Ուսումնական ամառ

Լայամ Ֆրենկ Բաում

Օզի կախարդը

Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Գրքի հեղինակը Լայամ Ֆրենկ Բաումն է։ Լայման Ֆրենք Բաումը ծնվել է 1856 թ. Նյու Յորքում, գերմանական, շոտլանդա-իռլանդական, անգլիական արմատներ ունեցող ընտանիքում։ Հայրը՝ Բենջամին Բաումը կայացած հարուստ նավթային գործիչ էր, որը հաջողության էր հասել Փենսիլվանիայի «նավթային տենդի» ժամանակ։ Ֆրենքը մեծացել է հայրական կալվածքում՝ Ռոզա Լոունում, որի մասին սիրով է հիշում հետագա տարիներին։ Մինչև 12 տարեկանը կրթություն ստացել է տանը՝ մասնավոր ուսուցիչների միջոցով, իսկ 12 տարեկանում ուղարկվում է Նյու Յորքի Փիքսքիլի ռազմական ակադեմիա։ Բայց քանի որ նա երազկոտ ու զգայուն երեխա էր, կարգապահական խստության պատճառով ընդամենը երկու տարի այնտեղ մնալուց հետո հետ է ուղարկվում տուն։

Վաղ հասակից է սկսել գրել։ Նկատելով որդու ձգտումները՝ հայրը գնել է տպագրական մեքենա, որով հետագայում Ֆրենքը և նրա եղբայր Հենրին տպագրում են «Ռոզա Լոուն ընտանեկան ամսագիրը» Մինչև 17 տարեկանը տպագրում է ևս մեկ սիրողական ամսագիր։ 20 տարեկանում տարվում է նոր զբաղմունքով՝ ընտանի թռչունների բուծմամբ։ 1880 թվականի մարտից սկսում է հրատարակել թռչնաբուծության մասին ամսագիր, իսկ 1886 թվականին գրում է իր առաջին գիրքը համբուրգյան հավերի մասին։ Տարվել է նաև թատրոնով, բայց շուտով թողել այն։

1897 թվականից միտք է հղանում ստեղծել պատմություններ երեխաների համար, ինչը հետագայում դառնում է նրա ստեղծագործության առանցքը։ 1897 թվականից մեկը մյուսի հետևից գրվում են հետաքրքիր հեքիաթներ, որոնց գործողությունները տեղի են ունենում հեքիաթային մի երկրում, որը հետո պիտի անվանվեր Օզ երկիր։ 1900 թվականին լույս է տեսնում հանրահայտ «Օզի կախարդը»։ «Օզի կախարդը» գրքից հետո գրել է 13 շարունակություն-վեպ, 9 այլ ֆենթեզի վեպեր, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքներ (ընդհանուր հաշվով 55 վեպ, գումարած 4 «կորած» վեպեր, 83 պատմվածքներ, ավելի քան 200 բանաստեղծություններ, անորոշ քանակի սցենարներ և բազմաթիվ տարբեր գրույթներ)։ Լայման Ֆրենք Բաումի «Օզի կախարդը» թարգմանվել է նաև հայերեն, 2013-ին հրատարակվել է «Զանգակ» հրատարակչության կողմից։

Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:

Գրքի գլխավոր հերոսը Դորոթին էր։ Նա բոլորին օգնում էր, նա ծիծաղկոտ էր և բարի։

Գրքի մյուս հերոսն էր Փայտահատը։ Նա մետաղյա էր և առանց սիրտ, բայց նա ուզում էր ունենալ սիրտ, որ սիրեր։

Գրքի մյուս հերոսն էր Խրտվիլակը։ Նա անխելք էր, բայց ուզում էր ունենալ խելք։

Գրքի մյուս հերոսն էր Առյուծը։ Նա վախկոտ էր և ամաչկոտ, բայց նա ուզում էր դառնալ անվախ։

Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:

ՀԱՆԴԻՊՈւՄ ԳԼԻՆԴԱՑԻ ՀԵՏ
Մոտենալով մի տան՝ ճանապարհորդները թակեցին դուռը: Տանտիրուհին՝ կարճլիկ, գիրուկ, ոտից
գլուխ կարմիր հագած մի կին, նրանց ներս հրավիրեց: Կինը բարեսիրտ ու ձեռնբաց էր, և Դորոթիին
ու նրա ընկերներին մի լավ հյուրասիրելուց հետո բացատրեց՝ ինչպես հասնեն Գլինդայի դղյակը:
Գլինդան անմիջապես նկատեց օտարականներին: Գոհարապատ գահին նստած՝ նա իսկական
գեղեցկուհի էր՝ ուսերին թափվող կարմիր վարսերով, կապույտ աչքերը՝ բարի-բարի:
– Ինչո՞վ կարող եմ օգնել քեզ, – հարցրեց նա Դորոթիին:
Աղջիկն ամեն ինչ պատմեց նրան:
– Աստված քեզ պահապան, փոքրի՛կս: Վստահ եմ, որ կկարողանամ օգնել քեզ տուն հասնել: Բայց
նախ ինձ հանձնիր Ոսկե գլխարկը:
Դորոթին արդեն երեք անգամ օգտագործել էր Գլխարկը, այնպես որ ուրախությամբ տվեց այն
Գլինդային, որը բարձրաձայն ասաց իր երեք ցանկությունները:
– Տարե՛ք Խրտվիլակին հետ՝ Զմրուխտե քաղաք, և թո՛ղ նա թագավորի այնտեղ, որովհետև
իմաստուն է և արդար:
– Դու, Փայտահատ, վերադարձի՛ր Վինքիների երկիրն ու դարձի՛ր նրանց բարի թագավորը: Առյուծին
տարե՛ք անտառ, որ դառնա գազանների արիասիրտ արքան:
– Իսկ Ոսկե գլխա՞րկը, – հարցրեց Դորոթին:
– Գլխարկը կտամ կապիկներին, – ասաց Գլինդան, – և նրանք ընդմիշտ ազատ կլինեն:

 

Այս հատվածը ինձ դուր եկավ, որովհետև բոլոր հերոսների երազանքները իրականացվել էին։

Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Ես սովորեցի այս գրքից, որ պետք է անել ամեն ինչ որպեսզի քո երազանքը իրականանա։

Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Ինձ դուր եկավ այս գիրքը և կցանկանայի, որ իմ ընկերները կարդան, որովհետև այս գրքում ընկերները զարմանալի արկածներ են ունենում։

 

Մաթեմատիկայի հուլիսյան ֆլեշմոբի առաջին մակարդակ

1.  Արթուրն օրական խմում է 3լ ջուր, իսկ Աշոտը՝  2լ ջուր։ Երկուսը միասին որքա՞ն ջուր կխմեն մեկ շաբաթում։
35
2. Դասարանի 23 սովորող խաղում էր պահմտոցի։ Նրանցից մեկը փնտրողն էր։ Որոշ ժամանակ անց նա գտավ 18 սովորողի։ Այդ ժամանակ քանի՞ սովորող էր թաքնված:
4
3. Արջը մեկ ժամում ուտում է 5կգ մեղր: Ամենաշատը որքա՞ն մեղր կուտի մեկ օրում, եթե նա օրական քնում է 20ժ:
20 կգ
4.  Լիլին մեկ ժամում կարդաց գրքի 3, 4, 52, 53, 67, 68, 123, 124 համարի էջերը, իսկ Էդգարը մեկ ժամում կարդաց գրքից 5 թերթ: Ո՞վ ավելի շատ էջ կարդաց:
Էդգար
5. Լողավազանում լողում էր 10 ճամբարական, ընդ որում՝ ճամբարականներից աղջիկները 4-ով շատ էին տղաներից: Ճամբարականներից քանի՞ տղա և քանի՞ աղջիկ էր լողում լողավազանում:
3 տղա 7 աղջիկ
6.  Արեգն ու Մարիամը  ծիրանը  հավաքում էին դույլի մեջ։ Արեգը դույլից վերցրեց 4 ծիրան, իսկ Մարիամը մնացած ծիրանների կեսը բաժանեց ընկերներին: Արդյունքում դույլի մեջ մնաց 7 ծիրան: Սկզբում դույլի մեջ քանի՞ ծիրան կար:
18
7.  Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 21 է: Որքա՞ն է այդ թվի թվանշանների գումարը:
10
8. Լողավազնի տոմսի արժեքը մեծահասակների համար 1000 դրամ է, երեխաների համար` 500 դրամ։ Հայրիկը որքա՞ն պետք է վճարի՝ իր երեք երեխաների հետ լողավազան գնալու համար:
2500
9. Ագարակում կան 3 ձի, 4 սագ, 2 բադ և մի քանի հավ:  Քանի՞ հավ կա Ագարակում, եթե բոլորը միասին ունեն 44 ոտք։
10

10. Նայելով նկարին՝

 գտի՛ր հարցականի փոխարեն թաքնված թիվը:

Captionless Image

48

Ուսումնական ամառ

Ազատ Շահինյան Տղան և նրա բարի թզուկները_

Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Ազատ Շահինյանը ծնվել է 1928 թվականի նոյեմբերի 10-ին, Բաքվում։ 1930 թվականից բնակվում է Երևանում։ 1944 թվականին ավարտել է Երևանի թատերական տեխնիկումը։ 1946 թվականին ծառայել է խորհրդային բանակում։ 1946-1948 թվականներին աշխատել է Երևանի ուսումնաարտադրական կոմբինատում։ Հետագայում աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում։ 1970-1985 թվականներին եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ որպես գրական բաժնի վարիչ։ Շահինյանը ոչ միայն արձակագիր է , այլև՝ դրամատուրգ։ Շահինյանի դրամաները բեմադրվել են. «Սուրի և Սամի արկածները» (1960, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն), «Արագիլ, բարով եկար» (1968, Երևանի տիկնիկային թատրոն), «Թող ղողանջեն զանգերը» (Արտաշատի պետական թատրոն)։ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը 1980 թվականին բեմադրել է Շահինյանի «Արգելված երազներ» դրաման։ Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոնում բեմադրվել է «Տրամվայը պարկ է գնում» և այլ պիեսներ։ Ռուսերեն լույս է տեսել Ազատ Շահինյանի «Տղան և նրա բարի թզուկները» (Երևան, 1971) գիրքը։

Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:

Գրքի հերոսը Փոքրիկն էր։ Նա շատ բարի տղա էր և ցանկանում էր, որ իրեն շրջապատող մարդիկ լինեին ուրախ և երջանիկ։

Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:

Տղան լռեց: Հայացքն ուղղեց երկինք և հազիվ լսելի ձայնով հարցրեց.
– Ինչքա՞ն աստղ կա երկնքում:
– Չգիտեմ, չեմ կարող հաշվել:
– Իսկ ինչի՞ չես կարող հաշվել:
– Որովհետև շատ են:
– Ինչքա՞ն շատ:
– Դե ինչպես ասեմ… Ինչքան մարդ կա երկրի վրա, այնքան էլ աստղ կա երկնքում: Ամեն մարդ
մի աստղ ունի երկնքում, – կատակով ավելացրեց հայրը:
– Ուրեմն ե՞ս էլ ունեմ:
– Ունես, ունես, քնիր:
– Իսկ ո՞րն է իմ աստղը: Հայրը ժպտաց:
– Այ, այն մեծը, ամենից պայծառը:
Տղան նայեց հոր ցույց տված աստղին, նայեց մյուսներին:
– Այն մեկը, – ասաց տղան մատը վեր տնկելով, – քո աստղն է: Մյուսը՝ մայրիկի… Իսկ մնացածն
էլ բոլոր մարդկանց աստղերն են: Մեկ, երկու, երեք, չորս… Չէ, չեմ կարող հաշվել: Դու էլ չես
կարող, չէ՞, հայրիկ:
– Ոչ ոք չի կարող հաշվել:
– Չէ, կարող է… Դանակ-մկրատ սրող պապիկը կարող է: Նա ամեն ինչ կարող է: Նա կարող է
հաշվել ինչքան աստղ կա երկնքում ու ինչքան մարդ կա երկրի վրա…
– Եթե շատ խոսես, անկողինդ պատշգամբից տուն կտանեմ:
– Չէ, չէ, տուն մի տար, քնում եմ, – ասաց Փոքրիկն ու թեքվեց կողքի:
Հայրը մարեց պատշգամբի լույսնն ու տուն մտավ-
«Պատշգամբում քնելը լավ է, – աչքերը փակ մտածեց տղան:
– Պատշգամբից երևում է երկինքը: Իսկ երկնքում աստղերն են, շա՜տ-շա՜տ, աստղերի չափ
շատ»…

Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև այս մասը շատ ծիծաղելի է։ Փոքրիկը շատ է սիրում հարցեր տալ և լսել պատասխանը։ Նա ինձ նման սիրում է տիեզերքը։

Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Այս գրքից ես սովորեցի լինել բարի և զգույշ լինել երազանքներից, որովհետև թզուկները կարող են շփոթել քո երազանքները։

Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Ես խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին կարդալ այս գիրքը, որովհետև այս գիրք երազանքների, երազների, ընկերության և բարիության մասին է։

Առաջարկիր գիրք, որի մասին լսել ես, բայց մեր ընթերցասրահում չկա: 

Անգետիկի և նրա ընկերների արկածները։