Սեղանի թենիսի անվտանգության կանոններ

Ֆիզիակական կուլտուրայի դասերի, հանդբոլի, սեղանի թենիսի պարապմունքների ժամանակ անվտանգության ապահովումը։

ֆիզիկական կուլտուրա առարկան իր բովանդակությամբ, կազմակերպչական, մեթոդական և սանիտարահիգիենիկ պահանջների կատարմամբ, հանդիսանում է ամենաբարդ առարկաներից մեկը:
Քանի որ ֆիզիկական կուլտուրայի դասերն անցկացվում են տարբեր պայմաններում` մարզադահլիճ, մարզահրապարակ, եղանակային տարբեր պայմաններ, պարապմունքների ընթացքում երբեմն կարող են առաջանալ վտանգավոր իրավիճակներ, դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները՝

Սովորողը պարտավոր է՝

  • կրել մարզաձևին հատուկ մարզահագուստ և կոշիկներ
  • առանց մարզչի ներկայության չմոտենալ մարզագույքին, սարքավորումներին, չբարձրանալ շվեդական պատերի վրա, գնդակով, կամ մարզձևին հատուկ գույքով չհարվածել ընկերներին, ապակիներին, չփչացնել մարզական գույքը
  • պահպանել մարզադահլիճների, մարզադաշտերի, վարժասարքերի, մարզագույքի և սարքավորումների ճիշտ շահագործման կանոնները
  • պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները
  • հետևել մարզչի հրահանգներին, ճիշտ կատարել դրանք
  • չվիճել մարզչի, խաղընկերների հետ, միտումնավոր վնաս չհասցնել խաղընկերներին, հանդիսատեսին

Մարզիչը պարտավոր է՝

  • ճիշտ ընտրել դասերի, պարապմունքների վայրը, ճիշտ օգտագործել մարզագույքը
  • դասերն անցկացնել ճիշտ մեթոդներով
  • սովրողներին զգուշացնել կարգապահական խախտումների, ցուցմունքների
    չկատարման և սխալ գործողությունների դեպքում հնարավոր վնասվածքների
    մասին
  • ամբողջ ուսուցման ընթացքում հետևել աշակերտների առողջական վիճակին և
    ֆիզիկական զարգացմանը
  • ապահովել դասերի և պարապմունքների անվտանգությունը

    Մարզիչը դասերին նախապատրասվելիս, ինքն է որոշում ուսուցման համար անհրաժեշտ վարժությունների և մարզագործիքների ընտրությունը, գտնում է վնասվածքների կանխարգելման, օգնության ցուցաբերման և ապահովման միջոցները:
    Հետևաբար, մարզիչը պետք է իմանա, այն վտանգավոր գործոնները, որոնք կարող են
    վնասվածքների պատճառ դառնալ, դրանք են.

  • դասերի և պարապմունքի անցկացման տեղի անփույթ նախապատրաստումը
    /առանց ներքնակների օգտագործմամբ մարմնանարզական վարժությունների
    կատարումը, անսարք մարզական գործիքների վրա վարժությունների կատարումը և
    այլն/
  • առանց նախավարժանքի վարժության կատարումը
  • չյուրացված վարժության կատարումը առանց օգնության
  • մարզիչի տրված ցուցումների չկատարելը և կարգապահական խախտումները
  • խաղերի ժամանակ կանոնների խախտումը և այլն
  • սովրողներին ծանոթացնել ֆիզիկական կուլտուրայի դասերին մարզադահլիճում և մարզահրապարակում վարքի կանոններին և իրենց պարտականություններին

Մարմնամարզություն – 1-ին ուսումնական շրջանի ամփոփում

Ես շատ եմ սիրում մարմնամարզություն, որովհետև այն ինձ տալիս է էներգիա և ուժ։ Մարմնամարզության դասին մենք մարզվում ենք և հետո խաղում ենք տարբեր խաղեր։ Իմ ամենասիրելի խաղը ֆուտբոլն է։ Այս կիսամյակ ես խփել եմ 126 գոլ։ Այս դասին մենք նաև խաղում ենք տարբեր բակային խաղեր՝ գործնագործ, բռնոցի, պահմտոցի։ Վարում ենք հեծանիվ և խաղում ենք էստաֆետա։