ, Հնեվանք, Հոռոմայր, Ջգրաշեն, Սանահին, Սրբանես, Քառասնից Մանկանց, Քոբայր, Օձուն, Լոռի Բերդ, Տորմակավանք, Մանստև, Սեդվի, Շնող, Դորբանդ, Դենդրոպարկ, Դսեղ

Գետեր՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ

Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

Գիտեք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

1. Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ  գարուն է:
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:

Բանաստեղծության մեջ ես շատ եմ ուրախանում, որ գարուն է գալիս։
3. Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած

4. Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ:

Գարունը կարող է լինել սիրուն տերևներով և մեկ-մեկ կարող է լինել քամոտ։ Ծաղիկները գարնանը քնից արթնանում են, Ծտերը երգում են և ծառեր են ծաղկում։
5. Ինչպիսի՞ն է քո գարունը. պատմիր նրա մասին:

Իմ գարունը շատ գեղեցիկ է։ Ես շատ եմ սիրում գարուն։ Գարնանը ես գնում եմ իմ ամառանոց, որ այնտեղ գնդակով, կամ իմ շան հետ խաղամ։ Ես գարնանը բակում խաղեր եմ խաղալու ընկերներիս հետ։ Մենք խաղալու ենք բասկետբոլ և ֆուտբոլ։

Ընտրությամբ գործունեություն

Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:

Պատ․՝ Հայրիկը 2 ժամ , որդնել 2 ժամ

Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս: Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար: Ինչպե՞ս բացատրել:

Պատ․՝ Պապիկ, հայր, որդի, ծոռ

Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:

Պատ․՝ պատուհանից նայող մմարդկանց

Տարվա ընթացքում ժամացույցը ամենաքիչը ո՞ր ամսվա օրերին կարող է փչանալ:

Պատ․՝ փետրվար ամիս

Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:

Պատ․՝ 3 հոգի

Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:

Պատ․՝ 10 րոպեում

Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:

Պատ․՝ 2 կգ

Սեղանին կար 10 խնձոր: Բացի 7-ից բոլորը կերան: Քանի՞ խնձոր մնաց սեղանին:

Պատ․՝ 7 խնձոր

Ֆուտբոլային խաղի ժամանակ քանի՞ հոգի է լինում խաղադաշտում, եթե ոչ մի ֆուտբոլիստ «կարմիր քարտ» չի ստացել և վնասվածքի պատճառով չի հեռացվել դաշտից:

Պատ․՝ 22

Տիգրանը գնում էր մարզադաշտ: Նրան ընդառաջ էին գալիս 5 երեխա՝ յուրաքանչյուրի ձեռքին 2-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 4-ական գնդակ: Քանի՞ գնդակ էին տանում երեխաները մարզադաշտ:

Պատ․՝ 0

Բոլոր 10 թվանշանները մեկական անգամ օգտագործելով՝ գրեք հնարավոր ամենափոքր թիվը։

Պատ․՝ 1023456789

Վարորդը նկատեց, որ մեքենայի անցած ճանապարհ ցույց տվող հաշվիչի վրա գրված է
15951 կմ, որը աջից և ձախից նույն կերպ է կարդացվում (սիմետրիկ թիվ)։ Ուղիղ երկու ժամ
անց հաշվիչը կրկին սիմետրիկ թիվ ցույց տվեց։ Ինչքա՞ն է մեքենայի արագությունը, եթե
հայտնի է,որ մեքենան չի կարող զարգացնել 90կմ/ժ-ից բարձր արագություն:

Պատ․՝55