Ճամփորդություն դեպի Բջնի

Մենք դասարանով  շատ հետաքրքիր ճամփորդություն ենք ունեցել ։ Մենք գնացել էինք Բջնի։ Այնտեղ բարձրացանք Բջնի բերդ և մտանք Բջնի եկեղեցի։ Եկեղեցիում երգեցինք  և մոմ վառեցինք։ Ճանապարհին մենք հանդիպեցինք մի կնոջ։ Նա պատմեց Բջնի բերդի և գյուղի մասին։ Նա պատմեց, որ կար երեք հին գաղտնի ճանապարհ, որոնցից մեկը տանում էր դեպի եկեղեցի, մյուսը դեպի գետ, իսկ երրորդի մասին չգիտեին։ Գյուղում մոնք մտանք մի ագարակ։ Այնտեղ տեսանք հավեր, սագեր, կովեր։ Հետո նախաճաշեցինք գետի մոտ։ Այնտեղ կային վայրի բադեր։ Եվ հետո մենք վերադարձանք դպրոց։ Ինձ համար ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։

Մաթեմատիկա

1.Լուծի՛ր խնդիրները։

 

Ա․ Հաշվի՛ր այն երեք թվերի գումարը, որոնցից առաջինը 450 է, երկորդը 10 անգամ փոքր է առաջինից, իսկ երրորդը 5 անգամ մեծ է երկորդից։

Լուծում

450:10=45

45×5=225

45+225+450=720

Պատ՝․ 720

 

Բ․ Գտի՛ր այն երեք թվերի գումարը, որոնից առաջինը 2500 է, երկորդը առաջինից 10 անգամ փոքր է, իսկ երրորդը առաջինից 10 անգամ մեծ է։

Լուծում

2500:10=250

2500×10=25000

2500+250+25000=27750

Պատ․՝27750

 

Գ․ Երեք թվերի գումարը 8000 է։ Առաջին գումարելին 1800 է, որը 2 անգամ փոքր է երկրորդ գումարելիից։ Գտի՛ր երրորդ գումարելին։

Լուծում

1800×2=3600

3600+1800=5400

8000-5400=2600

Պատ․՝2600

 

Դ․ Երեք թվերի գումարը 18500 է։ Առաջին գումարելին 4500 է, երկրորդ գումարելին 2 անգամ մեծ է առաջինից։ Գտի՛ր երրորդ գումարելին։

Լուծում

4500×2=9000

9000+4500=13500

18500-13500=5000

Պատ․՝5000

 

2․ Տրված թվերը գրի՛ր տառերով։

15495-տասնհինգ հազար չորս հարյուր ինսուննհինգ

35410 երեսունհինգ հազար չորս հարյուր տասը

64600 վաթսունչորս հազար վեց հարյուր

97801 ինսունյոթ հազար ութ հարյուր մեկ

 

654187 վեց հարյուր հիսունչորս հազար հարյուր ութսուն չորս

485950 չորս հարյուր ութսունհինգ հազար ինն հարյուր հիսուն

475100 չորս հարյուր յոթանասունհինգ հազար հարյուր

650547 վեց հարյուր հիսուն հազար հինգ հարյուր քառասունյոթ

478001 չորս հարյուր յոթանասունութ հազար մեկ

 

3․ Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով։

15495 10000+5000+400+90+5

35410 30000+5000+400+10

64600 60000+4000+600

97801 90000+7000+800+1

 

654187 600000+500000+4000+100+80+7

485950 400000+80000+5000+900+50

475100 400000+70000+5000+100

650547 60000+50000+500+40+7

478001 400000+70000+8000+1

 

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

8000 + (3200: 400x  100) =8800

3200:400=8

8×100=800

8000+800=8800

(6500 – 200 x 30) x 450 =22500

200×30=6000

6500-6000=500

500×450=22500

1800 : (80 x 50 : 20)  = 9

80×50=4000

4000:20=200

1800:200=9

 

1 x (654 x 40 + 1200 x 6) =333360

 

 

 

 

The Children In The Forest

Two children, a brother and a sister go to school. There is a forest on their way to school. Suddenly the boy says to his sister: «We have much time, let’s go to the forest and play there».

The girl wants to go into the forest too. So they put their books on the grass and go into the forest. They see a squirrel. The boy says:

«Little squirrel, come and play with us”.

«I have no time”, says the squirrel. “I must get nuts. I must get ready for the winter. I cannot play with you.”

Then the children see a bee. The boy says:

“Little bee, come and play with us”.

“I have no time”, says the bee. “I must make honey. I cannot play with you.”

The dove says: “ I cannot play with you. I have no time. I must make a nest for my babies.”

Nobody wants to play with the children.

So they go to the river. They say to the river,”You don’t work. You come and play with us”.

But the river says: “I cannot play with you.  I work all day. I give water to the fields. I give water to the flowers. I give water to the squirrel, to the bee,  to the dove and to girls and boys like you. Go away. You go to school.”

The children go to school. On the way home, they go into the forest again.

The squirrel says to the children:

“Work is over. School is over. Let’s play now.”

The bee says,”Work is over. School is over. Come and play with me now.”

forest-անտառ

on the way to school-դպրոցի ճանապարհին

 

to put-դնել                      nest-բույն

squirrel-սկյուռ

must-պետք է

to get ready for the winter-պատրաստվել ձմռանը                            river-գետ

bee- մեղու                                   field-դաշտ

honey-մեղր

on the way home-տան ճանապարհին

Բարոն Մյունխհաուզեն

Կատաղած մուշտակը

Ասենք, իմ կյանքում ավելի սարսափելի դեպքեր են պատահել, քան գայլերի հանդիպելը։

Մի անգամ Պետերբուրգում իմ հետևից մի կատաղած շուն ընկավ։

Ես սկսեցի փախչել։

Բայց իմ ուսերին մի ծանր մուշտակ կար, որ խանգարում էր ինձ փախչել։

Մուշտակը դեն գցեցի, վազելով տուն մտա և դուռը ծածկեցի, իսկ մուշտակը մնաց փողոցում։

Կատաղած շունը հարձակվեց մուշտակի վրա և սկսեց կծոտել։

Ծառաս դուրս եկավ և մուշտակը բերեց կախեց այն պահարանում, որտեղ կախված էին իմ շորերը։

Հետևյալ օրը վաղ առավոտյան ծառաս ներս մտավ իմ ննջարանը և վախեցած ձայնով գոչեց.

― Վե՜ր կացեք, վե՜ր կացեք։ Ձեր մուշտակը կատաղել է։

Ես վեր եմ թռչում անկողնուց, բաց անում պահարանը և ի՜նչ տեսնում…

Բոլոր շորերս կտոր-կտոր է արված։

Ծառաս ճշմարիտ էր ասել, իմ խեղճ մուշտակը կատաղել էր, որովհետև երեկ նրան կատաղած շուն էր կծել։

Մուշտակս կատաղությամբ հարձակվեց համազգեստիս վրա և կտոր-կտոր արավ։

Ես վերցրի ատրճանակս և արձակեցի։

Կատաղած մուշտակս իսկույն հանգստացավ։ Այն ժամանակ ծառաներիս հրամայեցի կապկպել մուշտակը և կախել առանձին պահարանում։

Այդ օրվանից մուշտակս այլևս ոչ ոքի չի կծել, և ես աներկյուղ հագնում եմ։

Ութոտանի նապաստակը

Այո, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։

Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։

Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։

Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։

Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։

Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։

Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի Նրա հետևից։

Հրաշք բաճկոնը

Դժբախտաբար իմ հավատարիմ շունը, երեք օր վազելուց հետո, այնպես էր հոգնել, որ ընկավ և մի ժամից հետո սատկեց։

Վշտից քիչ մնաց լաց լինեմ։ Հանգուցյալ սիրելի շնից հիշատակ պահելու համար հրամայեցի նրա մորթուց ինձ համար որսորդական բաճկոն կարեն։

Այդ օրվանից ինձ ոչ հրացան պետք եկավ, ոչ շուն։

Ամեն անգամ, երբ անտառ եմ գնում, բաճկոնս ինձ քաշում, տանում է այնտեղ, ուր գայլ կամ նապաստակ է թաքնված։

Երբ որ մի գնդակի տարածություն մոտենում եմ որսին, բաճկոնից մի կոճակ է պոկվում և, ինչպես գնդակ, դեպի գազանը թռչում։ Զարմանալի կոճակից խոցված գազանը ցած է ընկնում։

Ահա այդ բաճկոնն ինձ վրա է։

Դուք, կարծեմ, չեք հավատում։ Դուք ժպտում եք։ Բայց նայեցեք բաճկոնիս և կհամոզվեք, որ ես ճիշտ եմ ասում։ Մի՞թե դուք ձեր աչքերով չեք տեսնում, որ այժմ բաճկոնի վրա միմիայն երկու կոճակ է մնացել։ Իսկ երբ կրկին որսի եմ գնում, վրան երեք դյուժինից ոչ պակաս կոճակ եմ կարում։

Մյուս որսորդները ո՜նց կնախանձեին ինձ…

Մաթեմատիկա

1.Լուծի՛ր խնդիրները։

 

Ա․ Եվան հեքիաթների գիրքը սկսեց կարդալ ապրիլի 3-ին և այն վերջացրեց մայիսի 2-ին։ Քանի՞ էջանոց էր այդ գիրքը, եթե Եվան կարդում էր ամեն օր, օրական 4 էջ։

Լուծում

Ապրիլի 2-ից

30․4=120

Պատ․՝120

 

Բ․ Ռազմիկը խնդրագրքի խնդիրները սկսեց լուծել մարտի 27-ից և ավարտեց ապրիլի 10-ին։ Քանի՞ խնդիր լուծեց Ռազմիկը, եթե նա օրական լուծում էր 10 խնդիր։

Լուծում

5+10=15

15․10=150

Պատ․՝150 խնդիր

 

Գ․ Տիգրանը, օրական կարդալով 5 էջ, ապրիլի 7-ին սկսեց կարդալ Ամեն ին տիեզերքի մասին հանրագիտարանը և այն ավարտեց մայիսի 12-ին։ Քանի՞ էջից էր բազկացած հանրագիտարանը։

Լուծում

24+12=36

36․5=180

Պատ․՝180

 

Դ․ Ալեքսանդրը, ապրիլի 4-ից սկսած․10 օր շարունակ,  ամեն օր լուծեց 7 խնդիր։ Ընդամենը քանի՞ խնդիր լուծեց Ալեքսանդրը։

Լուծում

10×7=70

Պատ․՝70

2 Գուշակի՛ր՝ ինչ թիվ եմ։

 

Երկնիշ եմ, կենտ եմ, պատիկ եմ 7-ին, թվանշաններիս գումարը 3 է։

Պատ․՝21

Երկնիշ եմ, զույգ եմ, պատիկ եմ 20-ին, թվանշաններիս գումարը 4 է։

Պատ․՝40

Եռանիշ եմ, կլոր եմ, հարյուրավորս 2 է, թվանշաններիս գումարը 7 է։

Պատ․՝250

Քառանիշ եմ կլոր եմ, բաժանվում եմ 100-ի, թվանշաններիս գումարը 1 է։

Պատ․՝1000

 

3.Որոշի՛ր յուրաքանչյուր առարկայի արժեքը։

 

Լուծում

200:2=100

450-100=350

450-350=100

Պատ․՝    100 դրամ ռետին, 100դրամ քանոն, 350 դրամ մկրատ

ինչքա՞ն գումար է հարկավոր յուրաքանչյուր առարկայից մեկական գնելու համար։

Լուծում

100+100+350=550

Պատ․՝550 դրամ

Ինչքա՞ն գումար է հարկավոր յուրաքանչյուր առարկայից տասական գնելու համար։

Լուծում

550.10=5500

Պատ․՝5500 դրամ

 

Մաթեմատիկա

  1. Լուծի՛ր խնդիրները։

 

Ա․ Տիգրանը 8 տարեկան է: Նրա քույրը՝ մեկ տարով մեծ, իսկ եղբայրը մեկ տարով փոքր է Տիգրանից: Որքա՞ն է այս երեք երեխաների տարիքների գումարը:

Լուծում

8+1=9

8-1=7

8+9+7=24

Պատ՝․24 տարեկան

 

Բ․ Խզբզ  ձիու համար երեխաները բերեցին 20 խնձոր: Ամեն օր նա ուտում էր երկու խնձոր: 11-րդ խնձորը Խզբզը կերավ չորեքշաբթի: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր խնձոր

Պատ․՝ ուրբաթ

 

Գ․ Եվան որոշեց թելերով երկգույն թևնոցներ հյուսել իր ընկերուհիների համար։ Քանի՞ տարբեր թևնոց կստացվի, եթե Եվան ունի սպիտակ, դեղին, կարմիր և կապույտ գույնի թելեր։

 

Պատ՝․6

 

Դ․ Տուփում կա 5 կանաչ, 2 կարմիր, 7 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչ քանի՞ մատիտ հանենք, որ գոնե մեկ կապույտ մատիտ դուրս գա։

Պատ՝․8

 

 

2 Պատմի՛ր  206 400 թվի մասին:

  1. Թիվը գրի՛ր տառերով. Երկու հարյուր վեց հազար չորս հարյուր
  2. Ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով

200.000+6.000+400

  1. Հարևան թվերն են 206.399, 206.401
  2. Հաջորդող թիվն է 206.401
  3. Նախորդող թիվն է206.399
  4. Մեծացրո՛ւ 112.014-ով, 78013-ով.
1 1 2 0 1 4
+ 2 0 6 4 0 0
3 1 8 4 1 4

 

2 0 6 4 0 0
+ 7 8 0 1 3
2 8 4 4 1 3

 

  1. Փոքրացրո՛ւ 104938-ով, 23472-ով.
2 0 6 4 0 0
1 0 4 9 3 8
1 0 1 4 6 2

 

2 0 6 4 0 0
2 3 4 7 2
1 8 2 9 2 8

 

  1. Մեծացրո՛ւ 10 անգամ.

2064000

  1. Փոքրացրո՛ւ 100 անգամ.

2064

  1. Թվի թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր վեցանիշ թիվը.

200046

  1. Թվի թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ վեցանիշ թիվը.

642000

  1. Թվի թվանշաններով կազմի՛ր 5 հատ վեցանիշ թիվ.

400602, 400206, 204600, 600420, 602004

  1. Կազմածդ թվերը դասավորի՛ր աճման կարգով.

204600, 400206, 400602, 600420, 602004

3 Հաշվի ՛ր արտահայության արժեքը։

 

600 ։ 60 + 2400 ։ 600 + 500 x 4 = 2014

600:60=10

2400:600=4

500×4=2000

10+4+2000=2014

 

480 : 80 + ( 54 – 240 : 60 ) : 50 =7

240:60=4

54-4=50

50:50=1

480:80=6

6+1=7

90: 9 – 50 x ( 360 – 40 x 9 ) =

40×9=360

360-360=0

90:9=10

50×0=0

10-0=10

 

Կաքավները շամփուրի վրա

Օ՜, հնարամտությունը մեծ բան է։ Մի անգամ ինձ հաջողվեց մի զարկով յոթ կաքավ սպանել։ Դրանից հետո իմ թշնամիներն էլ չէին կարող չխոստովանել, որ ես աշխարհիս առաջին հրաձիգն եմ, որ այնպիսի հրաձիգ, որպիսին Մյունխհաուզենն է, երբեք չի եղել։

Այսպես պատահեց։

Ես վերադառնում էի որսից։ Մոտս ոչ մի գնդակ չէր մնացել։ Մեկ էլ տեսա ոտիս տակից յոթ կաքավ դուրս թռան։ Իհարկե, ես չէի կարող թույլ տալ, որ այդպիսի հրաշալի որսը ձեռքիցս պրծներ։

Հրացանս լցրի, կարծում եք ինչո՞վ, շամփուրով։ Այո, սովորական շամփուրով, այսինքն՝ երկաթե կլոր ձողով, որով հրացան են մաքրում։

