Դանիել Վարուժան «Հասուն արտ»

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Խորխոլել-ճաքել,ճաքճքել

սաթ

1. Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն (կամ սև) խեժ:
2. Այդ խեժից պատրաստված իր՝ առարկա:
3. Մասնավորապես՝ այդ խեժից սարքած համրիչի հատ:
4. ածական (փոխաբերական) Սաթի գույն ունեցող, սև:
5. Շատ փայլուն:

Քիստ- Հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ:

Զերդ-Ինչպես, ասես, ինչպես որ

Մերթ- երբեմն, ժամանակ առ ժամանակ

Թիռ- թռիչք, թռչելով,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *