Համո Սահյան “Ձկնիկն առվին խուտուտ տվեց”

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

Անբիծ-մաքուր

Քարափ-քարաբլուր

Քրքաջալ-խնդալ

Թվարկի՛ր հերոսներին և բնութագրիր նրանց։

Ջկնիկը շատ չարաճճի էր և  խուտուտ էր տալիս առվակին։

Առվակը  պարզ էր, անբիծ և շտապում էր դեպի ծով։

Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:

Առվակի արկածները

Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմիր:

-Ձկնիկ՛ խելոք մնա։

-Ինչու՞։

-Որովհետև դու մեզ  խուտուտ ես տալիս։

-Իսկ  ես ուզում եմ քեզ զվարճացնել։

-Իսկ դու ինձ ինչու՞ չես ասում։

-Ես մտածում էի, որ դու կիմանայիր, որ ես քո հետ խաղալ եմ ուզում։

-Բայց ես շտապում եմ դեպի ծով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *