Лиса и журавль

Однажды Журавль и Лиса подружились. Однажды Лиса позвала Журавля в гости. Лиса подала ему кашу на тарелке. Журавль ничего не смог сьесть с тарелки, но всё равно сказал спасибо. А на следущий день, когда Лиса пришла в гости к Журавлю, Журавль налил окрошку в высокий, узкий кувшин. Лиса не смогла сьесть и за это она обиделась на Журавля. И с этого дня они не дружили.

Վանի աշխարհակալ տերությունը

Արգիշտի 1 հզոր արքան։ Վանի տերությունը Արգիշտի 1-ի օրոք (Ք․ա․ 786-764) հասավ աննախադեպ հաջողությունների։ Նրա թագավորությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս։

Արգիշտի 1-ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը։ Ասորեստանյան երբեմնի հզոր տերությունը սարսափի մեջ էր։ Դրա մասին է վկայում նրա զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը, որում հայոց մեծ տիրակալը բնութագրվում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմնրա ուժերը մեծաքանակ են»։

Շատ ավելի մեծ է եղել Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտը, որի մասին պատկերացում են տալիս հնագիտական պեղումները։ Մասնավորապես, Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է Արգիշտի 1-ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի առաջավորասիական թանգարանում։ Նույնպիսի սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում, Գուգարքի Թռեղք գավառում։

Արգիշտի 1-ը հիմնադրեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ)։ Դրանք դարձան Արգիշտի 1-ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։

Ամփոփելով Արգիշտի 1-ի աշխարհակալության մասին մեր տեղեկությունները՝ տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։ Իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

Չորս ծովերի տերությունը։ Համահայկական թագավորության հզորացումը շարունակվում է նաև հաջորդ արքա Սարդուրի 2-ի օրոք (Ք․ա․ 764-735)։ Նրա գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա (Կոլխիդա) երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը (Ուրտեխի անվամբ) հիշատակում է Սարդուրի 2-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։ Սարդուրի 2-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։ Չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

Այսպիսով՝ Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի օրոք Վանի թագավորությունն Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն էր։

Հարցեր և առաջադրանքներ․

1․ Ինչպե՞ս է բնորոշում Արգիշտի 1-ին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը։

Դրա մասին է վկայում նրա զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը, որում հայոց մեծ տիրակալը բնութագրվում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմնրա ուժերը մեծաքանակ են»։

2․ Ներկայացրեք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք։

Ամփոփելով Արգիշտի 1-ի աշխարհակալության մասին մեր տեղեկությունները՝ տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։ Իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

3․ Ի՞նչ կարևոր հենակետ-քաղաքներ կառուցեց Արգիշտի 1-ը, պետության հյուսիսում։ Ո՞ր թվականին է հիմնել Արգիշտիխինիլին։

Արգիշտի 1-ը հիմնադրեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ)։ Դրանք դարձան Արգիշտի 1-ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։

4․ Մինչև ո՞ւր էին ձգվում Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները։

Նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

5․ Ի՞նչ ընդգրկում ուներ Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք։

Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա (Կոլխիդա) երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը (Ուրտեխի անվամբ) հիշատակում է Սարդուրի 2-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։ Սարդուրի 2-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։ Չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

6․ Համեմատեք Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի նվաճումները։

Երկուսն էլ ունեցել են մեծ նվաճումներ և Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի օրոք Վանի թագավորությունն Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն էր։

Վահան Տերյան: Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Առաջադրանքներ

1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:

Մշուշ-մռայլ

անզոր-տկար, թույլ

պարզկա-մաքուր

իլիկ-երկար ձող

2. Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:

Վահան Տերյանը ուզում էր ասել, թե ինչպես է նա կարոտում իր տունը և իր մայրիկին։ Նա շատ լիքը հիշողություններ ուներ մանկության հետ կապված։ Նա շատ էր կարոտել իր հարազատ և սիրելի լեզվին։ Այս բանաստեղծությունը կյանքի մասին է։ Բանաստեղծը ուզում էր ասել, որ կյանքը շատ արագ է անցնում և ցույց է տալիս, թե ինչքան հիասքանչ բաներ կան աշխարհում։

3. Դո՛ւրս գրիր բնության պատկերները:

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,

4. Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել հինգ հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը։

Վահան Տերյանի իրական անունը Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան է։

Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան առաջին անգամ տեսել է ծառ իր յոթ տարեկանում։

Տերյանի ստեղծագործությունների առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում և արժանացել է շատ ջերմ ընդունելության թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների շրջանում։

 

Ռացիոնալ թվեր

Մեզ արդեն հայտնի են թվերի տարբեր բազմություններ՝ բնական թվեր, կոտորակային թվեր, ամբողջ թվեր:

Բնական թվեր

Հաշվելիս առաջացած 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12… թվերը կոչվում են բնական թվեր:

Օրինակ՝

1 նարինջ

նարինջ.png

2 նարինջ

նարինջ.png
նարինջ.png

3 նարինջ

նարինջ.png
նարինջ.png
նարինջ.png

Կոտորակային թվեր

Օրինակ ՝     

3/8 պիցցա

pizza2.png

 1 ամբ․ 2/9 մանդարին

մանդարին.jpg
մանդարինն.jpg

Ամբողջ թվեր

Բնական թվերի հակադիր թվերը կոչվում են բացասական ամբողջ թվեր:

Termometr.png

Ամբողջ դրական և բացասական թվերն ու 0-ն կոչվում են ամբողջ թվեր:

Բացասական կոտորակներ

Դրական կոտորակների հակադիր թվերը կոչվում են բացասական կոտորակներ:

Եթե վերևի ջերմաչափներից երրորդը ցույց է տալիս, օրինակ՝ 3 ամբ 1/2 աստիճան ցուրտ, ապա առաջանում է բացասական կոտորակային թիվ՝ −3 ամբ 1/2 -ը:

Եթե ձեռնարկությունը ունեցել է 25 ամբ․ 4/5 մլն դրամ վնաս, ապա դա կարելի է գրել որպես բացասական եկամուտ՝ −25 ամբ․ 4/5

Օրինակ՝

−3/4,−1 ամբ․ 5/8 թվերը բացասական կոտորակային թվեր են:

Ռացիոնալ թվեր

Վերևում բերված բոլոր թվերը միասին կոչվում են ռացիոնալ թվեր:

Դրական և բացասական ամբողջ և կոտորակային թվերն ու 0-ն կոչվում են ռացիոնալ թվեր:

Օրինակ՝

15, −7, 0, 2/5, 17/6, 5 ամբ․ 2/9, −3/4, −1 ամբ․ 5/8, −3/2 թվերը ռացիոնալ թվեր են:

Առաջադրանքներ․

1)Ռացիոնալ թվերի վերաբերյալ բերված պնդումներից ո՞րն է ճիշտ:

Կոտորակային թվերը ռացիոնալ թվեր են:

Բոլոր ռացիոնալ թվերը դրական են:

Խառը թվերը ռացիոնալ չեն:

2)36/16, 15, 9/15 թվերը (ընտրիր պնդման ճիշտ շարունակությունը).

ռացիոնալ են:

կոտորակային են:

բնական են:

բացասական են:

ամբողջ են:

դրական են:

3)Ճիշտ է արդյո՞ք հետևյալ պնդումը:

0, −3, 5, −36 թվերը ռացիոնալ թվեր են:

ճիշտ է

սխալ է

4)Գրե՛ք հետևյալ կոտորակներին հակադիր կոտորակները․

7/9, -14/15, 8/3, -11/19, -5/6, 25/32, 7/20

-7/9, 14/15, -8/3, 11/19, 5/6, -25/32, -7/20

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Ինչպիսի՞ թիվ է 14 ամբ․ 1/2-ը: Նշիր բոլոր ճիշտ պատասխանները:

