Հայկական լեռնաշխարհի լճերը, գետերը և բնակլիմայական պայմանները

Լճերը

Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։
Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Ծովի մակերևույթից բարձր է եղել 1916մ։ Խորհրդային Հայաստանում ջրի անխնա օգտագործման պատճառով լճի մակարդակն իջել է քսան մետրով։ Սևանա լիճը վտանգված է, ուստի այսօր ջանքեր են գործադրվում ջրի մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հազվագյուտ ձկնատեսակները վերացումից փրկելու համար։

Վանա Լիճը (հնում Բզնունյաց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս․ Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։

Մեր լեռնաշխարհ ամենամեծ լիճն Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։

Հայտնի են նաև Ծովակ Հյուսիսո (Չլդըր) և Փարվանա լճերը։

Գետերը։ Հայկական լեռնաշխհարի բնության առանձնատկություններից է նաև բազմաթիվ մեծ ու փոքր գետերի առայությունը։ Հայաստանից են սկզբնավորվում տարածաշրջանի մի քանի հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Հայկական գետերը թափվում են Սև ու Կասպից ծովերը և Պարսից ծոցը։

Արաքսը (հնում Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, Համարվում է հայոց մայր գետը։

Աստվածաշնչի համաձայն՝ դրախտը եղել է Եփրատի ու Տիգրիսի ակունքներում։ Եփրատի արևելյան ճյուղի՝ Արածանիի ջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

Բնակլիմայական պայմանները։ Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են։ Ցածրադիր գոտում աճող մրգերից հայտնի են հայկական խաղողն ու ծիրանը։ Հին աշխարհում ծիրանը, ի պատիվ հայերի՝ արմենների, անվանվել է արմենիակա։

Ավելի բարձրադիր վայրերում աճում են ցորեն, գարի, ցրտադիմացկուն խաղող։ Լեռնային հարուստ մարգագետինները նպաստավոր են անասնապահության համար։

Հայաստանը հայտնի է եղել որդան կարմիր ներկով, որը ստանում էին Արարատյան դաշտում բազմացող հաստուկ որդի տեսակից։

Անտառապատ են Հայոց լեռնաշխարհի հյուսիսային նահանգները։ Կենդանիներից տարածված են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և այլն։ Հայաստանը վաղ ժամանակներից ճանաչված էր ձիաբուծությամբ և մեղվապահությամբ։

Հայաստանի ընդերքը հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, աղի հանքերով, շինաքարով և այլ բնապաշարներով։ Մեր երկրի ընդերքից բխում են նաև հանքային ջրեր, որոնք հնուց ի վեր հայտնի են իրենց բուժիչ հատկություններով։

Հարցեր և առաջադրանքներ
1․Թվարկե՛ք և նկարագրե՛ք Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերը։

Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերն են՝ Սևանաը, Վանը և Ուրմիան։ Սևանա լիճը քաղցրահամ է և դրա համար ձկները շատ են։ Վանա լիճը աղի է։ Այդ պատառով էլ այստեղ կա մենակ մի տեսակի ձուկ, որը կոչում է տարեխ։ Իսկ Ուրմիա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ և ամենաաղի լիճն է։ Ուրմիա լճում չկա ոչ մի ձուկ, որովհետև այն շատ աղի է։

2․Պարզե՛ք, թե ձեր մարզում ինչ գետեր, լճեր, լեռներ, դաշտեր կան և ուսումնասիրե՛ք։

Մենք ապրում ենք Երևանում։ Երևանի կենտրոնով հոսում է Հրազդան գետը, որը ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

3․Ո՞րն է հայոց մայր գետը։

Հայոց մայր գետը կոչվում է Արաքս, որը ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով։

4․Ներկայացրե՛ք հայկական բնաշխարհի բուսական և կենդանական աշխարհը։

Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են։ Ցածրադիր գոտում աճող մրգերից հայտնի են հայկական խաղողն ու ծիրանը։ Հին աշխարհում ծիրանը, ի պատիվ հայերի՝ արմենների, անվանվել է արմենիակա։

Ավելի բարձրադիր վայրերում աճում են ցորեն, գարի, ցրտադիմացկուն խաղող։ Լեռնային հարուստ մարգագետինները նպաստավոր են անասնապահության համար։

Հայաստանը հայտնի է եղել որդան կարմիր ներկով, որը ստանում էին Արարատյան դաշտում բազմացող հաստուկ որդի տեսակից։

Անտառապատ են Հայոց լեռնաշխարհի հյուսիսային նահանգները։ Կենդանիներից տարածված են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և այլն։ Հայաստանը վաղ ժամանակներից ճանաչված էր ձիաբուծությամբ և մեղվապահությամբ։

5․Ի՞նչ բնապաշարներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը։

Հայաստանի ընդերքը հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, աղի հանքերով, շինաքարով և այլ բնապաշարներով։ Մեր երկրի ընդերքից բխում են նաև հանքային ջրեր, որոնք հնուց ի վեր հայտնի են իրենց բուժիչ հատկություններով։

Նոր Հասկացություններ, անուններ
Սևանա,Վանա,Ուրմիո լճեր, Ծովակ Հյուսիսո (Չլդըր), Փարվանա, Մշո, Կարնո, Ալաշկերտի դաշտեր, արմենիակա, որդան կարմիր

Homework 14.09.23

1. Eddie: Hello My name’s Eddie.

Alison: Hi? Eddie. I’m Alison, and this is Janet.

Janet: Hi, Eddie.

Eddie: Hi, Alison. Hi Janet.

 

2. Paula: Hi, Steve. How are you?

Steve: Fine, thank you. And you?

Paula: Yeah, I’m OK.

 

3. Joanne: Good morning Mrs. Jackson.

Mrs. Jackson: Hello, Joanne. How are you?

Joanne: I’m fine, thank you. Well, goodbye.

Mrs. Jackson: Goodbye, Joanne.

 

4. Sally: Bye, Mike.

Mike: Bye, Sally. See you later.

Sally Yeah, see you.

Գործնական քերականություն 14.09.23

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ։

Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջնալույս, արևամուտ։

Առակներ ԻՎԱՆ ԿՌԻԼՈՎ

** ԻՎԱՆ ԿՌԻԼՈՎ **

ԿԱՐԱՊԸ, ԽԵՑԳԵՏԻՆԸ ԵՎ ԳԱՅԼԱՁՈՒԿԸ

Ինչքան կուզեն` իրենց տանջեն,
Երբ ընկերներն համերաշխ չեն
Օգուտ չունեն բռնած գործից.
Այ, մի առակ կյանքի փորձից,
Թեև անցուկ,
Բայց ոչ մոռցուկ:
Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ
Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին
Եվ երեքով եկան սայլին լծվեցին,
Ինչ են անում,
Ինչ չեն անում,
Սայլը տեղից չի էլ շարժվում,-
Շատ թեթև է բեռը թվում,
Բայց կարապը վեր է թևում,
Խեցգետինը քաշում է ետ,
Գայլաձուկն էլ հո դեպի գետ.
Ով է արդար, ով մեղավոր,
Մենք չդատենք: Բանն այն է, որ
Մինչև այսօր
Թե սայլ, թե բեռ:

Առաջադրանքներ՝

1. Համցանցից գտիր առակին բնորոշ առած-ասացվածքներ:

Լավ տղեն լավ ընկերից կիմացվի:

Գեշ ընկերը գեշ յարա կբանա:

Հացդ տաշտիցդ վե կալ, ընկերը գեղիցդ:

2. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը, մեկնաբանիր ամենաքիչը երեք նախադասությամբ:

Առակի հիմնական ասելիքը այն է, որ ընկերները պետք է իրար հարգեն։ Նրանք պետք է իրար օգնեն, որ հասնեն իրանց նպատակին։ Պետք չէ իրար հետ կռվել և անել այն, ինչ որ ուզում է ամեն մեկը և պետք է լինել մեկ թիմ։

3. Գտնել նշված բառերի հոմանիշները՝ մեղավոր, արդար, համերաշխ, շատ:

Մեղավոր-մեղատանջ

արդար-անխարդախ

համերաշխ-միաբան

շատ-բազում

4. Ստեղծագործիր որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը:

Լինում էին, չէին լինում երկու տղա էին լինում։ Նրանց անուններն էին Վահան և Էրիկ։ Նրանք ամեն ինչ իրար հետ էին անում։ Նրանք միշտ օգնում էին իրար։ Վահանը մտածում էր, որ Էրիկը իրանից ուժեղ է և ավելի խելոք, իսկ Էրիկ մտածում էր, որ Վահանն է ավելի ուժեղ և խելոք։ Մի օր նրանք իրար ուզում էին նույնը բանը ասել։ Հետո Վահանը գնաց Էրիկի մոտ և ասաց, որ իր կարծիքով նա ավելի ուժեղ է ու խելոք։ Էրիկը չհավատաց և ասաց, որ Վահանն է ավելի ուժեղ և խելոք։ Վերջում նրանք որոշեցին, որ երկուսով էլ խելոք են և ուժեղ։

Գործնական քերականություն 14.09.23

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածր, վատ, ավարտ, ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:

Անձնանիշ գոյական՝ բժիշկ, մարտիկ, ժառանգորդ, չմշկորդ, կայսր, դյուցազն, աղախին, Ախոյան։

Իրանիշ գոյական՝ բազե, աքաղաղ, արշավ, ականջ, ։