Ordering food in a café

Café worker: Next, please! What would you like?
Vahan: Can I have a pizza, please?
Café worker: A pepperoni pizza or ham and cheese pizza?
Vahan: Pepperoni pizza, please.
Café worker: Anything else?
Vahan: Yeah, I’d like some chocolate cake.
Café worker: Would you like a drink?
Vahan: Yes, can I have a cherry juice, please?
Café worker: OK, so that’s one pepperoni pizza, one chocolate cake and a cherry juice. What’s your table number?
Vahan: Table 7. How much is that?
Café worker: That’s 1500 Armenian drams, please.
Vahan: Here you are.
Café worker: Thank you … that’s 5000 Armenian drams … and 3500 Armenian drams change. Next, please.

“Սասնա Ծռեր” էպոսի շարունակությունը

Ընտանեկան նախագիծ

Մասնակիցներներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետ՝ հոկտեմերի 26-30

Կարդալով Սասնա ծռեր էպոսը, ծանոթանալով հայ ժողովրդի էպոսին,  փորձիր էպոսին շարունակություն տալ, պատկերացրու էպոսի հերոսներին մեր օրերում:

ի՞նչ կլիներ եթե Փոքր Մհերը դուրս գար Ագռավաքարից

Փոքր Մհերը դուրս է գալիս Ագռավաքարից, որովհետև երկիրը խաղաղ  է, Երկիրը առատ է, մարդիկ բարի են և չարություն չկա։

ո՞վ կհաջորդեր Մհերին

Մհերը շատ տարիներ ղեկավարում էր երկիրը։ Նա կառուցապատում էր և շենացնում էր իր երկիրը։ Բայց եկավ մի օր, որ Մհերը մահացավ։ Նրա փոխարեն եկավ իր որդի Մեծ Տիգրանը։ Մեծ Տիգրանը շատ խելացի էր և շարունակեց Փոքր Մհերի գործը։

ո՞ւմ հետ կամուսնանար

Մեծ Տիգրանը հանդիպեց Մինիին, որը Բելաստանի թագուհին էր։ Նրանք սիրահարվեցին և ամուսնացան։ Նրանց երկիրները միացան։

ո՞րդի կունենային, թե՞ դուստր

Նրանք ունեցան երկու որդի։

ինպե՞ս կանվանեին,

Նրանց անվանեցին Արեգ ու Արեն։

ի՞նչ դեպքեր տեղի կունենային երկրում

Քանի որ Արեգի և Արենի ուժի մասին գիտեին ուրիշ երկրներում, ոչ մի թշնամի չէր համարձակվում հարձակվել այդ երկրի վրա։

Ավ. Իսահակյան՝ “Արևի մոտ”

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես զիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, առքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, զարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնամ:
— ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնամ, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա:
Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա աչքովին տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…

 

Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ

Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Ավետիք Սահակի Իսահակյան (հոկտեմբերի 17 (29), 1875 կամ 1875, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն – հոկտեմբերի 17, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական- հասարակական գործիչ, հրապարակախոս։ Հայաստանի ԳԱ ակադեմիկոս (1943)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1946): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1935 թվականից։

Ավ․ Սահակյանը գրել է բազմաթիվ բանաստեղծություններ, պոեմներ,ն պատմվածքներ։ Նրա պատմվածքներից են Եղնիկը, Երջանիկ խրճիթը, Ծառա Սիմոնը։

Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:

Գրքի հերոսը մի որբ, խեղճ, անտեր, ցնցոտիներ հագած երեխա էր։

Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Ես այս գրքից սովորեցի, որ պետք է բարի լինել և պետք է ուրիշներին օգնել։

Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Այս գիրքը շատ հետաքրքիր է և սովորեցնում է, որ ուշադրությունը , հոգատարությունը ինչպես կարող են փոխարինել արևի ջերմությանը։

Մաթեմատիկա

Ուսումնական աշուն

Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները։

1 Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

1487=1000+400+80+7

6294=6000+200+90+4

138560=100000+30000+8000+500+60

2 Որքանո՞վ կմեծանա 567 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 8 թվանշանը։

Պատ․՝ կմեծանա 8000-ով

3 Համեմատի՛ր

1478 < 6574

586 > 147

2698 = 2698

26853 < 26854

369472 > 359472

4 Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով 

36124+13211

3 6 1 2 4 Ստուգում՝ 4 9 3 3 5
+ 1 3 2 1 1 1 3 2 1 1
4 9 3 3 5 3 6 1 2 4

 

5 Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:

 

112 x 7=784

1 1 2 Ստուգում՝ 7 8 4 7
x 7 7 1 1 2
7 8 4 0 8
7
1 4
1 4
0

 

  1. Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

39:7=5 և 4 մնացորդ

3 9 7 7
3 5 5 Ստուգում՝ x 5
4 3 5
+ 4
3 9

 

  1. Քանի՞ ժամ է 4օր 3ժամը։

Լուծում

4×24=96

96+3=99

Պատ․՝ 99 ժ

  1. 6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին։ Քանի՞ տարեկան կլինեն նրանք միասին 6 տարի հետո։

Պատ․՝ 32

 

  1. Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6․40-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը 20․15-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։

Պատ 13:35

 

  1. Երկու լուցկու հատիկ տեղափոխելով ստացիր ճիշտ մաթեմատիկական հավասարություն։

 

Պատ․՝ 5×9=45

 

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները» (հատված)

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

  1. Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

Բետոնապատ, երկար, քարքաոտ ճանապարհ

Գիշատիչ, մեծ, համեղ ձուկ

ծեր, փորձառու նավաստի

չլսած, արտասովոր արկած

  1. Մեկ բառով գրիր՝

արծաթով պատված-արծաթապատ
կարճ հասակ ունեցող-կարճահասակ
կանգ առնել-կանգնել
միտք անել-մտածել
արծաթով պատված-արծաթապատ

3.Շարունակիր ասացվածքները՝

Ով ինչ անի, իրեն կանի :

Ինչ որ ցանես, այն կհնձես:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրաը չի լավանա:

 4.Ինքդ բացատրիր հետևյալ բառերը՝

Քարաշեն-քարերով շինված
անուշա համ-քաղցր, անուշ համ ունեցող
ծաղկազարդ-ծաղիկներով զարդարված
անտուն-տուն չունեցող

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

լույս-խավար
խելացի-հիմար
խոսել-լռել
բարի-չար
ամեն ինչ-ուչինչ
օգուտ-վնաս

6.Տեքստում ինչպե՞ս է նկարագրված մեծ ձուկը:

Այն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

7.Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ՝

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 8.Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:

Երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։

 9.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

 

Палочка-выручалочка

сказки сутеева, палочка-выручалочка, сутеев, рисунки сутеева, иллюстрации к сказкам

Сказки Сутеева

Палочка-выручалочка

 сказки сутеева, палочка-выручалочка, сутеев, рисунки сутеева, иллюстрации к сказкам

сказки сутеева, палочка-выручалочка, сутеев, рисунки сутеева, иллюстрации к сказкам

сказки сутеева, палочка-выручалочка, сутеев, рисунки сутеева, иллюстрации к сказкам

сказки сутеева, палочка-выручалочка, сутеев, рисунки сутеева, иллюстрации к сказкам

сказки сутеева, палочка-выручалочка, сутеев, рисунки сутеева, иллюстрации к сказкам

сказки сутеева, палочка-выручалочка, сутеев, рисунки сутеева, иллюстрации к сказкам

сказки сутеева, палочка-выручалочка, сутеев, рисунки сутеева, иллюстрации к сказкам

сказки сутеева, палочка-выручалочка, сутеев, рисунки сутеева, иллюстрации к сказкамсказки сутеева, палочка-выручалочка, сутеев, рисунки сутеева, иллюстрации к сказкам

сказки сутеева, палочка-выручалочка, сутеев, рисунки сутеева, иллюстрации к сказкам

сказки сутеева, палочка-выручалочка, сутеев, рисунки сутеева, иллюстрации к сказкам

сказки сутеева, палочка-выручалочка, сутеев, рисунки сутеева, иллюстрации к сказкам

сказки сутеева, палочка-выручалочка, сутеев, рисунки сутеева, иллюстрации к сказкам

1. Кто главные герои этой истории?

а) Медведь и Волк
б) Заяц и Еж
в) Лисица и Петух

2. Что поднял по дороге домой Еж?

а) яблоко
б) палку
в) старый ботинок

3. Как палочка-выручалочка помогла Ежу в первый раз?

а) помогла найти гриб под ворохом листьев
б) Еж опирался на нее, когда уставал идти
в) помогла перебраться через ручей

4. Как палочка-выручалочка выручила друзей во второй раз?

а) помогла отбиться от Волка
б) вытянула Зайца, который чуть не утонул в болоте
в) помогла вернуть птенца в гнездо

5. Какое название палочке-выручалочке дал Еж, когда с ее помощью они вернули птенчика в гнездо?

а) палочка-выручалочка- по – врагу-ударялочка
б) палочка-выручалочка-наверх- поднималочка
в) палочка-выручалочка- через -всё – скакалочка

6. От какого хищного зверя спасла Зайца палочка-выручалочка?

а) от Волка
б) от Медведя
в) от Лисицы

7. Сколько раз палочка-выручалочка помогла друзьям?

а) два
б) четыре
в) один

8. Продолжи фразу: «Тут все понял Заяц: — Верно ты сказал: важна не палка, а …»

а) умная голова да доброе сердце
б) сильные руки
в) быстрые ноги