Ելքի ստուգատես

Այս տարի ես ունեմ շատ ձեռքբերումներներ։ Ես ունեմ նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ։

Մաթեմատիկա

Երրորդ դասարանում ես սովորել եմ կատարել եռանիշ թվերից մինչև վեցանիշ թվերի գումարում, հանում, բազմապատկում և բաժանում։ Սկզբում ինձ համար ամենադժվարը բաժանումն էր, բայց հետո ես հմտացա։ Իմ ամենասիրած խնդիրները մոգական քառակուսիներն են։

Մայրենի

Այս տարի մենք ընթերցել ենք տարբեր հեղինակների գրքեր՝ Քեռի Ֆեոդորը, շունն ու կատուն և հիմա կարդում ենք Գանձերի կղզին։ Տարվա ընթացքում կարդացել և սովորել ենք նաև Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Համո Սահյանի, Ջաննի Ռոդարիի, Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները և բանաստեղծութւոնները։ Իմ ամենասիրած բանաստեղծությունը Ղազարոս Աղայանի “Հիշողություն” է։

Մեդիահմտություններ

Այս տարի ես լավացրել եմ նաև իմ մեդիահմտությունները։ Word-ի մեջ կարողանում եմ վանդակներ անել, Paint ծրագրով կարող եմ ավելի հմուտ նկարել։ Կարողանում եմ Power point ծրագրից օգտվել։ Այս տարի նաև սովորել եմ Scratch ծրագրով աշխատել և պատրաստել մուլտֆիլմներ։ Ունեմ տարբեր տեսանյութեր և ռադիոնյութեր ։ Սովորել ենք նաև քարտեզագրություն  Google Maps-ով։

Մարմնակրթություն

Ես ավելի հմտացել եմ լողում, հեծանվավարության և շախմատի մեջ։ Այս տարի ես սովորել եմ սքեյթ վարել։ Լողավազանում ես կարողանում եմ շունչս պահաց գնալ ձողից ձող։ Դպրոցում մենք շատ ենք վազում և խաղում տարբեր բակային խաղեր։

Ես և շրջակա

Այս տարվա ընթացքում մենք շատ գիտելիքներ ունեցանք մարդու օրգանիզմի մասին, օրինակ աչքերի, մաշկի, մազերի, գլխուղեղի։ Սովորել ենք, թե ինչպես է կարելի պաշտպանվել երկրաշարժի ժամանակ։ Հավաքել ենք տեղեկություններ տարբեր երկրների, քաղաքների, ձկների, գարնան մասին։ Առցանց ուսումնասիրել ենք աշխարհի թանգարանները։

Այս տարի մենք շատ ճամփորդել ենք։ Մենք գնացել ենք Ջրվերժի արգելոցը։ Մենք այնտեղ սահում էինք սահնակով։ Գնացել ենք Սևանի Մաշտոցներ, Ուշի և Հարթավանի Աստվածաընկալ եկեղեցի։Գնացել ենք Զուլանդիա և թատրոն “Շունն ու կատու” ներկայացումը դիտելու։ Նաև այցելել ենք Մաչանենց տուն։ Այնտեղ ես պատրաստել եմ կավից բաժակ։

Իմ բլոգում ես ունեմ երկու հարյուր վաթսունչորս հրապարակում։  Ես իմ բլոգում դնում եմ նաև հետաքրքիր աշխատանքներ ընտանեկան նախագծերից, ինչի համար դպրոցի կողմից ստացել եմ մրցանակ,  և տեխնոլոգիայից ։

Ես իմ բլոգում ունեմ 17 բաժին՝

Անգլերեն

Անհատական ուսումնական պլան

Բնագիտական փորձեր

Դիջիտեք 2021

Ես կարողանում եմ

Ընտանեկան նախագծեր

Ընտրովի գործունեություն

Ճամբար

Ճամփորդություն

Մաթեմատիկա

Մայրենի

Շրջակա

Ռադիո

Ռուսերեն

Տեխնոլոգիա

Քարտեզագրություն