English

Tall taller The tallest
Funny funnier The funniest
Nice nicer The nicest
beautiful more beautiful The most beautiful
Slim slimmer The slimmest
Cold colder The coldest
Good better The best
Easy easier The easiest
Careful More careful The most careful
Bad worse The worst
Fat fatter The fattest
Long longer The longest

In picture A, the lizard is longer than the lizard in picture B.

In picture B, the girl is happier than the girl in picture A.

In picture B, the boy is fatter than the boy in picture A.

In picture A, the woman is older than the woman in picture B.

In picture B, the giraffe is taller than the giraffe in picture A.

In picture  A, the hippo is bigger than the hippo in picture B.

Ինչպե՞ս հայտնաբերվեց ապակին

Ապակու ծագումը, ինչպես և մարդկության շատ հայտնագործություններ, պատահակություն էր։ Հին Եգիպտոսում անհայտ կավագործը, երբ սկսել է վառել կավե ափսեները, տեսել է, որ որոշ տեղերում ափսեների մակերեսը դարձել է հարթ և թափանցիկ։ Դա եղել է նրանից, որ ափսեի վրա ընկել է ավազի և սոդայի խառնուրդ , որը վառելու ընթացքում դարձել է ապակենման թաղանթ, գլազուր։ Այդպես հայտնվեց ապակին, և շուտով եգիպտացի վարպետները սկսեցին պատրաստել ապակուց ծաղկամաններ, գավաթներ, զարդեր։ Ի դեպ, հնագետների կողմից հայտնաբերված մի ապակու հայտնաբերման տարիքը 5,5 հազար տարեկան է։

Ես ընտրել եմ ապակու մասին, որովհետև նա պաշտպանում է ցրտից կամ շոգից։ Ապակին նաև օգտագործում են գեղեցիկ սպասք պատրաստելու համար։ Ապակին օգտագործում են շինարարության մեջ։ Հայլին պատրաստում են ապակուց։

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ և փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն: Օրինակ՝ փիղը տարբերվում է նրանով, որ նա ունի երկար կնճիթ։ Ռնգեղջյուրը տարբերվում է նրանով, որ նա քթին ունի եղջյուր։

2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են:

3. Ի՞նչ է ֆաունան:

Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:

Ձվեր են տալիս հավերը։ Բուրդ տալիս է  ոչխարը։ Կաթ տալիս է կովը և այծը։ Միս տալիս են կովը, խոզը, ոչխարը, հավը, ճագարը և ձուկը։