Ընտրությամբ գործունեություն 02.09.2022թ.

1. Ո՞ր թիվն է համապատասխանում 6 հազարյակ+7հարյուրյակ+9 տասնյակ+1միավոր կարգային գումարելիների գումարին:

1) 6701        2) 691   3) 916     4) 6791

2.Ինչպե՞ս կփոփոխվի 476 եռանիշ թիվը,եթե նրան ձախից կցագրենք 2:

1) 2 անգամ կմեծանա  2) 2000-ով կմեծանա   3) 2000-ով կփոքրանա    4) կմնա նույնը

3.Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը,եթե և’ նվազելին, և’ հանելին մեծացնենք 6-ով:

1) կփոքրանա 6 անգամ   2) կմեծանա 6-ով    3) կմնա նույնը   4) կփոքրանա 6-ով

4.Վանդակի փոխարեն դի’ր այն թիվը,որի դեպքում կստանաս ճիշտ հավասարություն:

(4613+□):3-467=1133

1) 178                 2) 987               3) 187               4) 718

5.Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով:

1) 12; 153;  87;   826;  124

2) 987 ;  100003;  851;  9613;  43

3) 826;  12;  87;  452;  648

4) 826;  153;  87;  12;  11

6.Գտի’ր այն թիվը,որի մեկ իններորդը 73 է:

1) 720                 2) 657         3) 653              4) 567

7.Արտահայտի’ր ցենտներով`30տ 6ց:

1) 30006ց            2) 36ց             3) 306ց            4) 363ց

8.Արտահայտի’ր  րոպեներով` 3ժ 5ր:

1) 168ր         2) 158ր          3) 185ր          4) 158ր

 

9.Քառակուսու պարագիծը  164 սմ է,գտի’ր նրա կողմը:

1) 46սմ        2) 41սմ          3) 14սմ        4) 40սմ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *