Տնային առաջադրանք 10.10.22

Վարժ 366

Նոր տարուց առաջ դեկտեմբերի 31-ին, խանութը վաճառեց 56 տուփ կոնֆետ, իսկ հաջորդ օրը հունվարի 1-ին միայն 8-ը։ Դրա հետևանքով խանութը դեկտեմբերին 32400 դրամով ավելի ստացավ, քան հունվարի 1-ին։ Ի՞նչ արժեր մեկ տուփ կոնֆետը։

Լուծում

56 – 8 = 48

32400 : 48 = 675

Պատ․՝

Դասարանական առաջադրանք 10.10.22

Վարժ 360

Աղջիկն ամեն օր կարդում է 30 էջ, որից հետո էջանշան է դնում գրքի մեջ։ Երբ նա էջանշանը գրքի մեջ դրել է 6 անգամ, նրան մնացել է կարդալու 18 էջ։ Քանի՞ էջ կա գրքում։

Լուծում

30 x 6 =180

180+18=198

Պատ․՝198 էջ

Վարժ 361

Ինքնաթիռը 3000 կմ անցավ 6 ժամում, իսկ ողղաթիռը 15 ժամում։ Որքանո՞վ է ինքնաթիռի արագությունը մեծ ուղղաթիռի արագությունից։

Լուծում

3000 : 6 = 500

3000 : 15 = 200

500 – 200 = 300

Պատ․՝300 կմ/ժ-ով մեծ է

Վարժ 362

Հետիոտը դուրս եկավ A կետից ժամը 6-ն անց 12 րոպեին և B կետը հասավ հաջորդ օրը ժամը 23-ն անց 9 րոպեին։ Ինչքա՞ն ժամանակում հետիոտը անցավ ճանապարհը։

Լուծում

23 ժ 9 ր – 6 ժ 12 ր = 16 ժ 57 ր

16 ժ 57 ր + 24 ժ = 40 ժ 57 ր

Պատ․՝ 40 ժ 57 ր

Վարժ 363

Պահեստում կար 7200 աման ներկ, որոնցից խանութները տարան 5400 աման։ Քանի՞ անգամ փոքրացավ պահեստում եղած ներկի ամանների քանակը։

Լուծում

7200-5400=1800

7200:1800=4

Պատ․՝4 անգամ

Վարժ 364

Հայրը 65 տարեկան է, դուստրը՝ 41։ Քանի՞ տարեկան էր հայրը, երբ դուստրը 16 տարեկան է։

Լուծում

65-41=24

16+24=40

Պատ․՝ 40 տարեկան էր հայրը

ԱՆՏԱՌՈՒՄ

Համո Սահյան    

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում։

Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

Ծվեն-փոքրիկ շերտ՝ կտոր, ծլանգ

բուրմունք-բույր, հոտ

բացատ-բաց ազատ տեղ

մամուռ-բույս

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Օրոր էր ասում աշունն անտառին, բայց դեռ անտառի քունը չէր տանում – Ծառերի, թփերի և տերևների խշխշոցը։

Շշուկներ կային անտառում այնքան – անտառում եղած տարբեր ձայները։

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում – Եղյամը ծացկել է սնկին։

Հանգստանում էր հողմը բացատում – Քամին բացատում դադարում է։

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ, սոճու հետ սիրով զրույց էր անում – Եղևնին և սոճու ճյուղերը իրար էին դիպչում։

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

ամպի ծվեններ – ամպի կտորներ

կապույտ մշուշներ – մառախուղ

խոնավ-խոնավ բուրմունքներ – ծաղիկների և խոտերի բուրմունք

կորած հեթքեր – տրորված հետքեր

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

կապույտ մշուշներ, խոնա՜վ-խոնավ բուրմունքներ, իրար փաթաթված ստվեր ու կածան, հետքեր մարդկային,  մրսում էր վայրի նշենին, հանգստանում էր հողմը բացատում՝ ականջն ամպրոպի ազդանշանին, թաց խոտեր, կորած հետքեր տաք սղոց, տապալված կաղնի, եղևնին կանաչ, խորին խորհուրդներ,

 

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանային անտառը բազմագույն է և գեղեցիկ։ Տերևների գույները շլացնում է մարդուն։ Թափված տերևների խշխշոցը հաճույք է պատճառում։

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

Սոճին և եղևնին այն ծառերն են, որոնք մշտադալար են և իրենք զարմանքով նայում մնացած ծառերին, որոնք ամեն տարի փոխում են իրենց տերևները։

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

 

Հող

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:
Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը’ կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հոդի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել: Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ’ եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հոդի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է’ ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, շրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում՝ պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը’ մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Առաջադրանք

1. Որ հողերն են կոչվում բերրի և ինչու:

Բերրին հող է, որնոնք հարուստ են և որակյալ հումուսով։

2. Որն է հողի ամենակարևոր առանձնահատկությունը:

Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

3. Ինչ է հումուսը:

Հումուսը մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդն է։

4. Ինչպես պետք է մշակել հողը:

Հողը պետք է մշակել այնպես, որ արև շողերը հողի վրա լինեն և, որ այնտեղ ջուր լինի և տարբեր պարարտա նյութերով։

5. Որ հողերն են ամենից շատ հումուս պարունակում:

Հողերից ամենաշատը հումուս ունի սևահողը։

Հոգևոր ընթերցում

Բան Ժե

 

Արեգա՜կ արդար, օրհնյալ ճառահայթ, պատկեր լուսեղեն,Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անապատում զորեղ,Բարու բերկրություն, հուսատու տեսսիլ, գովյալ երկնավոր,Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս չարչարանքի,Պակասները դո՜ւ լրացրու խոսքով քո ամենազոր,Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:Դո՜ւ ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՛ց օրհնություն։

 

Բան Զե
Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս
Եվ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով,
Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով դիմելով ես քեզ,
Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու:
Պաղատում եմ իբրև մեռյալ՝ կենդանի անմահ Աստծուդ,
Փառքիդ հանդեպ իմ անարգությունը խոստովանելով,
Ինչպես և քո բարությունն իմ չարության դիմաց.
Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե բուժվեցի, Ամաչեցի, քան թե համարձակվեցի, Ուխտակորույսս ես և ավանդամոռաց: