Բանավոր մաթեմատիկա

Ուրբաթ օրը՝ ժամը 16։00-ին, Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողները մեկնեցին Արատես և վերադարձան 4 օր 20ժ հետո։ Շաբաթվա ո՞ր օրը և ժամը քանիսի՞ն նրանք կվերադառնան։

Պատ․՝ չորեքշաբթի շամը 12։00

Խանութ են բերել 135 կարմիր և կապույտ գնդակներ։ Այդ գնդակները դասավորել են խմբերով այնպես, որ յուրաքանչյուր 9 կապույտ գնդակի հետ դրվել է 6 կարմիր գնդակ։ Ընդամենը քանի՞ կարմիր և քանի՞ կապույտ գնդակ է բերվել խանութ։

Պատ․՝ 81 կապույտ գնդակ, 54 կարմիր գնդակ

Անահիտը մի քանի ընկույզ ունի։ Երբ դրանք երեքական կամ չորսական խմբերի է բաժանում, մեկ ընկույզ ավելանում է, իսկ երբ հնգական խմբերի է բաժանում, ոչ մի ընկույզ չի ավելանում։ Անահիտն ամենաքիչը քանի՞ ընկույզ ունի։

Պատ․՝25 ընկույզ

Ֆլեշմոբ

5. Ռաֆայելն ու Եգորը նստած են գնացքի հարևան վագոններում։ Ռաֆայելը, գնացքի սկզբից հաշվելիս, 5-րդ վագոնում է, իսկ Եգորը` վերջից հաշվելիս՝ 7-րդ։ Քանի՞ վագոն ունի գնացքը։ Դիտարկե՛ք բոլոր հնարավոր տարբերակները։
6. Երեսուն սովորողի չամչով փլավ հյուրասիրելու համար անհրաժեշտ է 3 կիլոգրամ բրինձ և կես կիլոգրամ չամիչ: Քանի՞ կիլոգրամ բրինձ և քանի՞ կիլոգրամ չամիչ է անհրաժեշտ 120 սովորողի հյուրասիրելու համար:
4 տարբերակ
9. Արվեստանոցում 20 կգ կավ կա: Մարտի 15-ից սկսած՝ օրական 3 կգ կավ օգտագործեցին։ Մարտ ամսվա ո՞ր օրը կավը կվերջանա։
մարտի 21
10. Կռահի՛ր օրինաչափությունն ու լրացրո՛ւ պակասող թիվը՝ 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55,___ :
89

 

1. Դավիթը ծառերն էտելու համար 15 աստիճան ունեցող սանդուղք օգտագործեց։ Նա կանգնեց մեջտեղի աստիճանին։ Ո՞րերորդ աստիճանին կանգնեց Դավիթը։

 

պատ  8

 

2. Մոնիկան, Աննան և Եվան միասին նարգիզներ տնկեցին։ Մոնիկայի և Աննայի տնկածները միասին 15-ն էին, իսկ Մոնիկայի և Եվայի տնկածները՝ 13-ը։ Քանի՞ նարգիզ միասին տնկեցին աղջիկները, եթե Մոնիկան տնկեց 7 նարգիզ։

լուծում

15-7=8

13-7=6

պատ Մոնիկա 7 Աննան 8 Եվան 6

 

3. Ծաղկանոցը 5 մարգ ուներ։ Երկրորդ մարգում 2-ով ավելի շատ կակաչ կար, քան առաջին մարգում, երրորդում՝ 2-ով ավելի շատ, քան երկրորդում, չորրորդում՝ 2-ով ավելի շատ, քան երրորդում, հինգերորդում՝ 2-ով ավելի շատ, քան չորրորդում։ Քանի՞ կակաչ կար առաջին մարգում, եթե բոլոր մարգերում միասին 35 կակաչ կար։

պատ 3

 

 

 Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում գարնան երեք ամիսների անունները գրելու համար։

Զատկական խնդիրներ

1. Օրվա մեջ զատիկ միջատն ուտում է մինչև 200 լվիճ: Օրական նույն քանակությամբ ուտելով՝ քանի՞ լվիճ կուտի զատիկը 96 ժամում:
96:24=4
4×200=800
2. Ճպուռը 1 վայրկյանում 10 մ է անցնում, իսկ մեղուն՝ րոպեում 400 մ: Միջատներից ո՞րն է ավելի արագ թռչում:
խխունջ
3.Պարտեզում մեկ շարքով տնկած 45 վարդի թուփ կար: Զատիկը նստած էր վերջից 17-րդ թփի վրա, իսկ խխունջը՝ սկզբից 24-րդի վրա էր: Պարտեզում զբոսնելիս որի՞ն ավելի շուտ կհանդիպես:
զատիկ
4. 16 ներկած ձուն ինչպե՞ս կդասավորես ուղղանկյունաձև ամանի բոլոր կողմերում, որ յուրաքանչյուր կողմում լինի 5 ձու:
5. Սբ. Հարության տոնը նշվում է Բարեկենդանից 48 օր հետո: Երկու տոների միջև ընկած ժամանակահատվածը կիսում է Միջինքը: Գտիր՝ երբ է Բուն Բարեկենդանի տոնը, երբ է եղել Միջինքը, եթե Սբ. Հարության տոնը ապրիլի 12-ին է:
Փետվարի 23