Կարդում ենք Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:

Նրանք ծափահարում են, որովհետև քամին փոփողություն է բերում։

Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ինձ դուր է գալիս այս հատվածը, որովհետև աշնանը ամեն ինչ դեղին է, իսկ ոսկին դեղին է։

Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Այս բանաստեղծությունը աչքի է ընկնում գույնով, որովհետև ամեն ինչ ոսկուց է, ձայնով, որովհետև քամին է փչում և շարժումով, որովհետև բնությունը ծափահարում է։

Պատմի՛ր բանաստեղծությունը:

Աշնանը ծառերի տերևները ոսկեզօծվում են և ամեն ինչ դեղնում է։ Աշունը նման է կրակի։ Աշնան տերը քամին է և ամեն ինչ նրան ծափահարում է։

Բանաստեղծությունը սովորիր անգիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *