Լեզվական աշխատանք ը-ի ուղղագրությունը

Բաց թողած տեղերում լրացրո՛ւ ը տառը։

Մեկընդմիշտ, համընդհանուր, լուսնկա, հոտնկայս, օրընդմեջ, հատընտիր, չընդունել, կընկնի, շրջակա, գնդացիր, առընթեր, անընդմեջ, մերթընդմերթ, օրըստօրե, անընկերասեր, չտեսնվել, կնկատի, կրնկակոխ, սրտամոտ, զուգընկեր, ընչաքաղց:

  • Բառասկզբում լսվող Ըն գրվում է Ը տառով
  • Օրինակ`ընձուղտ, ընկույզ, ընկնել, ընթացք, ըմբիշ
  • Բառամիջում գրվում է Ը, եթե դրանով սկսվող արմատ կա:
  • Օրինակ` արագընթաց, անընդունելի, նախընտրել, համընկնել:
  • Հին հայերենում ունեցել ենք ԸՆԴ և ԸՍՏ նախդիրները, որոնք այժմ գործածվում են բառամիջում, օրինակ` օրըստօրե, մեկընդմիշտ, քայլընդքայլ
  • Բառավերջում լսվող Ըն անպայման գրվում է, օրինակ` սեղանը, գիրչը, մարդը, տունը
  •  Մնացած դեպքերում Ըն լսվում է, բայց չի գրվում
  • Օրինակ` գ..նդակ, ս..տել, անխ..նա, վագ..ր

Պետք է հիշել

  •  Կան ձայն արտահայտող բառեր, որոնցում Ըն միակ ձայնավորն է և անպայման գրվում է, օրինակ` շըրխկ, դըրխկ, գըմփ….
  • Ը գրում ենք նաև տողադարձի ժամանակ, օրինակ` գըլխարկ, գընդակ 
  • Լուսնկա, մթնկա, ակնթարթ բառերը գրվում են առանց Ըի, որովհետև լուսնկա նշանակում է լուսին կա, այլ ոչ թե լույսը ընկավ, նույնը նաև մութ կա, ոչ թե մութն ընկավ, իսկ ակննշանակում է աչք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *