Երկրորդ մակարդակ.Մարտի ֆլեշմոբ

1.Երկու զամբյուղում միասին կա 42 վարդ: Որքա՞ն վարդ կա առաջին զամբյուղում, եթե հայտնի է, որ առաջին զամբյուղում կա երկրորդում եղած վարդերի քանակի կեսից 6-ով ավելի վարդ:

24
2.Քանի՞ կենտ թիվ է հնարավոր ստանալ 15274 թվի թվանշանների վերադասավորումով:
3
3. Արեգը միևնույն արագությամբ 8 րոպեում քայլեց 560 մետր ճանապարհ: Քանի՞ մետր ճանապարհ նա կքայլի 12 րոպեում, եթե այդ ողջ ընթացքում նա քայլի միևնույն արագությամբ:
840
4.180 լուցկու հատիկը բաժանել ենք երեք տուփի մեջ այնպես, որ առաջինը 40-ով, իսկ երկրորդը 20-ով շատ լինի երրորդից: Քանի՞ լուցկու հատիկ կա երկրորդ տուփում:
60
5. Քանի՞ երկնիշ թիվ կա, որոնց թվանշանների գումարը կենտ է:
45
6. Ուղղանկյունը բաժանված է 7 քառակուսիների, ինչպես պատկերված է նկարում: Գտնել ուղղանկյան մակերեսը, եթե հայտնի է երկու քառակուսիների կողմերը՝ 6սմ և8սմ:

Captionless Image
624սմ
7.Պապիկը 8 անգամ մեծ է իր թոռնիկից, իսկ թոռնիկը 56 տարով փոքր է իր պապիկից: Քանի՞ տարեկան է թոռնիկը:
8
8.Քանի՞ երկնիշ թիվ կա, որ 5-ի բաժանելիս ստացվում է 3 մնացորդ։
18
9.Եթե Աննայի մտապահված թվին ավելացնենք նույն թիվը, ապա կստացվի ամենամեծ կենտ եռանիշ թվից 9-ով փոքր թիվ: Գտնել Աննայի մտապահված թիվը:
495
10.Նարեկը խանութից գնեց 250 դրամանոց երկու թխվածքաբլիթ և 180 դրամանոց մի քանի շոկոլադե սալիկ: Քանի՞ այդպիսի շոկոլադե սալիկ է գնել Նարեկը, եթե այդքանը միասին արժեր 1580 դրամ:
6

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *