Բաշ Ապարանի հերոսամարտ

Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 23-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի):

Թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը և ընթացքից շրջվել դեպի Ապարանի ճանապարհը։ Համընդհանուր խուճապ է սկսվել։ Սկսել են տեղահանվել նաև Ապարանի սահմանային գյուղերը։Ապարանում թուրքերի առաջն առնելու մասին որևէ պլան նախապես չէր կազմվել։ Եվ այդ ճակատագրական պահին, երբ թվում էր, որ այլևս ոչ մի ուժ չէր կարող Ապարանի գավառամասում փակել թուրքերի ճանապարհը, Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը և Ապարանի բնակիչ Արսեն Տեր-Պողոսյանը սկսել են ծանոթանալ իրավիճակին։ Որորշել են կանգնել թշնամու դեմ, չգաղթել և չհանձնվել:Սեդրակ Ջալալյանի անձնական պաշտպանության ձիավորները հրաման են ստացել փակել նահանջի ճանապարհը և զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց վերադարձնել Ապարան գյուղ։

Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտն ավարտվել է փառահեղ հաղթանակով։ Թուրքերն այդ ճակատում տվել են 3000-ից ավելի զոհ։ Մայիսի 17-ին գավառում հայտարարվել է պատերազմական իրավիճակ։ Անընդհատ զարկել են եկեղեցիների զանգերը։ Գյուղերի քահանաները մարտի ընդունակ տասնութ տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց զինել և ուղարկել են պաշտպանության։ Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր-Պողոսյանը ուսումնասիրելով տեղանքը՝ որոշել են պաշտպանության առաջին գիծը հաստատել Նիգավան-Միրաք գյուղերի միջև ձգվող բարձունքներում։ Ապարանի գրեթե ամեն գյուղ մոտ հարյուր տղամարդ էր ուղարկել ճակատ։ Ճիշտ է, ժամանակակից զենք բոլորը չէ, որ ունեին, զինամթերքը սակավ էր, գնդացիրները երկուսն էին, իսկ թնդանոթներ չկային, բայց առկա էին անկոտրում կամքը և սեփական հողը, տունը հարազատներին պաշտպանելու վճռականությունը։ Թուրքերի առաջապահ ջոկատները, որոնք ոչ մի դիմադրության չէին սպասում, գնդակոծությունից շփոթվել են և, կորուստներ տալով, հետ քաշվել ու սպասել մայիսի 23-ի լուսաբացին։ Երևանում ճիշտ է գնահատվել ստեղծված իրավիճակը և նույն գիշեր նոր ձևավորված ռազմաճակատի հրամանատար է նշանակվել բազմափորձ Դրոն՝ Դրաստամատ Կանայանը։

Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հայտարարել է անկախ պետություն և ստանձնել իշխանության պատասխանատվությունը։ Բայց Ապարանի ռազմաճակատում այդ կարևորագույն նորությունը դեռևս չգիտեին։ Դրաստամատ Կանայանն անձամբ ամբողջ ճակատը տարել է թշնամու դեմ գրոհի։Չնայած կորուստներին՝ հայերը գրոհը չեն դադարեցրել նաև գիշերը։

Թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ են պարզել։

Ապարանցի և հարևան գավառներից օգնության եկած աշխարհազորայինների, զինվորների հիշատակին բացառապես Ապարանի ժողովրդի պայքարի արդյունքում խորհրդային տարիներին՝ 1974—1979 թվականերին, բազմավաստակ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, կանգնեցվել է սերունդների հիշողությանն ուղղված «Վերածնունդ» հուշարձան-կոթողը։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1979 թվականի մայիսի 28-ին:

Գիտելիքների ստուգման թեստ 10

1․ Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 2 է, միավորը՝ 7, մնացած թվանշանները՝ 3։
1) 27337
2) 33327
3) 33372
4) 72323
2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված  աճման  կարգով։
1) 256, 243, 474, 510
2) 124, 253, 254, 500
3) 417, 124, 63, 10
4) 147, 386, 457, 14
3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 20-ով։
1) Կմեծանա 20-ով
2) Կմեծանա 10-ով
3) Կփոքրանա 10-ով
4) Կփոքրանա 20-ով
4․  97184 < 971*4 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ   թվանշան կարող ենք   տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։
1)8
2)4
3)9
4)0
5․ Գտիր 24 թվի 3/8 մասը
1) 6
2) 16
4) 64
5) 9
6.  8 կգ 200 գ –ը արտահայտիր գրամներով
2) 8020գ
3) 8820գ
4) 8200գ
7. Գծագրում ներկված է պատկերի

Подпись отсутствует

1) 5/9 մասը
2) 4/9 մասը
4) 4/5 մասը
5) 4/12 մասը
8․ Քանի՞ գրամ է  է 3/10 կիլոգրամը։
1) 3
3)100
4)300
9․ Նշիր ամենափոքր քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:
1)1023
2)1234
3)1000
4)9876
10․ Գտի՛ր 9789 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1) 5
2) 0
4) 9
5) 89
11. Ըստ օրինաչափության՝ գտիր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 5,8,11,14,17
12.  Հաշվիր (3000 – 50 x 5) : 10 + 25 արտահայտության արժեքը:
Լուծում
50×5=250
3000-250=2750
2750:10=275
275+25=300
Պատ․՝ 300
13․AC  հատվածի երկարությունը 7 սմ է, CB հատվածը՝ 14 սմ : Գտիր  AB հատվածի երկարությունը:
Подпись отсутствует
Լուծում
7+14=21
Պատ․՝ 21 սմ
14․ Գտիր  36 սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։
Լուծում
36:4=9
9×9=81
Պատ․՝ 81 սմ
15․ Տուփում  կա 11 կանաչ, 5 դեղին և 8 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը  կապույտ է։
Լուծում
8-7=1
11+5+1=17
Պատ․՝ 17
16. Սմբատն ու Կարենը միասին ունեն 4000 դրամ։  Որքա՞ն գումար ունի Կարենը, եթե Սմբատն ունի 600 դրամով  ավելի գումար, քան Կարենը։
Լուծում
4000-600=3400
3400:2=1700
1700+600=2300
Պատ․՝ 1700 դրամ

17․ Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 309 է։ Որո՞նք են այդ թվերը։

Լուծում
309:3=103
103+1=104
103-1=102
Պատ․՝ 102,103,104