Տասնորդական կոտորակների կլորացումը

1)Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև տասնորդականները․

ա)0,1 ⋅ (81,34 + 6,73)=8,8

բ)5,6 ⋅ (7,4 — 3,9)=19,6

գ)(3,4 + 2,01) ⋅ 1,2=6,4

դ)(9,4 — 8,7) ⋅ 1,4= 0,9

ե)(8,5 + 6,12) ⋅ 2,3=33,6

զ)(12,1 — 5,73) ⋅ 0,1=0,6

2)Թվերը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները, ապա կատարե՛ք հաշվումները․

ա)2,9519 + 0,24159 =3,19

բ)24,35907 -14,4346 =9,92

գ)43,927 ⋅ 0,00609 =0,27

դ)11,4444 : 3,52222 =3,25

ե)3,509 ⋅ (0,7654 — 0,333) = 1,52

զ)(17,6249 — 2,6951) : 3,729 = 4

3)Կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները և համեմատե՛ք թվերը․

ա)0,136 և 0,144

0,14 = 0,14

բ)2,254 և 2,256

2,25 < 2,26

գ)3,769154 և 3,767002

3,77 = 3,77

դ)12,129 և 12,131

12,13 = 12,13

ե)7,9951 և 8,0049

8 = 8

զ)0,009 և 0,001

0,01 > 0

Լրացուցիչ աշխատանք (տանը).

Ապրիլ ամսվա ֆլեշմոբի խնդիրներ․

Ընտրի՛ր քեզ հետաքրքրող տարբերակը, լուծի՛ր խնդիրները և պատասխանները լրացրո՛ւ համապատասխան տեղում: Վերջում չմոռանաս սեղմել ներքևի կապույտ կոճակը:

I մակարդակ
II մակարդակ
III մակարդակ
IV մակարդակ

Homework 29.04.24

What is your favourite thing to do in the summer?

My favorite thing to do in summer is swimming.

Is summer your favourite season of the year?

No, it isn’t, because my favorite season is winter.

What is your favourite summer memory?

My favorite memory in summer is our Greece holidays.

What food do you like to at in the summer?

I like strawberry, hotdogs and ice cream.

What is your favourite drink to have on a hot summers day?

My favorite drink on a hot summers day is Fanta with ice.

Did you go on holiday last summer? Where?

I went to Greece last summer.

How hot does it get in the summer where you live?

I live in Yerevan. It is always very hot in the summer.

Where would you like to go on holiday next summer?

I would like to go to Greece on holidays.

Is it important for students take a break from studying during the summer?

Yes, it is, because it is very hot in summer.

What activities do you do in the summer but not in the winter?

In summer I swim in the sea and eat lots of ice cream.

Ապրիլ ամսվա հաշվետվություն

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 05.04.24

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ ԿԱՄ ԼՈՒՅՍ ՈՒ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ: Ղ. ԱՂԱՅԱՆ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 17.04.24

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՇՈՒՆ

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ “ՑԱԽԱՎԵԼԻ ԳԱՂՏՆԻՔԸ”

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 25.04.24

Գործնական քերականություն 25.04.24

1. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի վերջին բաղադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Հեռագիր, հարթավայր, լրագիր. գետաձի, մեծատառ, նստատեղ, առագաստանավ:

Հեռություն+ա+գիր

Հարթություն+ա+վայր

լուր+ա+գիր

գետ+ա+ձի

մեծ+ա+տառ

նստել+ա+տեղ

առագաստ+ա+նավ

2. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

  • Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ:
  • Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց:
  • Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտները, որոնց ինքը մասնակցել է:
  • Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագիրներ բաժանեց:
  • Միայն անգղներ էին սավառնում այդ բերդի վրա:
  • Հետո գետաձիները դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:
  • Կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

3. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

  • Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:
  • Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ լողափների ու գետաբերանների մոտ են հանդիպում:
  • Խորտակված սուզանավները անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:
  • Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:
  • Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրանիկները տորթը զարդարեց:
  • Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր ծովախորշերը երկարությամբ:

4Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:

Կան ջրային խուզարկուներ («խուզարկու»), որոնք (որ) ծովերում (ծով) ու օվկիանոսներում (օվկիանոս) գանձեր (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային հաջողություններ (հաջողություն): Վագներն իր ընկերների (ընկեր) հետ Ֆլորիդայի ափի (ափ) մոտ խորտակված իսպանական նավում (նավ) ավելի քան միլիոն դոլար արժեքի (արժեք) գանձեր (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ թիվ (թիվ) են կազմում այնպիսի որոնողները (որոնող), որոնք (որ) չեն կարողանում նույնիսկ որոնումների (որոնում) ծախսերը (ծախս) փակել:

5. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է դժվարությունների (դժվար) հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն կառույցները (կառուցել), որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու անցումներ (անցնել):

Ըստ հունական ավանդույթի (ավանդել)՝ հրաշագործ արվեստագետ (արվեստների գիտակ) Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս ելք (ելնել) չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս թագը (թագ) բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:

6. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Օվկիանոսի խորքերում (խոր)՝ խորջրյա նստարաններում (նստել) հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են քայքայման (քայքայել) նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ միացումների (միանալ) քայքայումը խորքից (խոր) մեծանում է:

7. Բարդեցրո՛ւ պարզ նախադասությունը՝ ավելացնելով տրված բառերով կապվող նախադասություններ:

Եվ, եթե, որովհետե, թեև, իսկ:

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ:

Թեև մարդը, եթե պարապում է շնչառությունը պահել ջրում և ջրից դուրս և այդ ժամանակ կարողանում է շնչառությունը պահել ավելի քան մեկ րոպե, իսկ եթե մարդը չի պարապաում նա  նա ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, որովհետև սովոր չէ:

8. Յուրաքանչյուր շարքից մեկ բառ ընտրի՛ր և կազմի՛ր բառակապակցություններ: Ստացված կապակցությունների մեջ ո՞ր բառերն են փոփոխվում:

Ա. Ծով, կյանք, ընկեր, լեռ, տարի, գիշեր:

Ծովում լողում են շնաձկները։

Կյանքը շատ-շատ հետաքրքիր է։

Իրական ընկերները միշտ կօգնեն իր ընկերոջը։

Լեռ բարձրանալը դժվար է և վտանգավոր է։

Տարի շատ-շատ արագ է անցնում։

Գիշերը շատ մութ է, բայց գեղեցիկ աստղերը երևում են։

Բ. Մինչև, մասին, առանց, մեջ, բացի, հանուն, փոխարեն

Մինչև առավոտ երկինքը շատ մութ և գեղեցիկ է։

Իմ ընկերը պատմում է շատ հետաքրքիր հեքիաթի մասին։

Առանց ընտանիքի և ընկերների կյանք չկա։

Մեր սրտի մեջ կա բարիություն։

Բացի համակարգչային խաղերից կան ավելի հետաքրքիր խաղեր։

Զինվորները կռվում են հանուն իրենց երկրներ։

Փոխարեն ամբողջ օր մնալ տանը ավելի լավ է դուրս գնալ բակ։

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Փյունիկյան քաղաքների նվաճումը:

Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:

2. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

3. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

4. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

5. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

6. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր:

Ղազարոս Աղայան “Ցախավելի գաղտնիքը”

/Հին զրույց/

Շատ հին ժամանակ մի թագավոր կար

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

Թագավորն այսպես շատ որ մտածեց,

Հանելուկի պես մի բան հնարեց.

Մի թարմ ցախավել իր առջև դրած,

Որդոցը կանչեց և նրանց ասաց.

-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,

Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.

Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,

Եվ բավական է, որքան ապրել եմ.

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.

Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,

Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-

Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,

Որ ես հենց այսօր կապել եմ տվել.

Ձեզնից ով որ կկոտրե սրան,

Իմ թագն ու գահը ես կտամ նրան:

Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,

 Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:

-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,

Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.

Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,

Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.

Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,

Դեղնեց, սփրթնեց ւ ետ քաշվեցավ:

Հետո երկրորդը եկավ, վեր առավ,

Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.

Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,

Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,

Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,

Բայց ցախավելը չի էլ ծռեցին,

Ամենից վերջը փոքրը մոտեցավ

Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել

Իմ եղբարց նման իզուր չարչարվել.

Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ

Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.

Ջուրը կխեղդե, կրակը կայրե,

Ով այս չգիտե, թող նա փորձ անե:

Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,

Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:

Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,

Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:

Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,

Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին

Կա և խելքի ուժ,ինչպես և սրտի,

Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

Եթե մասներում միություն չկա.

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

Նրանք անկասկած ուժով կլինին

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,

Թե նրանք խմբով ինչեր են անում.

Նրանց պես եթե մարդիկ միանան,

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

Միացած ուժով կարող են շինել:

Ես քո տերության ցրված ուժերը,

Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,

Սուր կապերով կապած կապահեմ,

Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:

Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,

Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ>>:

Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,

Ավելի կապերը քանդում, արձակում.

Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,

Ամենի առջև կոտրում զատ-զատ:

-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-

Քեզ է արժանի իմ թագն ու գահը:

Գրկում է որդուն, ճակատը համբուրում,

Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:

-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-

Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,

Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,

Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.

Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,

Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:

-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-

Տալով եղբորը պատիվ և հարգանք.

Իմաստուն որդին հասավ մուրազին,

 

Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

Առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր թագավորին:

Թագավորը զորեղ էր, իմաստուն և շատ արդար:

2. Քո կարծիքով ո՞րն էր այս պատմության ասելիքը:

Այս պատմության հիմնական իմաստ սրտի, խելքի և մտքի ուժներ։

3. Համառոտ ներկայացրո՛ւ թագավորի փոքր տղայի ասածը՝ քո մեկնաբանությամբ:

Փոքր տղան ասել էր, ուժը միասնության մեջ է։

4. Ո՞րն էր ցախավելի գաղտնիքը:

Ցախավելի գաղտնիքը այն է, որ եթե ցախավելի ճյուղերը առանձին կոտրեն նրանք հեշտ կկոտրվեն, իսկ եթե այդ ճյուղերը միացնել արդեն հեշտ չի լինի կոտրել այդ ճյուղերը։

5. Զրույցի իմաստն արտահայտող ասացվածք գրիր:

Պատերազմի ժամանակ մի երկիր վերցրեց այն զինվորնեին, որոնք ուժեղ էին։ Բայց կար մի զինվոր, ով խելացի էր, բայց տկար և դրա պատճառող նրան չվերցրեցին զորքի մեջ։ Այդ խելացի մարդը զայրացավ և ասաց․

-Ինչու՞ դուք ինձ չնդգրկեցիք զորք։

-Մենք քեզ չենք վերցնելու, որովհետև դուր շատ թույլ ես, – ասաց հրամանատարը։

Իմաստուն զինվորը առանց լսելու գնաց պատերազմ։ Սկզբում հրամանատարը շատ զայրացավ։ Բայց մի քանի ժամ հետո նրանց թշնամին հանձնվեց և բոլորը հասկացան, որ այդ իմաստուն զինվորը նրանց շատ պետք էր։ Հետո հրամանատարը եկավ այդ զինվորի մոտ և ասաց․

-Կներես, որ քեզ զորքում չէի ընգրկել, սկզբում ես մտածում էի, որ դու անպետք ես, բայց հիմա ես համոզված եմ, որ դու քո իմաստուն մտքով ինձ կօգնես հաղթել իմ թշնամիներին։

6. Ո՞ր առակին է նման այս զրույցը:

Մխիթար Գոշ Խեհեմ մարդը և ծառերը։

Տասնորդական կոտորակների կլորացումը

Ենթադրենք, թե ասֆալտապատման աշխատանքների կատարման համար չափել են փողոցի երկարությունը և ստացել 538,816 մ: Իհարկե, անհրաժեշտ ասֆալտի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը դեր չեն խաղում:

