Հովհաննես Թումանյան «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում. ջուրը աստծունն է և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։

Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության և երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՛յ, դերվիշ բաբա, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմել։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում ձասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տան տերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել, ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա. օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատական լինեիր դու, —բացականչեց դերվիշը։

— Վա´հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվի, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն ու բաժանվեցին։

Առաջադրանքներ

Ո՞րտեղից Հասանը գտավ փող քեֆ անելու համար։

Հասանը մի գործատիրոջ մոտ մշակ մտավ։

Գրիր ընդգծված բառերի բացատրությունը 

ճշմարիտ-Իրականությանը համապատասխան, ուղիղ, ճիշտ, շիտակ:

գործատեր-Գործի տեր, նա, որ մի գործ ուրիշին վարձով կատարելու է տալիս, գործատու

պալատական-Պալատին հատուկ՝ վերաբերող

Վերնագրիր այս հատվածը

Հնարամիտ Հասանը

 

Դասարանական առաջադրանք

Վարժ 735

Աննան 24 ձվի համար վճարեց 400 դրամ ավելի, քան Անին 16 ձվի համար։ Որքա՞ն վճարեց յուրաքանչյուրն իր գնած ձվերի համար։

Լուծում

24-16=8

400:8=50

50×24=1200

50×16=800

Պատ․՝ Աննան 1200 դրամ, իսկ Անին 800 դրամ

Վարժ 739

ա)

Ուրբաթ օրը ժամը 17:00-ին, Հայկը գնաց տատիկի տուն։ Նա տուն վերադարձավ 52 ժամ հետո։ Շաբաթվա ո՞ր օրը և ժամը քանիսի՞ն նա տուն վերադարձավ։

Լուծում

52 ժ = 2 օր 4 ժ

17:00+4:00=21:00

Պատ․՝ Կիրարակի օրը ժամը 21:00

Վարժ 726

Որքա՞ն մնացորդ կստացվի, եթե

(12×5+2) արտահայտության արժեքը բաժանենք 5-ի։

12×5=60

60+2=62

62:5=12 (2 մն)

(12×5+2) արտահայտության արժեքը բաժանենք 12-ի։

12×5=60

60+2=62

62:12=5 (2 մն)

Վարժ 741

Գրիր 5 այնպիսի թիվ, որոնցից առաջինը 3 է, իսկ յուրաքանչյուր հաջորդ իր նախորդից մեծ է 10 անգամ: Հաշվիր այդ թվերի գումարը։

Լուծում

3×10=30

30×10=300

300×10=3000

3000×10=30000

30+300+3000+30000=33333

Պատ․՝33333

Վարժ 737

Այգը գրել էր մի քանի թիվ և ցանկանում էր դրանք դասավորել նվազման կարգով: Սակայն Անին այդ թվերի որոշ թվանշաններ փոխարինել է աստղանիշներով։ Ի՞նչ հերթականությամբ պետք է դասավորել Այգն այդ թվերը

ա)

512, 677, 543, 2, 49, 28

677, 543, 512, 49, 28, 2

բ)

31013, 8099, 4120, 7, 620, 34

31013, 8099, 4120, 620, 34, 7