ամբողջ թիվ է

խառը թիվ է

ռացիոնալ թիվ չէ

ամբողջ թիվ չէ

2)Գրե՛ք տրված թվին հակադիր թիվը․

ա)-6ամբ7/10

6ամբ7/10

բ)+2ամբ3/8

-2ամբ3/8

գ)+95/99

-95/99

դ)-45ամբ2/3

45ամբ2/3

ե)0

0

զ)-4/5

4/5

է)+8ամբ9/11

-8ամբ9/11

ը)-5ամբ13/27

5ամբ13/27

3)Տրված են -8, +4/3, -3/2, -11, +13, -9ամբ13/20, -5ամբ837/1000, +1, 0, -14, +2, -25ամբ3/7, +8ամբ3/4, -7ամբ23/250 թվերը։ Դրանցից առանձնացրե՛ք՝

ա)բացասական թվերը

-8, -3/2, -11, -9ամբ13/20, -5ամբ837/1000, -14, -25ամբ3/7, -7ամբ23/250

բ)դրական կոտորակային թվերը

+4/3, +8ամբ3/4

գ)բացասական կոտորակային թվերը

-3/2,  -9ամբ13/20, -5ամբ837/1000, -25ամբ3/7, -7ամբ23/250 թվերը։

դ)բնական թվերը

+13, +1, +2

ե)ամբողջ թվերը

-8, -11, +13, +1, 0, -14, +2

զ)դրական թվերը

+4/3, +13, +1, +2, +8ամբ3/4

Կրկնություն 30.01.23

Առաջադրանքներ․

1)Լուծե՛ք համեմատությունը․

ա) x/2=3/7

x=2×3/7=6/7

բ)x/3=2/5

x=3×2/5=6/5

գ)x/12=7/10

x=12×7/10=84/10

դ)x/16=9/32

x=16×9/32=144/32

2)Հաշվե՛ք․

ա)4 x (-25+76+24)=75×4=300

բ)(25-62-38) x (-4)=-75x(-4)=+300=300

գ)(7-125+13) x (-8)=-105x(-8)=+840

դ)8 x (-8+100-22+25)=8x(95)=760

3)Լուծե՛ք խնդիրը․

Գագիկն ունի 80 փոստանիշ, Դավիթը՝ Գագիկից 20%-ով ավելի, իսկ Գեղամը Գագիկից 25%-ով պակաս։ Քանի՞ փոստանիշ ունի Դավիթը և քանի՝ Գեղամը։

Լուծում՝

80×20/100=16

80+16=96

80×25/100=20

80-20=60

Պատ․՝ Դավիթը ունի 96 փոստանիշ, իսկ Գեղամը 60։

4)Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք պատկերը․

Նապաստակ․

(5,1); (6,2); (6,3); (5,6); (4,7); (5,8); (6,8); (8,9); (9,9); (7,8); (9,8); (6,7); (7,6); (9,6); (11,5); (12,3); (12,2); (13,3); (12,1); (7,1); (8,2); (9,2); (8,3); (6,1); (5,1); (5,7):

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Լուծե՛ք համեմատությունը․

ա)7/8=x/6

x=7×6/8=42/8

բ)13/15=x/10

x=13×10/15=130/15

գ)12/21=x/14

x=12×14/21=168/21

դ)48/51=x/34

x=48×34/51=1632/51=32

2)Հաշվե՛ք․

442+(-39)-(-29)=432

-346-(-38)+(-18)=-326

-333+333-(-4)=4

-49-(-49)-5=-5

3)Լուծե՛ք խնդիրը․

Խանութ առաքեցին 2500 կգ լոլիկ։ Առաջին օրը վաճառեցին այդ ամբողջ ապրանքի 30%-ը։ Քանի՞ կգ լոլիկ մնաց վաճառելու։

Լուծում

2500×30/100=750

2500-750=1750

Պատ․՝ 1750 կգ

Հունվար ամսվա մայրենիի ֆլեշմոբ

1․Փակագծում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասության մեջ։

Այժմ ազգին որպես հոգևոր սնունդ հարկավոր են ոչ միայն ավետարան ու շարական, այլև (արվեստ, արհեստ) և գրականություն։

Այժմ ազգին որպես հոգևոր սնունդ հարկավոր են ոչ միայն ավետարան ու շարական, այլև արվեստ և գրականություն։

2․ Փակագծում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության բաց թողած տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։

Հանկարծ ․․․ դեմքը պայծառ փայլ ․․․ , նա հավաքեց ուժերը, ․․․ մի պահ՝ աչքերը հառած ․․․ լեռներին։

(Զանգեզուր, ստանալ, վիրավոր, աշխուժանալ)

Հանկարծ վիրավոր դեմքը պայծառ փայլ ստացավ, նա հավաքեց ուժերը, աշխուժացավ մի պահ՝ աչքերը հառած Զանգեզուրի լեռներին։

3. Նշված բառերից «քամի՛ր» անձնանուններ ՝ սահնակ, ձնագնդի, նամակատար, մանուկ, դերանուն, մայրամուտ, անորսալի, երջանիկ:

Սահակ, Դինա, Մարատ, Մանուկ, Արեն, Մարյամ, Սոնա, Կարեն։

4․ Գրի՛ր, թե ինչ օրհնանք-մաղթանքներ ես հաճախ լսում Ամանորին․

ա․ աշխարհին ուղղված

բ․ ընտանիքին ուղղված

գ․ քեզ ուղղված

ա․ աշխարհին ուղղված՝ թող աշխարհը լինի խաղաղ։
բ․ ընտանիքին ուղղված՝ մաղթում եմ ընտանիքին առողջություն, հարստություն և երջանկություն։
գ․ քեզ ուղղված՝ ինձ մաղթում են առողջություն, կանաճ ճանապարհ և հաջողություն։

5․ Բառակազմորեն վերլուծի՛ր Ամանոր բառը և նրա արմատներով նոր բառեր կազմի՛ր։

Ամանոր բառը կազմված է Ամ
(տարի) և նոր արմատներից։
Ամենամյա, ամավերջ, բազմամյա, ամյակ, նորեկ, նորակառույց, նորություն։

6․Կազմի՛ր մեկական բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները։

Տոնածառ

ձնագունդ

պարահանդես

շողարձակ

ծառազարդ

սահադաշտ

Տոնածառ-ծաղկատոն
ձնագունդ-սարցաձյուն
պարահանդես-շրջպար
շողարձակ-ոսկեշող
ծառազարդ-տոնածառ
սահադաշտ-գեղասահք

7․ Փորձի՛ր հիշել և գրել դարձվածքներ՝

1․ մարդու մարմնի մասերով

2․ կենդանիների անուններով

3․ գույներով։

1. Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը քսակ
2. Լավ է շան ձագ լինել, քան բեկի ծառա
3. Կարմիր կովը կաշին չի փոխի

8․ Գտի՛ր տոնածառի գագաթը զարդարող առարկայի անվանումը․ եթե ճիշտ ես գտել այդ բառը, ուրեմն կհիշես նաև դրանով կազմված քեզ հայտնի շատ դարձվածքներ․ գրի՛ր այդ դարձվածքները՝ փորձելով բացատրել իմաստները։

Աստղը բանել-ծնվել երջանիկ աստղի տակ
Աստղը բացվել-բախտը բացվել
Աստղով մարդ-հետաքրքիր մարդ

9․ Նախադասության մեջ անհրաժեշտ բառերը գրի՛ր մեծատառով։

Հին հայերը ամանորը նշում են անհիշելի ժամանակներից և այն անվանել են տարբեր անուններով՝ նավասարդ, տարեգլուխ, կաղանդ, լոլե, նոր տարի ։

Հին հայերը Ամանորը նշում են անհիշելի ժամանակներից և այն անվանել են տարբեր անուններով՝ Նավասարդ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի ։

10․ Ահա եկավ Նոր տարին․ գրի՛ր նամակ՝ հասցեագրված 2024 թ-ին։

Սիրելի 2024 թվական։ Ես քեզանից խնդրում եմ, որ այս տարին լինի առանց պատերազմ և այլ կռիվների։ Ուզում եմ, որ բոլոր բարի և լավ մարդիկ լինեն առողջ և չհիվանդանան։ Բոլոր երեխաները ուրախ լինեն և իրենց երազանքները իրականան։