Հետո վազեցի կաքավների մոտ, քը՛շ արի և հրացանն արձակեցի։

Կաքավները մեկը մյուսի հետևից թռան, և իմ շամփուրը միանգամից բոլոր յոթ կաքավների մեջ մտավ։

Բոլոր յոթ կաքավներն էլ ցած ընկան ոտքերիս մոտ։ Ես վերցրի և ապշեցի, կաքավները տապակված էին։ Այո՛, տապակված։

Ասենք ուրիշ կերպ էլ չէր կարող լինել, չէ՞ որ իմ շամփուրը կրակոցից սաստիկ տաքացել էր, և կաքավները նրա վրա շարվելով, կարող էին տապակվել։

Նստեցի խոտի վրա և հենց այնտեղ էլ մեծ ախորժակով ճաշեցի։

Առարկա ՝կաքավ, հրաձիք,հնարամտությունը, աշխարհ, որս

Գործողություն՝ զարկել, սպանել, չխոստովանել, վերադառնալ, թռնել

Հատկանիշ՝մեծ,հրաշալի, կլոր, երկաթե, սովորական

 

Բառակապակցություններ՝

մեծ բան, յոթ կաքավ, առաջին հրաձիգ, սովորական շամփուրով,երկաթե կլոր ձողով

Անցյալ ժամանակ՝

Մոտս ոչ մի գնդակ չէր մնացել։

Կաքավները մեկը մյուսի հետևից թռան։

Իմ շամփուրը միանգամից բոլոր յոթ կաքավների մեջ մտավ։

Բոլոր յոթ կաքավներն էլ ցած ընկան ոտքերիս մոտ։

Նստեցի խոտի վրա և հենց այնտեղ էլ մեծ ախորժակով ճաշեցի։

Բջնի բերդ

 

Բջնի բերդ, ռազմական կառույց Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղում։ Գտնվում է Հրազդան գետի կիրճում[2] ավերակները գտնվում են Հրազդան գետի միջին հոսանքում Բջնի գյուղի մոտ։

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին։

Մաթեմատիկա

1.Լուծի՛ր խնդիրները։

Ա․Զատկի համար մայրիկը ներկեց 18 կարմիր և դեղին ձու։ Քանի՞ կարմիր և քանի՞ դեղին ձու ներկեց մայրիկը, եթե գիտենք, որ կարմիր ձվերը 2-ով շատ էին դեղին ձվերից։

Լուծում

18-2=16

16:2=8

8+2=10

Պատ․՝8 դեղին ձու, 10 կարմիր ձու

 

Բ․ Դավիթը մեկ պաղպաղակի և մեկ կոնֆետի համար վճարեց 320 դրամ։ Դավիթը ինչքա՞ն վճարեց կոնֆետի համար, եթե գիտենք, որ այն պաղպաղակից 20 դրամով թանկ էր։

Լուծում

320-20=300

300:2=150

150+20=170

Պատ․՝ 150 դրամ պաղպաղակ, 170 դրամ կոնֆետ

 

2.Կռահի՛ր թիվը։

 

Ա․ Զույգ  երկնիշ թիվ է, տասնավորը 3 է, և բազմապատիկ է 4-ին։

Պատ․՝32,36

Բ․ Պարունակում է 12 տասնյակ, կենտ է, փոքր է 122-ից։

Պատ․՝121

Գ․ Ամենամեծ զույգ քառանիշ թիվն է։

Պատ․՝9998

Դ․ Ամենափոքր կենտ եռանիշ թիվն է։

Պատ․՝101

 

3 Դի՛ր փակագծեր այնպես, որ ստանաս հավասարություն։

 

80 – (60 –  40) ։ 20 = 79

80 – 60 + (40 : 20) = 22

80 : (40 – 20 )+ 20 = 24

80 : (40 – 20 + 20) = 2

 

4.Լրացրո՛ւ աղյուսակը։

Գումարելի 4057 1019 54 7582  1452 1400 415 2557
Գումարելի 658 2481 5348 2410 13423 6600 985 4174
Գումար 4715 3500 5402 9992 14875 8000 1400 6731

 

 

