Ուղղագրություն

Բառասկզբում լսվող Օ-ն գրվում է Օ, օրինակ` օր, օրորոց, օդ, օձ, օգնություն, օրինակ:

Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրինակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ:

Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ:

Մնացած բոլոր դեպքերում լսվող Օ-ն գրվում է Ո տառով, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…

Պետք է հիշել՝

Բառասկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո հետևյալ բառերում՝ ով, ովքեր:

Հայերենում օտար լեզուներից փոխառած բառեր, որոնց սկզբում լսվում է Ո, բայց գրվում է Վո:

Օրինակ՝ վոլտ, վոկալ, Վոլգա….

Սրանցից պետք է տարբերել Ոդիսևս,  Որմիզդուխտ բառերը, որտեղ լսվող Ո գրվում է Ո տառով:

Առաջադրանքներ

  1. Բաց թողնված տեղերում լրացրու ո կամ վո:

որբ, երկորյակ, արջաորս, հոգեորդի, զինվոր բարձրավոլտ, բանվոր, անորակ, բարձորակ, վոլեյբոլ:

  1. Բաց թողնված տեղերում լրացրու օ կամ ո:

ամենօրյա, ամանորյա, անօրինական, հանրոգուտ, օրըստօրե, մեղմորեն, մեղմօրոր, հօգուտ, տնօրեն, նախորոք, շաբաթօրյակ, բացօթյա, պարզորոշ, արծաթազօծ:

  1. Լրացրու օ. ո, վո

Թռչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ,  կրկնօրինակ, հայորդի,  մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ,  հանրօգուտ, ովքեր, Ոդիսևս, միջօրե, տափողակ, անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն, հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, օդերևութաբանական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, Որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք,Վոլգոգրադ:

4. Առաջադրանք 3-ից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ:

բարի որսորդ

թունավոր օձ

հազար վոլտ

խաղալ վոյլեբոլ

հաջողակ արջորս

5. Առաջադրանք 3-ից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:

Խաղողի վազը ուներ գեղեցիկ որթեր։

Ես շատ եմ օգտագործում օրացույց։

Շտապօգնությունը արագ մարդուն տանում էր հիվանդանոց։

Մարդիկ օգտագործում են արծաթազօծ սպասք։

Որսորդը գնացել էր անտառ որս անելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *