Մայրենիի ստուգատես։4-րդ դասարան

1-ին փուլ՝ մայիսի 30-ից հունիսի 9-ը

1․ Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

2․ Այս առաջադրանքը կատարելիս ընկերդ, ուսուցիչդ կամ տան անդամներից մեկը թող ամբողջ ընթացքը տեսագրի:

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Իմ ամենասիրած խաղը ֆուտբոլն է։ Ես ամեն օր խաղում եմ ֆուտբոլ իմ դպրոցի բակում ընկերներիս հետ։ Նաև ես խաղում եմ ֆուտբոլ իմ տանը։ Այս  խաղը ինձ համար շատ-շատ հետաքրքիր է, որովհետև այստեղ կա թիմ, շարժում և կանոններ։ Նաև ես գնում էի ֆուտբոլի խմբակ։ Ես դպրոցում ֆուտբոլ եմ խաղում համարյա երեք տարի և արդեն շատ լավ եմ խաղում։ Ես իմ դպրոցում շատ եմ գոլ խփում։

Իմ ամենասիրած համակարգչային խաղը Բրավլ Սթարսն է։ Այդ խաղում կարելի է ստանալ գավաթներ հաղթելուց հետո։ Այս խաղում կարելի է շահել տարբեր հերոսների։ Այս խաղը թույլ է տալիս խաղալ ընկերների հետ միասին։ Այն  սովորեցնում է պլանավորել նախապես անելիքներդ, և ձևավորում է թիմային մտածողությունը:

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Մի օր ես ու իմ ընկերը երեկոյան խաղում էինք։ Հանկարծ երկնքից երկու աստղ իջան մեզ վրա և մենք ստացանք գերբնական ուժ։ Մենք սկզբում չէինք հասկանում թե ինչ էր կատարվում, բայց հետո բացահայտեցինք, որ օժտված ենք հզոր ուժով։ Աստղերը մեզ ասեցին, որ այդ ուժը տրված է մեկ օրով։ Հանկարծակի մենք տեսանք, որ մի դարչնագույն շուն փորձում էր օգնել իր ձագին։ Ձագուկի վրա ընկել էր մի մեծ և ծանր քարի կտոր։ Մենք կարողացանք բարձրացնել և օգնել փոքրիկ ձագուկին։

Հունիսի 10

Ստուգատեսի 2-րդ փուլ՝ միասնական գրավոր աշխատանք