Հաշվետվություն Հայրենագիտություն առարկայից

Այս տարի ես շատ բան եմ սովորել հայրենագիտությունից։ Հայրենագիտությունը իմ ամենասիրելի առարկան է այս տարի։ Ես միշտ բոլոր դասերին պատրաստ  եմ լինում։

Ես իմացել եմ Վահան Մամիկոնյանին, Տիգրան Մեծին, Ալեքսանդր Մակեդոնացուն, Վարդան Մամիկոնյանին, Տրդատ Մեծին, Վռամշապուհին, Շապուհին, Արտաշես Առաջինին և Գրիգոր Լուսավորիչին։  Մենք անցել ենք բրոնզե դարի մասին, թե ինչպես է Մեսրոպ Մաշտոցը ստեղծել իր աշակերտների հետ ստեղծել հայկական այբուբենը, թե ինչպես է Տիգրան Մեծը երեք անգամ մեծացրել Հայաստանը, թե ինչպես Հայաստանը բաժանվեց երկու մասի, թե ինչպես Պարսկաստանը վերցրեց Հայաստանի ինքնուրույնությունը, և ինչ պատմիչներ կային երրորդ դարից մինչև հինգերրորդ դարերը։ Ես ամեն ինչ հիշում եմ, թե ինչ է կատարվել իմ հայրենիքում հին ժամանակներում և միշտ կհիշեմ։ Ես հիշում եմ, որ թագավորները կառուցում էին իրենց քաղաքները։ Օրինակ՝ Տիգրան Մեծը կառուցել էր Տիգրանակերտ քաղաքը, և Արտաշես առաջինը կառուցել էր Արտաշատ քաղաքը։ Ես հիշում եմ, որ հայ ժողովուրդը Տիգրան Մեծին անվանում էր “Արքաների արքա”, իսկ Արտաշես Առաջինին անվանում էին “Բարերար”։ Ես շատ կուզենայի, որ ներկա ժամանակներում Տիգրան Մեծը, Ալեկսանդր Մակեդոնացին և Տրդատ Մեծը լինեին իրար հետ։ Այդ ժամանակ Հայաստանը կլիներ շատ-շատ մեծ, հզոր, ուժեղ և հարուստ երկիր։ Ես շատ եմ սիրում հայրենագիտությունը, որովհետև ես ավելի շատ եմ իմանում իմ Հայաստանի մասին։ Ես միշտ պատմում եմ իմ սովորած իմ հարազատներին և ընկերներին, որ նրանք էլ իմանան և շատ սիրեն հայրենագիտություն առարկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *