Իմ հետաքրքիր ճամփորդությունը

Մենք դասարանով գնացել էինք Եղիշե Չարենից տուն-թանգարանը։ Այնտեղ մենք ստեղծեցինք մեր գիրքը։ Նաև մեզ ցույց տվեցին Եղիշե Չարենցի հյուրասենյաը, ննջարանը և աշխատասենյակը։ Մենք տեսանք Եղիշե Չարենցի հետաքրքիր իրերը և այդ հետաքրքիր թանգարանից դուրս գալուց առաջ մենք հանդիպեցինք Եղիշե Չարենցի թոռնուհուն։ Հետո մենք գնացինք սրճարան, որտեղ հյուրասիրվեցինք շատ համեղ ուտելիքներով։ Ճամփորդության վերջում մենք գնացինք մեր մանկական երկաթուղին։ Այնտեղ տարբեր կարուսելներ կային, բայց այդ ժամանակ այնտեղ փակ էր: Հետո գնացինք, որ նստենք գնացք, բայց ցավոք սրտի գնացքը չէր աշխատում։ Տղաներով անցանք կամուրջը և տեսանք մի աղբյուր։ Այդ ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ և ես ուզում եմ, որ մենք այդպիսի հետաքրքիր ճամփորդություններ շատ ունենանք։

 

Դեպի Մայր դպրոց

Մենք ընկերներով սովորել ենք կրթահամալիրի՝ Հարավային դպրոցում արդեն հինգ տարի և այս տարի մենք փոխադրվում ենք Մայր դպրոց վեցերորդ դասարան։ Ես շատ եմ սիրել Հարավային դպրոցը։ Այնտեղ ես ծանոթացել եմ իմ ուսուցիչների և ներկայիս իմ ընկերների հետ։ Մենք ամառային արձակուրդներին իրար շատ կկարոտենք։ Հարավային դպրոցը ինձ համար դարձել է իմ երկրորդ տունը։ Ինձ թվում է, որ Մայր դպրոցում ես կունենամ նոր ընկերներ և Մայր դպրոցը ինձ համար կդառնա հարազատ վայր։ Իմ լավագույն և մոտիկ ընկերներից մի քանիսը դուրս են գալիս դպրոցից, բայց մեր ընկերությունը կյանքում չի կորի և կշարունակվի անվերջ, որովհետև մենք շատ մոտիկ ընկերներ ենք և միասին ունեցել ենք շատ ուրախ և հետաքրքիր պահեր, որոնք ես չեմ մոռանա։

Իմ ընկեր ուսուցիչը

Ընկեր Լյովան մեր մաթեմատիկայի ուսուցիչն է։ Ընկեր Լյովան ունի սև աչքեր և շականակագույն մազեր։ Ընկեր Լյովան շատ բարի է և ինձ համարում է մոտիկ ընկեր։ Ընկեր Լյովան ինձ միշտ լավ խորուրդներ է տալիս։ Նա իր սովորղներին շատ է օգնում, բայց ինձ ամենաշատը։ Մենք միշտ իրար ծիծաղելի պատմություններ ենք պատմում և ծիծաղում այդ պատմությունների վրա։ Եթե իր սովորողներից ինչ-որ մեկը դասին պատրաստ չէ կամ չի հասկացել, ընկեր Լյովան չի բարկանում, այլ օգնում է և բացատրում է։ Ընկեր Լյովան ինձ միշտ գովում է, որովհետև ես տնային և դասարանական առաջադրանքները անում եմ արագ և ճիշտ։ Ընկեր Լյովան մեզ տանում է դպրոցի բակ, որպեսզի այնտեղ մենք ընկերներով իրար հետ խաղանք տարբեր հետաքրքիր խաղեր։ Ես ընկեր Լյովայի հետ ընկերացա չորրորդ դասարանում և մենք այդ օրվանից մինչև հիմա շատ մտրերիմ ընկերներ ենք։

Հաշվետու պատում․ մայրենի

Բարև ձեզ, ես Վահանն եմ, և ես սովորում եմ Հարավային դպրոց-պարտեզի 5.1 դասարանում։ 3-րդ ուսումնական շրջանում մայրենիի դասերի ընթացքում մենք կատարել ենք բազմաթիվ վարժություններ գործնական քերականությունից։ Նաև սովորել ենք բայեր, մակբայեր, գոյականներ, դերանուններ և ուղղակի և անուղղակի խոսք։ Նաև կատարում էինք տարբեր ուղղագրական աշխատանքներ։ Հորինել ենք տարբեր պատմություններ, օրինակ՝ Խաղաղություն, Մի անգամ անմարդ կղզում և Իմ կյանքի գույները։

Ամեն ուրբաթ մենք կարդում էինք տարբեր գրքեր։  Կարդացել ենք Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Ջանի Ռոդարի, Ղասարոս Աղայան, Եղիշե Չարենց և այլն։ Այս գրողների բանաստեղծություններով կազմել ենք տարբեր բառարաններ։

Տարբեր բանաստեղծություններ սովորել ենք անգիր, օրինակ՝ Հովհաննես Թումանյանի Իմ երգը։

Ունեմ տարբեր ռադիոնյութեր։ Օրինակ՝ Վահան Տերյանի հիշատակին։

Այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք տարբեր ճամփորդություններ՝ Ավետիկ Իսահակյանի տուն-թանգարան։ Այնտեղ մենք տեսել էինք Ավետիկ Իսահակյանի շորերը և հին նկարները։

Ունեցել ենք նաև թափառումներ։

Այս ուսումնական շրջանի ընթացքում ես շատ բան եմ իմացել և սովորել։

Ես որպես բնության մի մասնիկ

Առանց բնության մարդը կյանք չի ունենա։ Բնությունը մեզ թթվածին, սնունդ և ջուր է տալիս։ Ես բնության մի փոքր մասնիկ եմ։ Բնությունը ներկայացված է մարդկանցով, կենդանական և բուսական աշխարհով։ Բնությունը պետք է պաշտպանել։ Պետք է ծառերը, ծաղիկները և խոտերը ջրել և չկտրել։ Կենդանիներին պետք չէ որսալ և ոչնչացնել։ Աղբը պետք է ամպայման գցել աղբամանի մեջ, որ բնությունը կեղտոտ չլինի։ Ես շատ եմ սիրում բնություն։ Ես խնամում եմ բույսերը, կենդանիներին վնաս չեմ տալիս, սնունդ եմ տալիս նրանց և աղբը միշտ գցում եմ աղբամանի մեջ։

Իմ ընկերը

Ընկերությունը ինձ համար շատ կարևոր է։ Առանց ընկեր անհնար է ապրել։ Ես ունեմ շատ մտերիմ ընկերներ, բայց կուզենամ պատմել իմ ամենալավ ընկերոջ՝ Ռաֆայելի մասին։

Նա շատ է հետաքրվում ֆուտբոլով։ Մենք միշտ իրար օգնում ենք և չենք նեղանում իրարից։ Ֆուտբոլ խաղալուց նա միշտ ուզում է, որ ես նրա թիմից լինեմ։ Նա ունի շականակագույն մազեր, շականակագույն աչքեր։ Նա բարձահասակ է, խելացի, ընկերասեր, բարի և իմաստուն։ Նա շատ է սիրում խաղալ ֆուտբոլ և խաղալ համակարգչային խաղեր։ Նա ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Ես համոզված եմ, որ նա կդառնա հայտնի ֆուտբոլիստ։ Նաև նա էլ է հավատում, որ ես կարող եմ դառնալ ֆուտբոլիստ։

 

Սխալ արձաքանգը

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Վերլուծություն

Մի անգամ տղային տարել էին արձագանքի մոտ։ Տղան հեշտ հարցեր էր տալիս թվաբանությունից, աշխարհագրությունից և պատմությունից։ Արձագանքը միշտ սխալ էր պատասխանում։ Տղան սկսում էր ջղայնանալ։ Վերջում տղան հարցրեց արձագանքին ուվ է անխելք և արձագանքը ասաց, որ տղան ավելի անխելք է։ Այդ օրվանից տղան չէր սիրում արձագանքներ։

Տեքստային աշխատանք

«Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Ջ․ Ռոդարի

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներնայդ երկրում կառուցված  էին առանցսուրանկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Կողքին, վարդ, տարօրինակ, անգամ

2. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Ես ուզում էի վերցնել վարդ, բայց վարդի փուշը ինձ ծակեց։

Չարության փուշը ծակեց իմ սիրտը։

3. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.

ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

4. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

Մատ-պարզ

Գրիչ-ածանցավոր

Լքել-պարզ

5. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:

Երկիր-գոյական

Տներ-գոյական

կառուցել-բայ

սուր-ածական

6. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ճամփորդեց-ճամփորդել

բ/պետք է վճարեք-վճարել

գ/ասաց-ասել

դ/երազում էր-երազել

7.. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին։

8. Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական նախադասություն

Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:

Հարցական նախադասություն

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.Հողից վերև՝Փոքրիկ արև,Վրան՝ հազարՍերմ ու տերև:

Արևածաղիկ

11. Ո՞րն է տրված նախադասության ենթական:Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Նա հայտնվել էր այնպիսի երկրում, որտեղ սուր առարկա չկար։

13. Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Տուգանքը պարեկին ապտակելն էր։

Իմ նշանակած տուգանքը կլինի, որ փորձել այդ երկրում գտնել սուր բան։

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.ա/որովհետև վճարել էր տուգանքըբ/որովհետև պարեկը արդարացի էրգ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքըդ/որովհետև միամիտ էր

15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո։ Ես կուզեի տեսնել այդ երկիրը, որովհետև այնտեղ սուր առարկա չկա։

Կախարդական թմբուկը

Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի
թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում
էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի
շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ,
բոլորը կսկսեն պարել։
– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի
դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ
անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես
են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ,
դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։
Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառ
եղան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր
պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին
թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր
թմբու-կին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝
ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝
վերադառնալով տուն։

 

Առաջին ավարտ
Գնում էր, գնում, մեկ էլ մտածեց. «Բայց լավ բան է այս կախարդանքը։ Ավազակների հետ
հիմարի պես վարվեցի։ Կարող էի ստիպել, որ ինձ տան իրենց բոլոր փողերը։ Գուցե ետ դառնամ
և փնտրե՞մ նրանց»։
Հենց այն է, ուզում էր հետ դառնալ, երբ տեսավ ընդառաջ եկող փոստային կառքը։
– Այ սա ավելի հարմար է։
Ձիերն արագ վազում էին, ծլնգում էին զանգակները, կառապանը մի ուրախ երգ էր սուլում։
Նրա կողքին նստել էր զինված ոստիկանը։
– Բարև՛, զինվո՛ր, ուզո՞ւմ ես քեզ տեղ հասցնենք։
– Չէ, ես էստեղ էլ ինձ լավ եմ զգում։
– Ուրեմն դուրս արի ճանապարհից, թույլ տուր անցնենք։
– Իսկ դուք նախ մի քիչ պարեք։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»,- թնդաց թմբուկը։ Եվ
իսկույն սկսեցին պարել ձիերը, կառապանը ցած թռավ իր տեղից և սկսեց դոփել։ Իսկ ի՜նչ
ծիծաղելի էր պարում ոստիկանը՝ցած գցելով զենքը։ Ուղևորները նույնպես բոլորը սկսեցին
պարել։
Պետք է ասեմ, որ այդ փոստային կառքով երեք արկղ ոսկի էին տեղափոխում, մի երեք
հարյուր կիլոգրամ կլիներ։ Զինվորը մի ձեռքով թմբուկն էր խփում, իսկ մյուս ձեռքով արկղերը
ցած գցեց կառքից և ոտքով հրեց թփերի մեջ։
– Պարե՜ք, պարե՜ք։
– Բավակա՜ն է, բավակա՛ն է, էլ չենք կարողանում։
– Ուրեմն հեռացեք, արագ-արագ, և ետ չնայե՛ք…
Փոստային կառքը հեռացավ՝ առանց իր թանկարժեք բեռի, իսկ զինվորը շա՜տ-շատ
հարստացավ, միլիոնատիրոջ չափ… Հիմա նա կարող էր իր համար առանձնատուն գնել,
պարապ-սարապ ապրել և ամուսնանալ ինչ-որ կարևոր պաշտոնյայի աղջկա հետ։ Իսկ եթե էլի
փող պետք լիներ, էլ բանկ գնալու կարիք էլ չէր լինի, բավական է ձեռքը վերցներ իր թմբուկը։

