Չորրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ՝ վարկենաչափ, հեծանիվ

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ և լող: Սովորողները հաշվում են 1-ից սկսված, զույգ թվեր ասած սովորողները գնում են հեծանվավարության, կենտ թվովը՝ լողի։

Մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Գնում է լողավազան, օգնականը միացնում է վայրկենաչափը: Լողում ՝ ․․՞․ մետր՝ գնալ, վերադառնալ: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Ավարտ՝ իր բլոգում, մաթեմատիկա ստուգատես բաժնում ներկայացնում է կատարած աշխատանքը։

Այս ամենը գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում։

Ստուգատեսը սկսվել է 10:04, իսկ ավարտվել 10:07:

Տևողությունը 3 ր։

Սրտի զարկերակները 86 էին 1 րոպեում ստուգատեսը սկսվելուց առաջ և 98 լողալուց հետո։

Լողավազանի լայնությունը 30 մ է։

60 մ ես լողում եմ 3 րոպեում։

Արագությունս ՝ 20 մ/ր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *