Ուսումնական գարուն

1. Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):

Ես կարդում եմ Չարլին և Շոկոլադե Գործարանը, որը գրել է Ռոալդ Դալը:

2. Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Այդ գրքի իմ ամենասիրած հավածը դա վիթխարի ծամոնի մեքենայի հատվածն է։ Այդ հատվածից ես սովորեցի, որ պետք չէ ուտել այն ուտելիքները, որոնք մինչև վերջ պատրաստված չեն։

3. Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Չարլին բարի էր, խելացի, աղքատ և ընկերասեր: Վիոլետ Բյուրգարտին մաստակ ծամող էր, որը կյանքում այդ մաստակը չէր հանում բերանից և տղետ էր: Ուիլի Ուոնկան շոկոլադե գործարանի տերն էր և շատ հյուրասեր էր: Չարլիի պապիկը բարի էր, միշտ պատմում էր պատմություններ Չարլիին և միշտ Չարլիի հետ գնում էր տարբեր տեղեր։

4. Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Բոլոր երեխաները շոկոլադե սալիկներ էին գնում, որովհետև նրանց մոտ գումար կար և նրանք այդքան շոկոլադե սալիկ էին գնում տոմսի համար, իսկ Չարլին քիչ գումար ուներ և նա ծախսում էր գումարը ոչ թե տոմսի համար այլ շոկոլադե սալիկ վայելելու համար։ Նա մի պահ պատրաստ էր հրաժարվել տոմսից և ծախսել այդ տոմսը իր ընտանիքի համար։ Միշտ չէ որ հաջողության են հասնում փողի շնորհիվ։