1. Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:
Ագրետային վիճակներում նյութը կարող է լինել՝ պինդ, հեղուկ կամ գազային։
2. Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:
Ջրի ագրեգատային վիճակներն են՝ Ջրի պինդ ագրեգատային վիճակը՝ սառույցը, իսկ գազայինը՝ գոլորշին։
3. Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:
Այդ որոշվում են ֆիզիկական պայմաններով։
4. Թվարկե՛ք բոլոր հնարավոր պրոցեսները, որոնց դեպքում նյութը մի ագրեգատային վիճակից անցնում է մեկ ուրիշի:
5. Բերե՛ք սուբլիմացիայի օրինակներ:
Բոլոր հոտերը, որոնցով օժտված են պինդ մարմինները, նույնպես պայմանավորված են սուբլիմացիայով. պինդ մարմնից մթնոլորտ դուրս գալով՝ մոլեկուլները նրա վրա գազ կամ գոլորշի են գոյացնում և դրա շնորհիվ առաջացնում է հոտի զգացողությունը:
6. Ագրեգատային փոխակերպումների ի՞նչ գործնական կիրառություններ գիտեք:
7. Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:
Բյուրեղային մարմնի պինդ վիճակից հեղուկին անցումը կոչվում է հալում։
8. Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում կամ ի՞նչ է բյուրեղացումը:
Պնդացում դա՝ հալման հակառակ երևույթը
Երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
9. Ո՞ր ջերմաստիճանում է նյութը հալվում և պնդանում?
Տարբեր նյութեր հալվում և պնդանում են տարբեր ջերմաստիճաններում։
10. Ի՞նչ է հալման ջերմատիճանը: Նյութի հալման կամ բյուրեղացման ժամանակ ի՞նչ է կատարվում նրա ջերմաստիճանի հետ:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը հալչում է, կոչվում է հալման ջերմաստիճան:
11. Ինչի՞ են հավասար սառույցի, անագի, պղնձի հալման ջերմաստիճանները:
Սառույց-0 оC
Անագ-232 оC
Պղինձ-1083 оC
12. Ո՞ր ջերմաստիճանում են պնդանում հեղուկ ազոտը, սնդիկը, հալեցրած ոսկին:
Ազոտ-210 оC
Սնդիկ-39 оC
Ոսկի-1064 оC
13. Ինչո՞ւ են ձմռանը թռչունները նստում գետերն ու լճերը ծածկող սառույցի վրա։
Ձմռանը թռչունները նստում են սառույցի վրա, քանի որ սառույցի ջերմաստիճանը 0°C և ավելի բարձր է, քան օդի ջերմաստիճանը։