Այդ պատճառով ստացված թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով զրոներով և ապա ազատվելով այդ զրոներից՝ 538,800=538,8

Ստացված թիվը մոտավորապես է հավասար ճշգրիտ թվին՝ 538,816-ին:

Դա գրում են այսպես՝ 538,816≈538,8

Այս դեպքում տրված թիվը փոխարինվեց ավելի փոքր թվով: Այդ պատճառով ասում են, որ կլորացումը կատարվեց պակասորդով մինչև տասնորդականների կարգը:

Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով:

Նույն 538,816 թիվը կարելի է կլորացնել նաև հավելուրդով՝ համարելով, որ 538,816≈538,9: Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի  տրվածից մեծ:

Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգի թվին գումարվում է մեկ:

Մենք կատարեցինք նույն թվի կլորացում երկու եղանակներով՝ 538,800=538,8, 538,816≈538,9: Նախընտրելի է այն կլորացումը, որի ժամանակ ստացված թիվը տրվածից հնարավորինս քիչ է տարբերվում (դիտարկված օրինակում նախընտրելի է կլորացումը պակասորդով): Դրա համար պետք է վարվել հետևյալ կերպ՝

1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 0,1,2,3,4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով

2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 5,6,7,8,9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով

Օրինակ

Կլորացնենք 892,7084 թիվը:

Եթե կլորացնենք մինչև հազարերորդականների կարգը, կստանանք 892,708

Եթե կլորացնենք մինչև հարյուրերորդականների կարգը, կստանանք 892,71

Եթե կլորացնենք մինչև տասնորդականների կարգը, կստանանք 892,7

Կլորացումը կարելի է շարունակել՝ ստանալով նաև բնական թվեր:

Օրինակ

Եթե կլորացնենք մինչև տասնավորների կարգը, կստանանք 890

Եթե կլորացնենք մինչև հարյուրավորների կարգը, կստանանք 900

Առաջադրանքներ․

1)Թիվը պակասորդով կլորացրե՛ք մինչև տասնորդականները․

ա)0,9382

0,9

բ)28,2897

28,2

գ)100,5621

100,5

դ)1,0625

1

ե)80,0388

80

զ)6,0999

6

է)200,18

201

ը)567,9111

568,9

թ)0,0008

0

2)Ասե՛ք, թե մինչև որ կարգն է կլորացված թիվը․

ա)93,6527 ≈ 93,65

հարյուրերորդական

բ)734,82 ≈ 735

միավոր

գ)0,563891 ≈ 0,564

հազարերորդական

դ)0,563891 ≈ 0,6

տասնորդական

ե)0,7014 ≈ 1

միավոր

զ)0,102 ≈ 0

տասնորդական

3)Գրե՛ք այն բոլոր թվանշանները, որոնք աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կլորացումը ճիշտ կատարված կլինի․

ա)2,66* ≈ 2,66

*=0, 1, 2, 3, 4

բ)0,3* ≈ 0,3

*=0, 1, 2, 3, 4,

գ)18,6 ≈ 18,5*

*=5, 6, 7, 8, 9

դ)25,03* ≈ 25,04

*=5, 6, 7, 8

ե)7,5 ≈ 7,5*

*=0, 1, 2, 3, 4

զ)800,00* ≈ 800

*=0, 1, 2, 3, 4

4) Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները․

ա)0,377 + 3,409 — 2,1006 = 1,6854 = 169,54

բ)12,4589 — 6,27 + 1,395 = 7,5839 = 7,58

գ)4,5 + 0,3796 + 1,225 = 6,1046 =  6,10

դ)0,1 — 0,01 — 0,001 =0,098 = 0,1

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները․

ա)7,8932

7,90

բ)85,0639

85,07

գ)0,1111

0,12

դ)0,9999

1

ե)65,6788

65,68

զ)721,8957

721,90

է)2,3845

2,39

ը)18,0936

18,1

թ)55,6009

55,61

2)Աղյուսակում գրված թվերը կլորացրե՛ք մինչև տվյալ կարգը․