Մաթեմատիկայի մայիսյան ֆլեշմոբ – երկրորդ մակարդակ

1. Քառակուսաձև հողամասի երեք կողմը պատված է 36մ երկարությամբ լարով։ Գտե՛ք այդ հողամասի մակերեսը։
144 մ2

2. Երկու զամբյուղում միասին կար 12կգ դեղձ։ Երբ Հայկը առաջին զամբյուղից 2կգ լցրեց երկրորդ զամբյուղի մեջ, զամբյուղներում դեղձերի զանգվածները հավասարվեց։ Քանի՞ կիլոգրամ դեղձ կար առաջին զամբյուղում։
8 կգ

3. Կռահելով օրինաչափությունը՝ տրված թվերից հետո գրիր հաջորդ թիվը.

32, 45, 60, 77,__

96

4. Միևնույն կետից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու ավտոմեքենա։ Քանի՞ ժամ հետո նրանց միջև եղած հեռավորությունը կլինի 600կմ, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 55կմ, իսկ երկրորդը ժամում՝ 65կմ:
5 ժամ հետո

5. Մեղվապահը 120կգ մեղրը փորձում էր տեղավորել 10 երեքլիտրանոց և 15 երկուլիտրանոց տարաներում: Հետո նկատեց, որ ավելացած մեղրը տեղավորելու համար մնացել են միայն մեկլիտրանոց տարաներ: Ավելացած մեղրի համար քանի՞ մեկլիտրանոց տարա է անհրաժեշտ, եթե հայտնի է, որ մեկլիտրանոց տարայում տեղավորվում է 1կգ 500գ մեղր։
20 հատ 1 լիտրանոց

6. Երեք թվերի գումարը 140 է, ընդ որում երկրորդ և երրորդ թվերի գումարը 90 է, իսկ առաջին և երկրորդ թվերի գումաը՝ 87: Գտեք երկրորդ թիվը:
37

7. Գտիր այն երկնիշ թվերի քանակը, որոնք և՛ 4-ի, և՛ 5-ի բաժանելիս ստացվում է նույն մնացորդը։
12

8. «Որդիդ քանի՞ տարկան է» հարցին, հայրը պատասխանեց. «Եթե որդուս տարիքին նույնքան և տարիքի կեսի չափ ավելացնեք, կստացվի տաս»: Գտեք որդու տարիքը։
4 տարեկան

9. Ճանապարհի 5/6 մասն անցնելուց հետո, մնաց ևս 2 կմ: Որքա՞ն է ամբողջ ճանապարհի երկարությունը:

12 կմ

10. Գտիր տրված պատկերի մակերեսը, եթե նկարում բոլոր անկյունները ուղիղ են։

Captionless Image
23 կմ2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *