Лиса и журавль

Однажды Журавль и Лиса подружились. Однажды Лиса позвала Журавля в гости. Лиса подала ему кашу на тарелке. Журавль ничего не смог сьесть с тарелки, но всё равно сказал спасибо. А на следущий день, когда Лиса пришла в гости к Журавлю, Журавль налил окрошку в высокий, узкий кувшин. Лиса не смогла сьесть и за это она обиделась на Журавля. И с этого дня они не дружили.

Վանի աշխարհակալ տերությունը

Արգիշտի 1 հզոր արքան։ Վանի տերությունը Արգիշտի 1-ի օրոք (Ք․ա․ 786-764) հասավ աննախադեպ հաջողությունների։ Նրա թագավորությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս։

Արգիշտի 1-ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը։ Ասորեստանյան երբեմնի հզոր տերությունը սարսափի մեջ էր։ Դրա մասին է վկայում նրա զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը, որում հայոց մեծ տիրակալը բնութագրվում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմնրա ուժերը մեծաքանակ են»։

Շատ ավելի մեծ է եղել Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտը, որի մասին պատկերացում են տալիս հնագիտական պեղումները։ Մասնավորապես, Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է Արգիշտի 1-ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի առաջավորասիական թանգարանում։ Նույնպիսի սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում, Գուգարքի Թռեղք գավառում։

Արգիշտի 1-ը հիմնադրեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ)։ Դրանք դարձան Արգիշտի 1-ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։

Ամփոփելով Արգիշտի 1-ի աշխարհակալության մասին մեր տեղեկությունները՝ տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։ Իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

Չորս ծովերի տերությունը։ Համահայկական թագավորության հզորացումը շարունակվում է նաև հաջորդ արքա Սարդուրի 2-ի օրոք (Ք․ա․ 764-735)։ Նրա գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա (Կոլխիդա) երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը (Ուրտեխի անվամբ) հիշատակում է Սարդուրի 2-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։ Սարդուրի 2-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։ Չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

Այսպիսով՝ Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի օրոք Վանի թագավորությունն Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն էր։

Հարցեր և առաջադրանքներ․

1․ Ինչպե՞ս է բնորոշում Արգիշտի 1-ին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը։

Դրա մասին է վկայում նրա զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը, որում հայոց մեծ տիրակալը բնութագրվում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմնրա ուժերը մեծաքանակ են»։

2․ Ներկայացրեք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք։

Ամփոփելով Արգիշտի 1-ի աշխարհակալության մասին մեր տեղեկությունները՝ տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։ Իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

3․ Ի՞նչ կարևոր հենակետ-քաղաքներ կառուցեց Արգիշտի 1-ը, պետության հյուսիսում։ Ո՞ր թվականին է հիմնել Արգիշտիխինիլին։

Արգիշտի 1-ը հիմնադրեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ)։ Դրանք դարձան Արգիշտի 1-ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։

4․ Մինչև ո՞ւր էին ձգվում Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները։

Նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

5․ Ի՞նչ ընդգրկում ուներ Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք։

Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա (Կոլխիդա) երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը (Ուրտեխի անվամբ) հիշատակում է Սարդուրի 2-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։ Սարդուրի 2-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։ Չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

6․ Համեմատեք Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի նվաճումները։

Երկուսն էլ ունեցել են մեծ նվաճումներ և Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի օրոք Վանի թագավորությունն Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն էր։

Վահան Տերյան: Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Առաջադրանքներ

1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:

Մշուշ-մռայլ

անզոր-տկար, թույլ

պարզկա-մաքուր

իլիկ-երկար ձող

2. Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:

Վահան Տերյանը ուզում էր ասել, թե ինչպես է նա կարոտում իր տունը և իր մայրիկին։ Նա շատ լիքը հիշողություններ ուներ մանկության հետ կապված։ Նա շատ էր կարոտել իր հարազատ և սիրելի լեզվին։ Այս բանաստեղծությունը կյանքի մասին է։ Բանաստեղծը ուզում էր ասել, որ կյանքը շատ արագ է անցնում և ցույց է տալիս, թե ինչքան հիասքանչ բաներ կան աշխարհում։

3. Դո՛ւրս գրիր բնության պատկերները:

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,

4. Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել հինգ հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը։

Վահան Տերյանի իրական անունը Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան է։

Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան առաջին անգամ տեսել է ծառ իր յոթ տարեկանում։

Տերյանի ստեղծագործությունների առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում և արժանացել է շատ ջերմ ընդունելության թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների շրջանում։

 

Ռացիոնալ թվեր

Մեզ արդեն հայտնի են թվերի տարբեր բազմություններ՝ բնական թվեր, կոտորակային թվեր, ամբողջ թվեր:

Բնական թվեր

Հաշվելիս առաջացած 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12… թվերը կոչվում են բնական թվեր:

Օրինակ՝

1 նարինջ

նարինջ.png

2 նարինջ

նարինջ.png
նարինջ.png

3 նարինջ

նարինջ.png
նարինջ.png
նարինջ.png

Կոտորակային թվեր

Օրինակ ՝     

3/8 պիցցա

pizza2.png

 1 ամբ․ 2/9 մանդարին

մանդարին.jpg
մանդարինն.jpg

Ամբողջ թվեր

Բնական թվերի հակադիր թվերը կոչվում են բացասական ամբողջ թվեր:

Termometr.png

Ամբողջ դրական և բացասական թվերն ու 0-ն կոչվում են ամբողջ թվեր:

Բացասական կոտորակներ

Դրական կոտորակների հակադիր թվերը կոչվում են բացասական կոտորակներ:

Եթե վերևի ջերմաչափներից երրորդը ցույց է տալիս, օրինակ՝ 3 ամբ 1/2 աստիճան ցուրտ, ապա առաջանում է բացասական կոտորակային թիվ՝ −3 ամբ 1/2 -ը:

Եթե ձեռնարկությունը ունեցել է 25 ամբ․ 4/5 մլն դրամ վնաս, ապա դա կարելի է գրել որպես բացասական եկամուտ՝ −25 ամբ․ 4/5

Օրինակ՝

−3/4,−1 ամբ․ 5/8 թվերը բացասական կոտորակային թվեր են:

Ռացիոնալ թվեր

Վերևում բերված բոլոր թվերը միասին կոչվում են ռացիոնալ թվեր:

Դրական և բացասական ամբողջ և կոտորակային թվերն ու 0-ն կոչվում են ռացիոնալ թվեր:

Օրինակ՝

15, −7, 0, 2/5, 17/6, 5 ամբ․ 2/9, −3/4, −1 ամբ․ 5/8, −3/2 թվերը ռացիոնալ թվեր են:

Առաջադրանքներ․

1)Ռացիոնալ թվերի վերաբերյալ բերված պնդումներից ո՞րն է ճիշտ:

Կոտորակային թվերը ռացիոնալ թվեր են:

Բոլոր ռացիոնալ թվերը դրական են:

Խառը թվերը ռացիոնալ չեն:

2)36/16, 15, 9/15 թվերը (ընտրիր պնդման ճիշտ շարունակությունը).

ռացիոնալ են:

կոտորակային են:

բնական են:

բացասական են:

ամբողջ են:

դրական են:

3)Ճիշտ է արդյո՞ք հետևյալ պնդումը:

0, −3, 5, −36 թվերը ռացիոնալ թվեր են:

ճիշտ է

սխալ է

4)Գրե՛ք հետևյալ կոտորակներին հակադիր կոտորակները․

7/9, -14/15, 8/3, -11/19, -5/6, 25/32, 7/20

-7/9, 14/15, -8/3, 11/19, 5/6, -25/32, -7/20

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Ինչպիսի՞ թիվ է 14 ամբ․ 1/2-ը: Նշիր բոլոր ճիշտ պատասխանները:

ամբողջ թիվ է

խառը թիվ է

ռացիոնալ թիվ չէ

ամբողջ թիվ չէ

2)Գրե՛ք տրված թվին հակադիր թիվը․

ա)-6ամբ7/10

6ամբ7/10

բ)+2ամբ3/8

-2ամբ3/8

գ)+95/99

-95/99

դ)-45ամբ2/3

45ամբ2/3

ե)0

0

զ)-4/5

4/5

է)+8ամբ9/11

-8ամբ9/11

ը)-5ամբ13/27

5ամբ13/27

3)Տրված են -8, +4/3, -3/2, -11, +13, -9ամբ13/20, -5ամբ837/1000, +1, 0, -14, +2, -25ամբ3/7, +8ամբ3/4, -7ամբ23/250 թվերը։ Դրանցից առանձնացրե՛ք՝

ա)բացասական թվերը

-8, -3/2, -11, -9ամբ13/20, -5ամբ837/1000, -14, -25ամբ3/7, -7ամբ23/250

բ)դրական կոտորակային թվերը

+4/3, +8ամբ3/4

գ)բացասական կոտորակային թվերը

-3/2,  -9ամբ13/20, -5ամբ837/1000, -25ամբ3/7, -7ամբ23/250 թվերը։

դ)բնական թվերը

+13, +1, +2

ե)ամբողջ թվերը

-8, -11, +13, +1, 0, -14, +2

զ)դրական թվերը

+4/3, +13, +1, +2, +8ամբ3/4