Զարմանալի որսորդություն

Ասենք ինձ հետ պատահել են ավելի զվարճալի դեպքեր։

Մի օր որսի էի գնացել և երեկոյան դեմ հասա մի անտառի։ Այդ անտառում մի մեծ լիճ կար, որի մեջ անթիվ վայրի բադեր էին վխտում։ Այդքան շատ բադեր Ես կյանքում չէի տեսել։

Բայց իմ բախտից մոտս ոչ մի գնդակ չէր մնացել։

Իսկ երեկոյան մեր տուն պիտի գային իմ բարեկամները, և ուզում էի նրանց որսի մսով հյուրասիրել։

Ես, առհասարակ, հյուրասեր և առատաձեռն մարդն եմ։ Իմ ճաշերն ու ընթրիքները Պետերբուրգում հայտնի էին։

Առանց բադերի ո՞նց վերադառնամ տուն։

Երկար մտածելուց հետո հանկարծ հիշեցի, որ որսորդական պայուսակում մի կտոր խոզի ճարպ է մնացել։ Ուռա՜…

Ճարպի կտորը պայուսակից հանելով, արագ կապեցի մի բարակ ու երկար պարանի և ջուրը գցեցի։

Բադերն ուտելիքը տեսնելով, իսկույն դեպի ճարպը լողացին։

Նրանցից մեկն ագահաբար ճարպի կտորը կուլ տվեց։

Բայց ճարպը լպրծուն էր արագ կերպով բադի միջով անցնելով, դուրս եկավ։

Այդպիսով բադը մնաց պարանի վրա։

Այդ ժամանակ ճարպին մոտեցավ երկրորդ բադը։

Երկրորդ բադի միջով էլ կտորն անցնելով, ջուրն ընկավ։

Բադ-բադի հետևից ճարպը կուլ տվին և մնացին պարանի վրա։ Տասը րոպե չանցած, բոլոր բադերը պարանի վրա էին՝ ինչպես ուլունք։ Կարող եք երևակայաել, թե ես ինչքան ուրախ էի՝ այդ առատ որսին նայելով։ Այժմ պետք է որսած բադերը դուրս քաշեի և տանեի իմ խոհարարի մոտ՝ խոհանոց։

Ա՜յ թե քեֆ կանենք բարեկամներիս հետ, հա՜…

Բայց այդքան բադ տանելն այնքան էլ հեշտ բան չէր։

Ես մի քանի քայլ առաջ անցա և շատ հոգնեցի։ Հանկարծ, կարո՞ղ եք պատկերացնել իմ զարմանքը, բադերը թռան վեր և ինձ բարձրացրին դեպի ամպերը։

Իմ տեղը որ ուրիշը լիներ, իրեն կկորցներ, բայց ես քաջ ու հնարամիտ մարդ եմ։

Բաճկոնս ղեկ դարձրի և, բադերին ուղղություն տալով, տուն հասա։

Բայց ինչպե՞ս ցած իջնեմ։

Շատ հասարակ։ Հնարամտությունս այստեղ էլ օգնեց ինձ։ Բադերից մի քանիսի գլուխը շուռ տվի, և մենք կամաց-կամաց սկսեցինք ցած իջնել։

Ընկա ուղիղ իմ սեփական խոհանոցի վառարանի խողովակի մեջ։ Տեսնեիք, թե ինչպես զարմացավ իմ խոհարարը, երբ հայտնվեցի վառարանի վրա։

Իմ բախտից խոհարարը դեռ նրա մեջ կրակ չէր վառել։

 

Առարկա՝ որսորդություն, անտառ, լիճ, բադ, կյանք, գնդակ, միս, ճարպ, խոզ, ջուր, պարան,բախտ,ճաշ, ընթրիք, պայուսակ, զարմանգ, խոհանոց, վառարան, խողովակ

Գործողություն՝ գնացել, վերադառնալ, մտածել,պատահել, վխտալ, հիշել, կապել, մնալ, քաշել, տանել, բարձրաձնել,

Հատկանիշ՝ զարմանալի, երկար, մեծ, վայրի, հյուրասեր, առատաձեռն, լպրծուն, արագ, հնարամիտ, ուժեղ,

 

Առաջ

հոգնել

բարձրացնել

դարձնել

իջնել

օգնել