Մուշեղ Գալշոյան. Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:

1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Առաջադրանքներ

Տեքստի անծանոթ բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ բացատրեք և սովորեք:

Գոցել-փակել

հատուկենտ-փոքրաթիվ

անմիջնորդ- իրար հետ չկապող

բախել-խփել

ծածուկ-գաղտնի

դեռատի- նոր հասունացող

ահավասիկ-ահա

Մգեցրած բառերը վանկատեք, ուշադրություն դարձրեք գաղտնավանկի Ը-ին:

բարձրացրեց-բարձ-րաց-րեց

գրպանները-գըր-պան-նե-րը

վնգստում-վըն-գըս-տում

շրջադարձում-շըր-ջա-դար-ձում

խորքում-խոր-քում

շփեց-շը-փեց

մարդու-մար-դու

թատրոնի-թատ-րո-նի

ջարդում-ջար-դում

մղում-մը-ղում

գրպանեց-գըր-պա-նեց

ցտեսություն-ցը-տե-սու-թյուն

Ըստ տեքստի բնութագրեք Կոմիտասին:

Կոմիտասը շատ բարի էր, ազնիվ և միշտ փորձում էր օգնել մարդկանց։

Ինչի՞ց Կամիտասը հասկացավ, որ դրամապանակի տերն աղքատ մարդ է:

Կոմիտասը մտացեց, որ մարդը աղքատ էր, որովհետև այնտեղ ընդամենը տասը ֆրանկ էր։

Եթե դուք լինեիք Կոմիտասի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք:

Եթե ես լինեի Կոմիտասի փոխարեն, ես կանեի նույնը։

Դուրս գրեք պատմվածքի ձեր կարծիքով ամենակարևոր հատվածը:

Իմ կարծիքով ամենակարևոր հատվածը այն է,  երբ Կոմիտասը օգնեց աղքատ մարդուն և տվեց նրա դրամապանակը ավել գումարով։

Պատմվածքից դուրս գրեք 7 բառ, որոնց հնչյուններն ու տառերը քանակով չեն ահմապատասխանում:

կարևոր-6 տառ, 7 հնչյուն

որովհետև-8 տառ, 10 հնչյուն

գրպանից-7 տառ, 8 հնչյուն

նվագահանդես-10 տառ, 11 հնչյուն

եկեղեցում-8 տառ, 9 հնչյուն

ժպտաց-5 տառ, 6 հնչյուն

ոտնամաններով-12 տառ, 13 հնչոյւն

Տնային առաջադրանք 05.10.22

Վարժ 329

Հաշվեք առավել հարմար եղանակով։

ա) 7 x 3 + 7 x 5 + 7 x 2 = 70

7 x (3 + 5 + 2) =70

3 + 5 + 2 = 10

10 x 7 = 70

բ)  4 x 9 + 4 x 11 + 4 x 3 =92

4 x (9 + 11 + 3) = 92

9 + 11 + 3 = 23

23 x 4 = 92

գ) 25 x 2 + 25 x 3 + 25 x 5 = 250

25 x (2 + 3 + 5) = 250

2 + 3 + 5 = 10

25 x 10 = 250

դ) 32 x 16 + 32 x 4 + 32 x 5=800

32 x (16 + 4 + 5) =800

16 + 4 + 5 = 25

32 x 25 = 800

Վարժ 330

Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն։

ա) 25 = 5 x * + 5 x 3

25 = 5 x 2 + 5 x 3

բ) * x 6 + 3 x 6 = 36

3 x 6 + 3 x 6 = 36

գ) 4 x 3 + 3 x * = 24

4 x 3 + 3 x 4 = 24

դ) * x 8 + * x 7 = 60

4 x 8 + 4 x 7 = 60

Դասարանական առաջադրանք 05.10.22

Վարժ 326

Օգտգործելով բաշխական օրենքը յաշվեք առավել հարմար եղանակով;

ա) 193 x 40 + 193 x 60 = 19300

193 x (40 + 60) = 19300

40 + 60 =100

100 x 193 = 19300

բ) 18 x 5 + 18 x 95 = 1800

18 x (5 + 95) = 1800

5 + 95 = 100

18 x 100 = 1800

գ) 973 x 37 x 27 x 37 = 37000

37 x (973 + 27) = 1000

37 x 1000 = 37000

դ) 130 x 78 + 70 x 78 = 15600

78 x (130 + 70) =15600

130 + 70 = 200

200 x 78 = 15600

ե) 388 x 99 + 12 x 99 =66600

99 x (388 + 12) = 66600

388 + 12 = 400

99 x 400 = 66600

զ) 657 x 33 + 657 + 67 = 65700

657 x (33 + 67) = 65700

33 + 67 = 100

657 x 100 =65700