Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման

Պատմողական նախադասություններ

1. Այսօր ես գնացել եմ իմ ընկերոջ տուն։

2. Մեկ ամիս առաջ դասարանով մենք գնացել էինք ճամփորդության։

Հարցական նախադասություններ

1. Որտեղի՞ց են հայտվել մոլորակները։

2. Մարսում արդյո՞ք կա այլմոլորակային։

Հրամայական նախադասություններ

1. Գնա՛ և մաքրի՛ր քո սենյակը։

2. Կե՛ր այս ուտելիքը։

Բացականչական նախադասություններ

1. Վերջապե՜ս ամռան արձակուրդներ են։

2. Վա՜խ, ինչու՞ եմ ես այսքան տխուր։

 

Դասարանական առաջադրանք

2-րդ և 5-րդ

Հավասար հայտարար ունեցող կոտորակներից մեծ է այն կոտորակը որի համարիչը ավելի մեծ է։

Այն կոտորակները որոնց հայտարարները նույնն են կոչվում են հավասար հայտարար ունեցող կոտորակներ։

Վարժ 939

Համեմատիր

ա)

2/5 < 3/5

3/7 < 4/7

բ)

6/17 > 5/17

11/28 > 9/28

գ)

7/123 = 7/123

24/143 > 21/143

դ)

14/18 < 17/18

18/19 = 18/19

Վարժ 940

Դասավորիր կոտորակները

բ) նվազման կարգով

35/35, 31/35, 22/35, 19/35, 17/35, 4/35

Վարժ 941

Համեմատիր

գ)

3/20 < 6/20

դ)

2/15 < 4/15

Վարժ 942

Լրացրու աղյուսակը

Թիվ/մաս 1/8 2/8 3/8 4/8 5/8 6/8 7/8 8/8
40 5 10 15 20 25 30 35 40
80 10 20 30 40 50 60 70 80

 

Русский

  1. Ответьте на вопросы. Запишите ответы:
Где ваши дети?  (сад).

Наши дети в саду.

 

1)    Где мои новые брюки? (стул)

Мои новые брюки на стуле.

2)    Где твоя большая машина? (гараж)

Моя большая машина в гараже.

3)    Где моё тёплое пальто? (шкаф)

Моё тёплое пальто в шкафу.

4)    Где эти студенты? (аудитория)

Эти студенты в аудитории.

5)    Где наш профессор? (лекция)

Наш профессор на лекции.

6)    Где мой бутерброд? (стол)

Мой бутерброд на столе.

7)    Где мои книги? (библиотека)

Мои книги в библиотеке.

8)    Где твой папа ? (работа)

Твой папа на работе.

9)    Где наша гостиница? (центр)

Наша гостиница в центре.

11) Где вы отдыхаете? (море)

Мы отдыхаем на море.

12) Где твой брат? (университет)

Мой брат в университете.

14) Где их собака? (балкон)

Их собака на балконе.

15) Где наш учитель? (урок)

Наш учитель на уроке.

16) Где вы учитесь? (школа)

Вы учитесь в школе.

17) Где вы обедаете?

Мы обедаем дома.

18) Как вас зовут?

Меня зовут Ваган.

18) Как ваша фамилия?

Моя фамилия Арушанян.

Գիտելիքների ստուգման թեստ 1

1․ Ո՞րն է 52306 թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով։

1) 5000+200+30+6
2) 50000+200+30+6
3) 50000+2000+30+6
4) 50000+2000+300+6
2. Նշվածներից ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
1) 100
2) 300
3) 1000
4) 3
3. Երեք թվերի գումարը 660 է։ Դրանցից երկուսի գումարը նույնպես 660 է։ Ո՞րն է երրորդ թիվը։
1) 220
2) 0
3) 330
4) 1
4. Բերվածներից ո՞րն է ճիշտ։ Աստղանիշներով ծածկագրված են թվանշաններ։
1) 70486<70399
2)744>1228
3) 1331>734
4) 26654<18654
5. Ո՞ր շարքի բոլոր թվերն են 24-ի բաժանարարներ։
1) 1, 2, 4, 7, 12, 24
2) 2, 3, 4, 12, 24
3) 1, 6, 8, 10, 12, 24
4) 24, 48, 72, 96
6. Այգում կա 45 ծառ։ Դրանց 3/5 մասը ծիրանենի, իսկ մնացածը՝ դեղձենի։ Քանի՞ դեղձենի կա այգում։
1) 27
2) 9
3) 18
4) 15
7․ Հաշվի՛ր 6մ5սմ-25սմ արտահայտության արժեքը։
1) 6մ20սմ
2) 45սմ
3) 5մ80սմ
4) 4մ
8․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 330-220=110
2) 110
3) 2
4) 24200
9․ Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 50-ով, իսկ մյուսը փոքրացնենք 30-ով։
1) կփոքրանա 20 անգամ

10․ 230000մ-ն արտահայտի՛ր կիլոմետրերով։

2) 23կմ
3) 2300կմ
4) 23000կմ
11․ Հաշվի՛ր քառակուսու մակերեսը՝ իմանալով, որ նրա պարագիծը հավասար է 40սմ կողմերով հավասարակողմ եռանկյուն պարագծին։
Լուծում
40×3=120
120:4=30
30×30=900
Պատ․՝ 900 սմ 2

12․ Աննայի մտապահած թվի և 125-ի տարբերությունը 8 անգամ մեծ է 40-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Աննան։

Լուծում

40×8=320

320+125=445

Պատ․՝ 445

13․ Դի՛ր փակագծերն այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն։ 55×55-55:55+55:11=5

55x(55-55):55+55:11=5

14. Հաշվի՛ր 3248։8-(8×220-7×220) արտահայտության արժեքը։

8×220=1760

7×220=1540

1760-1540=220

3248:8=406

406-220=186

Պատ․՝ 186

15․ Հայկը 12 տարեկան է։ Հայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 7 տարի հետո հայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Հայկից։

Լուծում

12×3=36

36-12=24

Պատ․՝ 24 տարով

16․ Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 6 ժամում 50կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ժամանակում նա կանցներ այդ ճանապարհը, եթե շարժվեր 10կմ/ժ-ով մեծ արագությամբ։

Լուծում
50+10=60
6×50=300
300:60=5
Պատ․՝5 ժամում
17․ 220 տեղանոց դահլիճում ներկայացման ժամանակ զբաղեցված տեղերը 120-ով ավելի էին ազատ տեղերից։ Հաշվի՛ր թատրոնի մուտքի տոմսի արժեքը՝ իմանալով, որ այդ օրվա վաճառված տոմսերի ընդհանուր գումարը կազմել է 340000դրամ։
Լուծում
220-120=100
100:2=50
120+50=170
340000:170=2000
Պատ․՝ 2000 դրամ

Լեզվական աշխատանք

1Կարդա, լրացրու բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր: 

Ես չգիտեի, որ դինոզավրերը ձվադրում են 10-40 ձու, որ դինոզավրները ձվադրում են գետնի վրա և, որ դինոզավրերը ամենամեծ ցամաքային կենդանիներն են եղել։

3.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ- բազմագույն

սաղարթ-տերև

ճամփա-ուղի, ճանապարհ

մտածել-կշռադատել, խորհել

4․ Գրիր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ-արու

ամենամեծ-ամենափոքր

բարի-ջղային

արևելք-արևմուտք

5․Բացատրիր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել-Ոսկու շերտով պատել, ոսկեջրել

ասֆալտապատ-Ասֆալտով պատված՝ ծածկված

վայրէջք-Դեպի վայր իջնելը, դեպի ցած ուղղված ընթացք՝ շարժում

սաղարթախիտ-Խիտ սաղարթ ունեցող, առատ սաղարթով, սաղարթալից

6.Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ, օր, ոսկի, եղբայր

Երբևէ, երբեք, այսօր,օրացույց , ոսկեղեն, ոսկեզօծել, հորեղբայր, մորեղբայր։

The lazy bear

It’s spring in the forest. The snow has gone, leaves
are growing and the animals are waking up.
Bruno the bear is still asleep. He doesn’t know that
it’s spring.
‘Listen! Bruno is snoring!’
Now it’s summer. It’s warm and the animals are having lots of fun. But
where’s Bruno?
Bruno is still asleep. He doesn’t know that it’s summer.
Now it’s autumn. The leaves are turning red, yellow and orange. The animals
are getting ready for winter. But where’s Bruno?
Bruno is still asleep. He doesn’t know that it’s autumn.
Now it’s winter. You can’t see the animals. They’re all asleep in their warm
homes. But where’s Bruno?
‘What a nice, long sleep. Snow! It’s winter! I’m all alone.’
It’s spring again. The animals are very happy. They’re having a party. But
where’s Bruno?
‘Bruno!’
Bruno is awake at last. Now he knows that it’s spring.

leaves-տերևներ

grow-աճել

still-դեռ

turn-փոխակերպվել

lazy-ծույլ

alone-միայնակ

awake-արթնանալ

at last-վերջապես

asleep-քնած

snoring-խրմփացնել

listen-լսել

English

The book is next to the armchair and on the floor. The armchair is between the window and the book. The window is behind the table. There are book and the vase on the table and the open book is under the table. There are flowers  in the vase. Two photos and one book are on the shelf. The shelf is next to the bookcase. There is a lamp on the bookcase. The bookcase is between the shelf and TV. The book is on TV. The table is under TV. The rug is opposite the table.

 

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:

գյուղատնտեսությունը  տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար:

Սննդամերք ստանալու համար աճեցնում են դեղձ, խնձոր, գազար և այն։

Անասնակերի համար մշակում է գարի, վարսակ։

Արդյունաբերության համար բամբակ, վուշ։

Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ:

Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

Ես օգտագործում եմ կարագ, թթվասեր, վարունգ, լոլիկ, հաց, խնձոր, մանդարին, տանձ, կարտոֆիլ, միս, ձու։

Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:

Բուսաբուծության արդյունքները որպես սնունդ օգտագործվում են անասնապահության մեջ։

Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Գյուղատնտեսությունը հումք է մատակարարում արդյունաբերությանը։