Բույսեր

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Բույսերը աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:

2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:

Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:

4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

5Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։

Տնային առաջադրանք

Վարժ 52

Կառքը 5 ժամում անցնում է 125 կմ։ Քանի՞ ժամում կառքը կանցնի 300 կմ։

Լուծում

125:5=25

300:25=12

Պատ․՝12 ժամում

Վարժ 54

Աղավնին 3 ժամում նամակը մի վայրից հասցրել է մյուսը, որի հեռավորթյունը առաջինից 120 կմ է։ Պատասխանը տանելիս նրա թռիչը տեվել է 4 ժ։ Վերադառնալիս որքանո՞վվ է աղավնու արագությունը նվազել։

Լուծում

120:3=40

120:4=30

40-30=10

Պատ․՝10 կմ-ով

Ընտրությամբ գործունեություն

1.Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվել առավել հարմար եղանակով.

296+179+4+21=500

296+4=300

179+21=200

300+200=500

2.Ո՞րն է անհայտ արտադրիչը, եթե հայտնի արտադրիչը 8 է, իսկ արտադրյալը՝ 56:

Լուծում

56:8=7

Պատ․՝ 7

3.Կատարիր բաժանում.

2505:15=167

4.Հաշվել թվային արտահայտության արժեքը.

(971-317):6+574:14=150

971-317=654

654:6=109

574:14=41

109+41=150

5.Նշվածներից ո՞րն է սխալ.

1 դմ=10սմ

1ց=100 կգ

1ր=60վ

1մ=100մմ

6.Նշվածներից ո՞րն է ճիշտ.

1ժ=100ր

1կգ=100տ

1սմ=10մմ

1տ=100ց

7.Արտահայտել կիլոգրամներով.

14 տ 12 ց= 15200

14 տ = 14000 կգ

12 ց = 1200 կգ

1200+14000=15200

12 ց 15000 գ=1215

12 ց = 1200 կգ

1 կգ = 1000 գ

15000:1000=15

1200+15=1215

8.Հեծանվորդի արագությունը 300մ/ր է: Քանի՞ կիլոմետր կանցնի հեծանվորդը 1 ժամում:

Լուծում

1 ժ = 60 ր

300×60=18000

1000 մ = 1 կմ

18000:1000=18

Պատ․՝ 18 կմ

9.Արան, Հայկը և Կարենը գնեցին միատեսակ փուչիկներ: Արան 12 փուչիկի համար վճարեց 150 դրամով ավելի, քան Հայկը՝ 7 փուչիկի համար: Կարենը որքա՞ն վճարեց 10 փուչիկի համար:

Լուծում

12-7=5

150:5=30

30×10=300

Պատ․՝ 300

10.Դերձակը 105 մ երեք տեսակ կտոր գնեց: Ըստ որում, առաջին տեսակից գնեց 12 մ-ով ավելի, քան երկրորդից, երկրորդից՝ 9 մ-ով ավելի, քան երրորդից: Ամեն տեսակից քանի՞ մետր գնեց:

Լուծում

46-12=34

34-9=25

25+34+45=105

Պատ․՝ Առաջին տեսակից գնեց 45 մ, երկրորդ տեսակից 34 մ, Իսկ երրորդ տեսակից 25  մ

11.Նարեկը 2 տարով մեծ է իր 9 տարեկան քրոջից և 3 տարով փոքր եղբորից:Եղբոր տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից:Քանի՞ տարեկան է Նարեկի հայրը:

Լուծում

2+9=11

11+3=14

14×3=42

Պատ․՝ 42 տարեկան

12. Գտեք ուղղանկյան և եռանկյան պարագծերի տարբերությունները, եթե ուղղանկյան երկարություն 7 դմ է, լայնությունը՝ 5 դմ, իսկ եռանկյան բոլոր կողմերը հավասար են 6 դմ-ի:

Լուծում

7+7=14

5+5=10

14+10=24

24-24=0

Պատ․՝ 0

13.Արտահայտել կիլոգրամներով.

5 տ=5000 կգ

3 տ 14 ց=4400

7 ց 14 կգ 74000գ=788

14. Երկու գյուղերից,որոնց միջև հեռավորությունը 18 կմ է, 2 մարդ , միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին և 2 ժամ հետո հանդիպեցին: Եթե նրանցից մեկը 1 ժամում 4 կմ էր անցնում, մյուսն ինչքա՞ն էր անցնում:

Լուծում

4×2=8

18-8=10

10:2=5

Պատ․՝ 5 կմ

15. Կարենը գնեց 5 հաց  և վճարեց 350 դրամ: Որքան պետք է գնի Կարենը 3 հացի համար։

Լուծում

350:5=70

70×3=210

Պատ․՝210 դրամ

Դասարանական առաջադրանք

Վարժ 48

Առաջին շտեմարանում կար 3100 պարկ ցորեն, իսկ երկրորդում 750 պարկով ավելի։ Քանի պարկ ցորեն կար երրորդ շտեմարան  պարկում, եթե այնտեղ եղած պարկերի քանակը 1130-պակաս էր քան առաջին և երկրորդ միասին։

Լուծում

3100+750=3850

3850+3100=6950

6950-1130=5820

Պատ․՝ 5820

Վարժ 51

A և B քաղաքների հեռավորությունը 140 կմ է։ Հեծյալը 1 ժամում անցնում է 35 կմ։ Քանի՞ ժամից հեծյալը կհասնի A-ից B:

Լուծում

140:35=4

Պատ․՝ 4 ժ

Վարժ 53

Գայլը 8 ժամում վազել է 240 կմ։ Քանի՞ ժամից նա կանցնի 9 ժամում։

Լուծում

240:8=30

30×9=270

Պատ․՝ 270 կմ

Վարժ 55

Մեքենան 1 ժամում անցնելով 70 կմ, մի բնակավայրից մյուս բնակավայրն է հասել 8 ժամում։ Քանի՞ ժամում մեքենան կվերադառնա առաջին բնակավայրը, եթե 1 ժամում անցնի 80 կմ։

Լուծում

70×8=560

560:80=7

Պատ․՝ 7 ժ

Վարժ 46

Կատարեք գործողությունները։

դ)374+350-43=681

ե)916-24+125=1065

զ)4910-622+87=4201

է)1115-657+47=411

ը)165-119+1039=1085

թ)1087-291+2537=3333