Երկրորդ ավարտ
Գնաց, գնաց զինվորը, հանկարծ տեսավ մի որսորդի, որը նշան էր բռնել, որ կրակի
կեռնեխին։ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Որսորդը ցած գցեց
հրացանը և սկսեց պարել։ Իսկ կեռնեխը թռավ, հեռացավ։
– Թշվառակա՛ն, դու դեռ պատասխան կտաս սրա համար։
– Դա դեռ կտեսնենք, իսկ դու պար արի, դե՜…
– Ա՜խ, էլ ուժ չունեմ։
– Ուզում ես կանգ առնել, խոստացիր, որ այլևս ոչ մի անգամ թռչունների վրա չես կրակի։
– Խոստանո՜ւմ եմ։
Շարունակեց նա իր ճանապարհը և տեսավ մի գյուղացու, որն իր էշին էր ծեծում։
– Պարի՛ր։
– Օգնեց՜եք։
– Պարի՛ր։ Կդադարեցնեմ, եթե երդվես, որ այլևս երբեք էշիդ չես ծեծի։
– Երդվո՜ւմ եմ։
Քաջ զինվորը շարունակեց իր ճանապարհը։ Գնում էր և թմբկահարում ամեն անգամ, երբ
պետք էր լինում ինչ-որ վատ արարքի վերջը տալ, արդարությունը վերականգնել կամ պատժել
չարագործին։ Իսկ չարագործներն ու անարդարությունը, չգիտես ինչու, այնքան շատ էին
հանդիպում, որ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել։ Բայց զինվորը շատ գոհ էր։ «Իմ
տունն այնտեղ կլինի, որտեղ կարող եմ իմ թմբուկի օգնությամբ բարիք գործել» ,- որոշեց նա։

Երրորդ ավարտ
Գնում էր զինվորը և մտածում։ «Հետաքրքիր թմբուկ է, տեսնես ինչպե՞ս է սարքված։ Որտե՞ղ
է գտնվում նրա կախարդանքը»։ Ձեռքի մեջ պտտեցրեց փայտիկները, ուշադիր զննեց։ Կարծես թե
սովորական փայտիկներ են։
– Իսկ գուցե գաղտնիքը թմբուկի մե՞ջ է թաքցրած, այս ձգված կաշվե ծածկոցի տակ։
Եվ նա դանակով մի փոքրիկ անցք բացեց թմբուկի վրա։ Պարզվեց՝ ներսը դատարկ է։
– Դե լավ, ի՜նչ արած…
Եվ զինվորը, ուրախ թմբկահարելով, շարունակեց ճանապարհը։ Բայց այս անգամ
նապաստակները, սկյուռիկներն ու թռչունները այլևս չէին պարում նրա թմբուկի հնչյունների
տակ, բվեճներն էլ չէին արթնանում։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Ձայնը ոնց որ թե նույնն էր,
բայց կախարդանքը չքացել էր։
Գուցե չհավատաք, բայց թմբկահարը, չգիտես ինչու, նույնիսկ ուրախ էր դրա համար։

Չորրորդ ավարտ

Մյուս օրը զինվորը քայլում էր և նկատեց մի մարդ, որը ասաց․

– Եթե կարողանաս զարմացնել ինձ, ես քեզ նվեր կտամ։

Շատ մարդիկ էին փորձել զարմացնել նրան, բայց նրանց մոտ չէր ստացվել։ Զինվորն էլ որոշեց փորձել և ասաց․

– Եթե ես նվագեմ իմ թմբուկի վրա, բոլորը այստեղ կսկսեն պարել։ Կպարեն նաև կենդանիները մինչև ես չդադարեմ նվագելը։

Այդ մարդը զարմացավ և ասաց։

– Փորձի՛ր։

Թմբկահարը սկսեց նվագել, և իսկապես բոլորը սկսեցին պարել, նույնիսկ շները սկսեցին պարել։

– Այդ ո՞նց ես անում։ Լավ, դու ինձ զարմացրեցիր։ Ես քեզ նվեր կտամ։ Ես հասկանում եմ, որ դու շատ ես սիրում երաժշտություն, դրա համար ես քեզ կնվիրեմ կախարդական նոտատետր, որտեղ դու կգրես քո երազանքի երաժշտությունը։