Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-ցած ընկան

շար եկան-շարվեցին

մաղ տալ-մաղել

շաղ տալ-շաղել

քող կապել-վարաքույ կապեց

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Աշուն է, օրերը ցրտել են։ Սև-սև ամպերը կուտակվել են սարի գլխին։ Հանակարծ սկսվում է ուժեղ քամի և ամպրոպ։ Սկսում է մաղել թույլ անձրև։ Դեղնակարմրավում տերևները ցած են ընկնում, բայց քիչ անց արևը նորից դուրս է գալիս ամպերի տակից։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր

Աշուն օր

 

Տնային առաջադրանք

Վարժ 267

Կատարեք գործողություններ։

ա) 30 x 47 + 80 : 16 = 1415

բ) 135 x 20 – 1024 : 8 = 1572

գ) 11916 : 18 – 2348 : 4 =75

Վարժ 272

Միևնույն քաղաքից միևնույն ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու մեքենաներ նրանցից մեկը մեկ ժամում անցնում էր 65 կմ, մյուսը 80 կմ։ Որքա՞ն կլինի նրանց հեռավորությունը 7 ժամ հետո։

Լուծում

80-65=15

15×7=105

Պատ․՝105 կմ

Վարժ 274

Հանքային ջուր լցնող սարքերից մեկը 1 րոպեում լցնում 50 շիշ, իսկ մյուսը՝ 10 շշով ավելի քանի ժամում երկու սարքերը միասին կլցնեն 13200 շիշ։

Լուծում

50+10=60

60+50=110

13200:110=120

120:60=2

Պատ․՝ 2 ժամում

Դասարանական առաջադրանք

Վարժ 267

Կատարեք գործողությունները։

դ) 97 + 85 X 30 – 294 =2353

ե) (120 – 84) : (68 – 62) =6

զ) (25 + 34) x (85 – 79) = 300

Վարժ 271

Որքա՞ն ժամանակ է անցկացնում աշակերտը դպրոցում այն օրը, երբ ունի 4 դաս յուրաքանչյուրը 40 ր տևողությամբ, իսկ դասամիջոցներից երկուսը տևում է 15 ր, մեկը 20 ր։

Լուծում

4×40=160

15×2=30

20+30=50

160+50=210

Պատ․՝210

Վարժ 273

Կայարանից միաժամանակ հակառակ ուղություններով դուրս եկավ երկու գնացներ։ Առաջին գնացքը 1 ժամում անցնում էր 60 կմ, երկրորդը 90 կմ։ Ի՞նչ հեռավորություն կլինի նրանց միջև 14 ժամ հետո։

Լուծում

90-60=30

30×14=420

Պատ․՝420

Վարժ 275

Դարբինը 14 օրում պիտի պատասխաներ 280 պայտ՝ ամեն օր պատրաստելով հավասար քանակներով պայտեր։ Սակայն նա օրական 8 պայտով ավելի էր պատրաստում։ Քանի՞ օրում դարբինը կատարեց պատվերը։

Լուծում

280:14=20

20+8=28

280:28=10

Պատ․՝10

Վարժ 268

Գտեք այն թիվը, որը պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն։

ա) 85 + 10 = 95

բ) 113 – 81 =32

գ) 14 + 62 x 3 =200

դ) 375 + 5 = 380

ե) 269 – 25 x 7 =94

զ) 777 = 1 + 776

է) 120 – 53 = 67

ը) 857 = 1485 – 638

թ) 515 = 0 + 515