Գործնական քերականություն 09.10.23

1. Նախադասության ընդգծված բառը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Հինավուրց, հնամյա, հնադարյան, վաղնջական, վաղեմի, նախնական, առաջվա:

Պապս հին ժամանակներից մնացած այդ ամրոցի մասին շատ հետաքրքիր պատմություն էր պատմում:

Պապս հինավուրց ժամանակներից մնացած այդ ամրոցի մասին շատ հետաքրքիր պատմություն էր պատմում:

Չհամոզեցիք, իմ հին մտքին եմ մնում:

Չհամոզեցիք, իմ առաջվա մտքին եմ մնում:

բ) Փռվել, սփռվել, տարածվել, ընդարձակվել:

Իջավ մութն ու կամաց-կամաց ծավալվեց քաղաքի ու նրա շենքերի վրա:

Իջավ մութն ու կամաց-կամաց տարածվեց քաղաքի ու նրա շենքերի վրա:

Զրույցը ծավալվեց ու մեկ էլ հասավ նրան, ինչ կարծես թե գաղտնի էր պահվում:

Զրույցը ընդարձակվեց ու մեկ էլ հասավ նրան, ինչ կարծես թե գաղտնի էր պահվում:

գ) Խրել, հորել, ծածկել:

Նա գանձը թաղել էր հովտի միակ կաղնու տակ:

Նա գանձը հորել էր հովտի միակ կաղնու տակ:

Ճանապարհի երկայնքով, իրարից մի քանի մետր հեռու, սյուներ էին թաղել:

Ճանապարհի երկայնքով, իրարից մի քանի մետր հեռու, սյուներ էին խրել:

2.Կետերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

… (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է… (հնարների, հնարքների գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է… (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք գցել, … (շրջել, թավալել, գլորել, գցել): … (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով … (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու … (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից … (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում … (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը: Սկզբում քաշային … (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային:

3. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

․․․ (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

Խնդիրներ 09.10.23

1.

 

Պատ․՝ Ուղղաձիգ Ա՝ 16384, Բ՝ 10000, Գ՝ 10002։ Հորիզոնական Ա՝ 11111, Դ` 30010, Ե՝ 41032

2.

Պատ․՝ 5

3.

Պատ․՝ 41312432

Տնային աշխատանք․

1.

Լուծում

38/5 x 1000000 = 7600000

7600000 սմ = 76000 մ = 76 կմ

Պատ․՝ 76 կմ

2.

Պատ․՝ 120

3.

Լուծում

1/3 + 2/7 = 13/21

21/21 – 13/21 = 8/21

Պատ․՝ 8/21

Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր:

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդներ:Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:
Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից:
Օրինակ
ածխածինը՝ (C)-ն միանալով թթվածնին առաջացնում է ածխածնի օքսիդ կամ ածխաթթու գազ՝ CO2:
պղինձը՝ (Cu) -ը միանալով թթվածնին առաջացնում է պղնձի օքսիդ՝ CuO:
Օքսիդների ստացումը և դրանց վիճակը
Օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ, հեղուկ և գազային:
Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:
Ոչ մետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել.
պինդ՝ P2O5
— հեղուկ՝ H2O
— գազ՝CO2
Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև բարդ նյութերը թթվածնով օքսիդացնելիս։
Օրինակ
Բնական գազը բարդ նյութ է, որի այրման ժամանակ ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր՝ H2O և ածխաթթու գազ՝ CO2։
Օքսիդները մեր շրջապատում:
Դրանց կիրառությունըՄեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝
ջուր՝ H2O (ջրածնի օքսիդ), ածխաթթու գազ՝CO2 (ածխածնի օքսիդ), ավազ՝SiO2 (սիլիցիումի օքսիդ) և այլն։ Բազմաթիվ հանքատեսակներ նույնպես պարունակում են օքսիդներ։

ԹԹուներ:
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

Առավել հայտնի թթուներն են՝

աղաթթուն՝ HCl

ազոտական թթուն՝ HNO3

ծծմբական թթուն՝ H2SO4

ֆոսֆորական թթուն՝ H3PO4
Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:
Օրինակ
քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:
Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում:Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HF
Թթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ:
Օրինակ՝ ազոտական թթվի մնացորդը՝ NO3 խումբն է, ծծմբական թթվինը՝ SO4 խումբը, աղաթթվում՝ Cl ատոմը:
Թթուների բնութագրիչ հատկությունները:
Թթուներին կարելի է հայտնաբերել հայտանյութերի, ինչպես նաև թթուների բնութագրական հատկությունների միջոցով:

Հիմքեր

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:
Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:
Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:
Օրինակ
KOH՝ կալիումի հիդրոքսիդ
NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ
Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ
Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներ:
Հիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։
Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը:
Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն:

Աղեր
Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։Ծծմբական թթվի աղերն անվանում են սուլֆատներ:
Օրինակ
Նատրիումի սուլֆատ` Na2SO4, կալցիումի սուլֆատ` CaSO4, պղնձի սուլֆատ` CuSO4:
Ազոտական թթվի աղերն անվանում են նիտրատներ:
Կալիումի նիտրատ՝ KNO3, նատրիումի նիտրատ՝ NaNO3, արծաթի նիտրատ՝ AgNO3:
Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ:
Օրինակ
Նատրիումի քլորիդ (NaCl) (մեզ հայտնի կերակրի աղ), արծաթի քլորիդ` (AgCl):
Բոլոր աղերը պինդ նյութեր են, կարող են լինել գունավոր և անգույն, ջրում լավ լուծվող (NaCl), NaNO3 և վատ լուծվող (AgCl), CaCO3:
Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը (NaCl) անփոխարինելի է սննդի մեջ:
Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը NaHCO3` սննդի սոդան:
Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը Na2CO3, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ:

Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` CaCO3, գիպսը, որ ևս աղ է:
Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:

2. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

Բնության մեջի ամենահայտի թթուները՝ աղաթթուն, ազոտական թթուն, ծծմբական թթուն և ֆոսֆորական թթուն։ Կենցաղում ևս հանդիպում են թթուներ: Օրինակ քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:

3. Որտե՞ղ է կիրառվում գիպսը:

Գիպսն օգտագործվում է բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:

Լրացուցիչ տնային առաջադրանքներ

1. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ

2. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։

3. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: