Չափում․ Չափման միավորներ

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:

Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։

Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:

Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգ­վածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը: Յուրաքանչյուր մեծություն մեզ որոշակի պատկերացում է տալիս մարմնի կամ երևույթի այս կամ այն հատկության մասին: Ցանկացած մեծություն (երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան) կա­րելի է չափել, դրա համար օգտագործվում են չափման միավորներ: Իսկ ի՞նչ է չափման միավորը: Պատկերացրու, որ երկու աշակերտի, որոնցից մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, հանձնարարվել է քայլերով չափել դպրոցի խաղահրապարակի երկարությունը: Երկու աշակերտները միևնույն տեղից և միևնույն գծով քայլերով չափեցին խաղահրապարակի երկարությունը: Բարձրահասակ աշակերտի քայ­լերի թիվը կազմեց 90. իսկ ցածրահասակինը’ 100: Տվյալ դեպքում քայլը երկարության չափման միավորն է: Սակայն նշված օրինակից ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր մարդ ունի իր քայլի երկա­րությունը: Նման ձևով երկարություն չափելու դեպքում կառաջանա խառնաշփոթ, որից անհնար կլինի գլուխ հանել:

Գիտնականները հարմարության համար սահմանել են չափման միա­վորների միասնական համակարգ: Օրինակ՝ ինչպես արդեն գիտես, ջեր­մաստիճանը չափվում է աստիճաններով, երկարությունը՝ մետրերով, զանգվածը՝ գրամներով, կիլոգրամներով և այլն, ժամանակը՝ ժամերով, րոպեներով, վայրկյաններով:

Քանոնի կամ չափման գործիքի յուրաքանչյուր բաժանում համապատասխանում է որոշակի չափման միավորի: Նրանք բոլորը ունեն մի ընդհանուր հատկանիշ բաժանումներով սանդղակներ։ Օրինակ՝ քանոնի վրա կարելի է գտնել բաժանումեր, որոնք համապատասխանում են մեկ սանտիմետրին և մեկ միլիմետրին, կշեռքի վրա՝ համապատասխան գրամին և կիլոգրամին, իսկ ժամացույցի վրա էլ՝ համապատասխան րոպեին և ժամին:

Առաջադրանքներ՝

Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր տետրում:

Պատ․՝ 20 սմ 5 մմ

Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով:

Պատ․՝ քայլի երկարությունը 75 սմ

Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով:

Պատ․՝ Հեռախոս 215 գ, տետր 40 գ, Գիրք տետր 585 գ , համակարգիչ 1 կգ 470 գ