Գործնական քերականություն

216. Տրված բառերից յուրաքանչյուրից ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրու։

Քարե-քարե տուն, պարիսպ, արձան,  բարձր-բարձր սար, շենք, երկհարկանի-երկհարականի տուն, տաճար, բնակելի-թաղամաս, տարածք, երկիր, գեղեցիկ, աղջիկ, պատմություն, ծաղիկ։

217.  Տրված գոյականներին ածանցներ ավելացրու որ ածականներ դառնան։

Սիրտ-անսիրտ, վախ-անվախ, քար-քարոտ, մայր-մայրական, արև-արևոտ, փայտ-փայտյա, լեռ-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթյա, օդ-օդային, ծաղիկ-ծաղկային, եղբայր-եղբայրաբար, ոսկի-ոսկյա, արծաթ-արծաթյա, ծով-ծովային, Ամերիկա-ամերիկայի, Ֆրանսիա-ֆրանսացի, Գերմանիա-գերմանացի։

218. Ընդգծված ածականները տեքստից հանիր։ Ի՞նչ փոխվեց։

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է ժամանակներից։ Այն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում։ Այնտեղ դա օգտգործվում է որպես, ճկուն, մարդ դաստիարակելու միջոց։ Ըմբշամարտը օլիմպիադաների մասն էր։

Իմաստը դառնում է թերի։

219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր։ Համեմատի՛ր․ տրված, թե ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված։

Խեղճ-վերաբերմունք

Իսկական

Վայրենի

Թշվառ-վերաբերմունք

Գիտակ

Արցունքանման

Սուտ

Կեղծավոր

220. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր։ Ինչ փոխվեց։

Աշխարհի ծայրին Հարավային Արաբիայի լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հայրուր կիլոմետր հեռու, անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը։ Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով, արմավենիների պուրակով այդ տեսիլքը։ Այդ առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն դռներ։ Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են նախշերով։ Հարկերում կանգնեցված են սյուներ, պատերին կարելի է տեսնել զարդանախշեր։

Ածականները հանելուց հետո ավելի քիչ փաստեր են նկարագրվում, տեքստը դառնում է աղքատ։

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները։ Տրված ու ստացված տեքստերը համեմատիր։

Երբ լեռնային տափատաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը կենդանական աշխարհն աղքատանում է։ Անմաչելի լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարները ու մորուքավոր քարայծերն են լինում։ Նրանք սիրում են կանգնել բարձր ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ մշուշապատ սարերին ու դաշտերին։

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները։ Տրված ու ստացված տեքստերը համեմատիր։

Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչում ու արագահոս առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու անուշահամ աղբյուրները են բխում և երբ նրանց ջրերը, որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում։ Իսկ որքան տարվբեր լճեր կան։ Երկրագնդի ամենամեծ լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես լեռնային մշուշի վրա են կախված։ Ձգվում է գեղատեսիլ։ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում։ Բայկալը վճիտ ու զուլալ ջուր ունի։ Հանդարդ ու արևոտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է։

223. Նախադասությունները կարդա և պարզիր թե ինչ դեր ունեն ածականին ավելացվածավելի պակաս ամենից բառերը։

Ավելի-համեմատական

Պակաս-համեմատական

Ամենից-գերադրական

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրիր։ Ինչու՞ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ։

Ա․ քաղցր, աղի, կծու դառը, մեծ, երկար, բարձր։ – Դրական

Բ․ ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր։ – Համեմատական

Գ․ Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը,  ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր։ – Գերադրական

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) համանիշ ձևերը գրի՛ր։

Ամենավատ-վատագույն

Գեղեցկագույն-ամենագեղեցիկ

Բարձրագույն-ամենաբարձր

Ամենաազնիվ-ազնվագույն

Ամենից հզոր-Ամենա հզորագույն

Ամենից ահեղ-Ամենաահեղ, ահեղագույն

Համեստագույն-ամենահամեստ

Ամենահին-հնագույն

Ամենից ծանր-ծանրագույն, ամենածանր

Ամենալուրջ-լրջագույն

Ամենից խոշոր-խոշորագույն, ամենախոշոր

226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինիր հոմանիշներով։

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։ – Ամենից հին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։

Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են։ – Աշխարհի ամենից լայն ծառուղին և ամենից երկար փողոցը Բուենոս Այրեսում են։

Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը “կուրու” կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում։ – Մեր մոլորակի վրա հանդիպող ամենահազվադեպ հիվանդությունը “կուրու” կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում։

Ամենից թանկ գիրքը 1455 թ․ Գուտեմբերգի տպագրած “Աստվածաշունչ է”, որի մեկ օրինակի համար 1926 թ․ երեսունգինգ հազար դոլար են վճարել։ – Ամենաթանկ գիրքը 1455 թ․ Գուտեմբերգի տպագրած “Աստվածաշունչ է”, որի մեկ օրինակի համար 1926 թ․ երեսունգինգ հազար դոլար են վճարել։

227. Նախադասությունն այնպես ձևափոխիր, որ միտքը չփոխվի։

Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը․ այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում։ – Աղի ջուրն սառույցից ավելի ծանր է․ այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում։

Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան շնաձկները։ – Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն շնձկներից ավելի վտանգավոր են։

Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան գրավորը։ – Բանավոր խոսքն գրավորից վերաբերմունք արտահայտելու ավելի մեծ հնարավորություն ունի։

Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը։ – Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար ժամանակակից աղմկոտ երաժշտությունից պակաս սարսափելի են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *