Վանի թագավորություն

Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։


Վանի թագավորությունը նրա հարավային հարևան և գլխավոր հակառակորդ երկրում` Ասորեստանում հայտնի էր Ուրարտու անունով։ Ուրարտու անվանումը Արարատ անվան փոփոխված տարբերակն է։ Բացի դրանից` մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին:
Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, արքաների արքա»: Վանի թագավորության հզոր արքաներից էին Սարդուրի I-ը, Իշպուինի արքան և հատկապես Մենուան:
Մենուա արքայի օրոք Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու համար կառուցվեց մոտ 72 կմ երկարությամբ ջրանցք, որը մինչև օրս էլ գոյություն ունի։ Ջրանցքի կառուցումն հաստատող սեպագիր արձանագրության մեջ ասվում է.
«Խալդյան զորությամբ Մենուան, Իշպուինիի որդին, մեծ արքան, հզոր արքան, արքան Բիայնա երկրի և տերը Տուշպա քաղաքի, այս ջրանցքը անցկացրեց։ Անունը(ջրանցքի) Մենուայի ջրանցք է»։
Մովսես Խորենացին այն պարզապես «գետ» է անվանում։Մենուային հաջորդեց իր որդին՝
Արգիշտի I-ը: Արգիշտի I-ի կառավարման տարիներին (Ք. ա. 786-764թթ.), Վանի
թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ: Էրեբունիից հետո Արգիշտի I-ը Արարատյան դաշտում` հիմնեց Արգիշտիխինիլի քաղաքը:
Արգիշտի I-ի հմուտ կառավարման շնորհիվ Վանի թագավորությունը դարձավ հզորագույն պետություն:

Վանի թագավորության հզոր արքաներից էր Ռուսա II-ը, ով կառուցել է Թեյշեբաինի քաղաքը, որն այսօր Երևանի Կարմիր բլուր հնավայրն է:

Easter in Armenia

Easter is one of the most favourite holidays in Armenia. People  celebrate it at the end of March or in April. This year Easter will be celebrated on April 17. It is a Christian holiday . On this day people greet each other by saying «Christ is risen!» and the answer is «Truly, he is risen!» Armenians prepare for Easter 40 days before it. They make malts (ածիկ).. On this day Armenians go to church and then come home, sit at the tables and the whole family celebrates Easter. The Easter meal is fish, dyed eggs and red wine. Children play Easter games. They begin to fight with their eggs and have fun in it.

Թեստային աշխատանք

Կար-չկար մի տղա, որն ամբո-ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան-ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր-եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա՜ր մորուք դար-ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ. մաս առաջին

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գիծ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
ամբողջ, դարձավ, անգամ, երբեք

2.  Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա) երեսառած
բ) կամակոր
գ) հակառակ կողմով
դ) բոլորին հակառակ

3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

Վատ-լավ

սովորական-անսովոր, արտասովոր, բացառիկ

պարզ-պղտոր, մութ, խառնակ, ամպոտ, բարդ, զարդարուն

երկար-կարճ, հակիրճ, սեղմ

4. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

5.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:

Կաղամբ

6. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Տղան հետաքրքրասեր էր և անընդհատ հակառակ հարցեր էր տալիս։

7. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

8. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Ինչուիկը բոլորովին հուսահատվելով, տեղափոխվեց մի մեծ սարի գագաթ և իր համար խրճիթ շինեց և այնտեղ փորձում էր հնարեր տարբեր հարցեր։

9. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչու՞ շողերը ունեն արև։  Շողերը ունեն արև, որ արևը լինի գեղեցիկ։

Ինչու՞ բռնակը ունի պահարան։ Բռնակը ունի պահարան, որ պահարանը դառնա սովորական։

Ինչու՞ ոտքը ունի մարդ։ Ոտքը ունի մարդ, որ մարդ ավելի բարձրահասակ լինի։

10.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու՞ ատամը ունի բերան։

Ինչու՞ ոտքը ունի սեղան։

Ինչու՞ թերթը ունի գիրք։

Դասարանական աշխատանք

Վարժ 984

ա)

A և B քաղաքներից միամյանց ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և 3 ժամ հետո հանդիպեցին։ Առաջին ավտոմեքենան 1 ժամում անցնում է 80 կմ, իսկ երկրորդը 70 կմ։ Հաշվիր A և B քաղաքների հեռավորությունը:

Լուծում

80×3=240

70×3=210

210+240=450

Պատ․՝ 450կմ

բ)

A կետից հակադիր ուղություններով դուրս եկան երկու ավտոմեքենա։ 3 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան 1 ժամում անցնում է 70 կմ, իսկ երկրորդը 80 կմ։

Լուծում

70×3=210

80×3=240

240+210=450

Պատ․՝ 450 կմ

գ)

A վայրից միևնույն ուղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 3 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը, եթե առաջին մեքենան 1 ժամում անցնում է 70 կմ, իսկ երկրորդը 80 կմ:

Լուծում

70×3=210

80×3=240

240-210=30

Պատ․՝ 30

Վարժ 987

Լրացրու նախադասությունը։

Հավասար հայտարար ունեցող կոտորակներից մեծ է այն, կոտորակը որի համարիչը ավելի մեծ է։

Հավասար համարիչ ունեցող կոտորակներից փոքր է այն կոտորակը, որի հայտարարը ավելի փոքր է։

Վարժ 988

Որբաթ օրը ժամը 17:00-ին, Հայկը մեկնեց շրջագայության և վերադարձավ կիրակի օրը ժամը 18:00։ Որքա՞ն ժամանակ տևեց հայկի շրջակայություն։

Լուծում

Որբաթ + 2 օր = կիրակի

18:00-17:00=1:00

Պատ․՝2 օր 1 ժամ, կամ 49 ժամ

Վարժ 969

Շրջանային տրամագրի միջոցով ցույց է տրված այգում խնձորենիների տանձենիների և ծիրանենիների բաշխվածությունը։ Ուշադիր ուսումնասիրիր այն և լրացրու նախադասությունները։

Ամենաշատ տարածքը զբաղեցնում է խնձորենիները։

Ծիրանենիները զբաղեցնում են ամբողջ այգու 2/6 մասը։

Տանձենիների զբաղեցրած տարածքի մակերեսը 3 անգամ փոքր է խնձորենիներից։

Խնձորենիները զբաղեցնում են ամբողջ այգու 3/6 մասը։