Դասարանական առաջադրանք

Վարժ 856

9 հատ 500 դրամանոց մետաղադրամներից մեկը կեղծ է։ Կեղծը թեթև է մյուսներից։ Ինչպե՞ս կարելի է նժարավոր կշեռքի երկու կշռումով պարզել, թե որ մետաղադրամն է կեղծ։

Պատ․՝ Կշեռքի վրա պետք է դնել 3-ական մետաղադրամ։

Եթե կշեռքը հավասար է, ապա կեղծ մետաղադրամը մնացած երեքի մեջ է։ Հետո մնացած երեքից 1-ական դնում ենք կշեռքի վրա։ Եթե կշեռքը հավասար է, ապա կեղծ մետաղադրամը մնացած մեկն է։ Եթե հավասար չէ, ապա կեղծ մետաղադրամը բարձր նժարի վրայինն է։

Եթե կշեռքը հավասար չէ, ապա կեղծ մետաղադրամը կշեռքի բարձր նժարի վրա է։ Հետո այդ մետաղադրամներից 1-ական դնում ենք կշեռքի վրա։ Եթե կշեռքը հավասար է, ապա կեղծ մետաղադրամը մնացած մեկն է։ Եթե հավասար չէ, ապա կեղծ մետաղադրամը բարձր նժարի վրայինն է։

Վարժ 857

Հաշվիր 15-ին բազմապատիկ բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնք բազմապատիկ են նաև 10-ին։

Լուծում

30+60+90=180

Պատ․՝ 180

Վարժ 858

Շախմատի դաշտի ո՞ր մասն է կազմում։

1/64

Բոլոր սև վանդակները միասին

1/2 կամ 32/64

Բոլոր սպիտակ վանդակները միասին

1/2 կամ 32/64

Արդեն գիտես, որ ձին կարող է շարժվել 2 վանդակ առաջ կամ հետ և 1 վանդակ աջ կամ ձախ։

Տես, թե ինչպե՞ս սպիտակ ձին հասնում Բ 1 վանդակից Բ 8 վանդակ։ Գրել այդ քայլաշարքը։

Պատ․՝ Բ 8-ից Գ 6, Գ 6-ից Ա 5,Ա 5-ից Գ  4, Գ 4-ից Դ 2, Դ 2-ից Բ1

Կազմիր քայլաշար սև ձին Ջ 3 վանդակից Դ 5 վանդակ հասցնելու համար։

Պատ․՝ Ջ 3-ից Դ 4 ,Դ 4-ից Բ 5 ,Բ 5-ից Գ 7, Գ 7-ից Դ 5: