Տարեմուտի խոստովանություն

Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը այս տարվա մինչև այս օրը:

Ես մասնակցել եմ մենթալ թվաբանության օլիմպիադային։Այնտեղ մասնակցում էին մոտ երեք հարյուր երեխա և այնտեղ բոլորը միաժամանակ սկսում են հաշվել։ Ով ավելի շատ առաջադրանքներ է լուծում և ավելի արագ, նա դառնում է հաղթող։ Հաղթողը սուպեր-չեմպիոնն է, իսկ հետո գալիս են չեմպիոն, առաջին, երկրորդ  և երրորդ տեղերը։ 2021 թ․ Ես մանակցել եմ երեք օլիմպիադաներին։ Երկու անգամ Հայաստանում, մի անգամ Դուբայում։ Երկու անգամ զբաղեցրել եմ առաջին տեղը, իսկ մեկ անգամ դարձել եմ չեմպիոն։ Ես այդ ժամանակ շատ-շատ ուրախ էի։ Ես մյուս տարի էլ եմ մաստանկցելու օլիմպիադայի և կփորձեմ դառնալ սուպեր-չեմպիոն։

 

Ո՞րն էր քո սիրելի ֆիլմը այս տարի:

Ես շատ  եմ սիրում ֆիլմեր, բայց ամենաշատը սիրում եմ “Վենոմը” , “Սարդ-մարդը” և “Ջումանջին”։ Այդ ֆիլմերը ինձ շատ են դուր գալիս։ Այնտեղ բարին հաղթում է չարերին։ “Ջումանջի” ֆիլմում մարդիկ մտել էին խաղ և փորձում էին դուրս գալ այդ խաղից։ “Վենոմը” անընդհատ օգնում է մյուսներին և հաղթում է  չարերին։ Իմ սիրած ֆիլմը դա “Սարդ-մարդն է”, որովհետև ես իմ ընտանիքի և ընկերների հետ էի գնացել այդ ֆիլմը դիտելու։