Բարև ձեզ, ես Վահանն եմ, և ես սովորում եմ Հարավային դպրոց-պարտեզի 5.1 դասարանում։ 3-րդ ուսումնական շրջանում մայրենիի դասերի ընթացքում մենք կատարել ենք բազմաթիվ վարժություններ գործնական քերականությունից։ Նաև սովորել ենք բայեր, մակբայեր, գոյականներ, դերանուններ և ուղղակի և անուղղակի խոսք։ Նաև կատարում էինք տարբեր ուղղագրական աշխատանքներ։ Հորինել ենք տարբեր պատմություններ, օրինակ՝ Խաղաղություն, Մի անգամ անմարդ կղզում և Իմ կյանքի գույները։
Ամեն ուրբաթ մենք կարդում էինք տարբեր գրքեր։ Կարդացել ենք Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Ջանի Ռոդարի, Ղասարոս Աղայան, Եղիշե Չարենց և այլն։ Այս գրողների բանաստեղծություններով կազմել ենք տարբեր բառարաններ։
Տարբեր բանաստեղծություններ սովորել ենք անգիր, օրինակ՝ Հովհաննես Թումանյանի Իմ երգը։
Ունեմ տարբեր ռադիոնյութեր։ Օրինակ՝ Վահան Տերյանի հիշատակին։
Այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք տարբեր ճամփորդություններ՝ Ավետիկ Իսահակյանի տուն-թանգարան։ Այնտեղ մենք տեսել էինք Ավետիկ Իսահակյանի շորերը և հին նկարները։
Ունեցել ենք նաև թափառումներ։
Այս ուսումնական շրջանի ընթացքում ես շատ բան եմ իմացել և սովորել։