Իմ ճամփորդական ամառը

 

Բարև ձեզ, ես Վահան Արուշանյանն եմ։ Սովորում եմ “Մխիթար Սեբաստացիր” կրթահամալիրում։ Ես 5.1 դասարանի սովորող եմ։

Այս ամառ ես գնացել եմ Եգիպտոս։ Այնտեղ ես մասնակցում էի “մենթալ թվաբանության” օլիպիադային։ Այնտեղ ես դարձել եմ չեմպիոն և ստացել եմ գավաթ։ Հետո ես գնացել եմ Արտավան գյուղ մեկ շաբաթով։ Այնտեղ շատ գեղեցիկ էր և ես շատ ընկերացա ընկեր Անահիտի ընտանիքի հետ։ Նաև ես գնացել եմ Հունաստան հանգստանալու։ Հետո ամառվա վերջ ես գնացել եմ Վենետիկ, որը գտնվում է Իտալիայում։ Այնտեղ ես տեսել եմ Սուրբ Խազար կղզին, որը հիմնել է Մխիթար Սեբաստացին։

Այս ամառ ես նաև շատ եմ շրջել Հայաստանով։ Գնացել ենք Սաղմոսավանք, Հովհաննավանք, Տեղերի վանք, Ամբերդ, Արագածի լիճ, Գոշավանք, Տաթևի վանք, Զորաց քարեր, Նորավանք և այլն։

Այս ամառը ինձ շատ էր դուր եկել , բայց նա շատ շուտ անցավ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *