Բառիմաստ

45.Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպողիմաստով մոտ բառերի փոխարեն:

Գյուտերիփուլըհայտնագործեցինպահելկրակկենդանիներինընտելացնելտարբերսարքելհողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների (գյուտերի) շրջանը (փուլը)Մարդիկ գտան (հայտնագործեցին)թե ինչպե՞ս պետք է պահպանել (պահել) հուրը (կրակ)ինչպե՞ս գազաններին (կենդանիներին) յուրային դարձնել (ընտելացնել)քարից ու ոսկորներից զանազան (տարբեր) գործիքներ պատրաստել (սարքել)և վերջապես սկսեցին զբաղվել երկրագործությամբ (հողագործությունը):

46. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակումև լրացրո՛ւ նախադասությունը:

ԱԳնալընթանալսլանալարշավելսուրալ

ԲՓնտրելորոնելման գալ:

ԳՄտածելխորհելմիտք անել:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով … են, բայցձևով՝ … . այդ բառերը կարելի է անվանել…:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով նույնն են, բայց ձևով՝ տարբեր . այդ բառերը կարելի է անվանել հոմանիշ:

47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդելհավաքելհասկանալպահելամբարելփշրելծածկելկոտրելպարզելքողարկելկտորկտոր անելգլխի ընկնել, թաքցնելժողովելգումարելկռահելպատսպարել,կուտակել , կոտրատել:

Ջարդել-փշրել-կոտրել-կտոր-կտոր անել-կոտրատել։

Հավաքել-պահել-ամբարել-ժողովել-գումարել-կուտակել։

Հասկանալ-պարզել-գլխի ընկնել-կռահել։

Ծածկել-քողարկել-թաքցնել-պատսպարել։

48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ(հոմնման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

Երկիր-պետություն-թագավորություն-կայսրություն-տերություն

մազ-ծամ-վարս-հեր-հյուսք

դեպք-եղելություն-պատահար-իրադարձություն-միջադեպ

արշալույս-ծեգ-այգաբաց-լուսաբաց

49.Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս (անցնելիս), գիտական արշավախմբի անդամները տեսել են (նկատել են) մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց հետևից (հետապնդել են նրանց) և գտել են (հայտնաբերել են) նրանց բնակարանը (կացարանը), որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն (ապրում են) քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են (գործածում են) վայրի կենդանիների մորթիները: Սնվում են (կերակրվում են) հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է (առատ է): Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է վախով (սարսափով) ու ծայրաստիճան զարմանքով:

50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշննրով:

Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Աստվածաշնչում (Սուրբ գրքում) գրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են (ուղում են) այնքան բարձր աշտարակ կառուցել (շինել), որ կատարը (գլուխը) երկինք հասնի: Աստված զայրանում է (բարկանում է) մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս (էլ) մեկմեկու (իրար) խոսքը չեն ընկալում (հասկանում), խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդները (ազգերը) սփռվում են (ցրվում են) աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է (գործածվում է), երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն,աղմուկ, անկարգություն: