Սովորողի Գնահատում

Բարև ձեզ, ես Վահանն եմ։ Իմ բլոգը ստեղծվել է մայիսին ու այս պահին ես ունեմ իննսունհինգ հրապարակում։ Բլոգումս կա ութ բաժին, ես ունեմ շատ նյութեր։ Իմ բլոգում  կան նաև ռուսերեն և անգլերեն տեսանյութեր։ Ես աշխատում եմ word-ում և այնտեղից ամեն ինչ դնում եմ իմ բլոգ։  Ես կարդում եմ շատ հետաքրքիր նյութեր և  իմ կարդացածը ևս հրապարակում  եմ իմ բլոգում։ Ես հետազոտում եմ իմ երկիրը, ճամփորդում եմ և բոլոր վայրերի մասին պատմում եմ իմ բլոգում։ Բլոգում հրապարակում եմ նկարներ, որ լինի ավելի սիրուն։ Բլոգում հրապարակում եմ նաև իմ նկարած նկարները և հորինուկները։ Իմ բլոգը կարող են մտնել մյուսները՝ օրինակ իմ ընկերները և այլն։

Ես մասնակցում եմ բոլոր ֆլեշմոբերին, մեր դասարանի նախագծերին և կրթահամալիրի միջոցառումներին։